Ալ-Քասրայի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Քասրայի շրջան
արաբ․՝ ناحية الكسرة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Դեյր-էլ-Զորի գավառ
ՎարչկենտրոնԱլ-Քասրա
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)63 226
Տարածք3929,69
Ժամային գոտիUTC+2

Ալ-Քասրայի շրջան, (արաբ․՝ ناحية الكسرة‎‎) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Ալ-Քասրա քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 63 226 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 14 գյուղեր և ավաններ՝

  • Աբու Խաշաբ (أبو خشب)
  • ալ-Ալի (العلي)
  • ալ-Հառմուշիա (الهرموشية)
  • ալ-Շատի (الشاطئ)
  • ալ-Սաուվա (الصعوة)
  • Զաղիր (زغير)
  • Հավայիջ (حوايج )
  • Հավայիջ Բումսաա (حوايج بومصعة)
  • Հավայիջ Զիյաբ (حوايج ذياب)
  • Մուհեյմիդա (محيميدة)
  • Ջարվան (جروان )
  • Ջիզրաթ ալ-Բուհմիդ (جزرة البوحميد)
  • Ջիզրաթ Միլաջ (جزرة ميلاج)
  • Սաֆիրա Թահթանի (سفيرة تحتاني)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004