Հաջինի շրջան
Արտաքին տեսք
Հաջին շրջան արաբ․՝ ناحية هجين | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ → Աբու Քամալի գավառ |
Վարչկենտրոն | Հաջին |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 97 870 |
Տարածք | 1743,24 |
Ժամային գոտի | UTC+2 |
Հաջինի շրջան, (արաբ․՝ ناحية هجين) Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Աբու Քամալի գավառի 4 շրջաններից մեկը։
Վարչական կենտրոնն է Հաջին քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 97 870 բնակչություն[1]։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Ունի 3 գյուղեր և ավաններ՝
- Աբու Համմամ (أبو حمام)
- Ալ-Քաշքիա (الكشكية)
- Ղրանիջ (غرانيج)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար,2004
|