Ալ-Մայադինի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Մայադինի շրջան
արաբ․՝ ناحية الميادين‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԴեյր-էլ-Զորի մարզ
Ալ-Մայադինի գավառ
ՎարչկենտրոնԱլ-Մայադին
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2004)86 091
Տարածք1561,95
Ժամային գոտիUTC+2

Ալ-Մայադինի շրջան (արաբ․՝ ناحية الميادين‎‎), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Ալ-Մայադինի գավառի 3 շրջաններից մեկը։

Վարչական կենտրոնն է Ալ-Մայադին քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 86 091 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։

Ունի 7 գյուղեր և ավաններ՝

  • ալ-Զիբարի (الزباري)
  • ալ-Տեյյիբա (الطيبة)
  • Միհքան (محكان)
  • Սաալու (سعلو)
  • Բակրաս Ֆուկանի (بقرص فوقاني)
  • Բակրաս Թահթանի (بقرص تحتاني)
  • Հավի Բակրաս Թահթանի (حاوي بقرص تحتاني)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար,2004