Դեյր-էլ-Զորի շրջան
Դեյր-էլ-Զորի շրջան արաբ․՝ ناحية دير الزور | |
---|---|
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Դեյր-էլ-Զորի մարզ → Դեյր-էլ-Զորի գավառ |
Վարչկենտրոն | Դեյր-էլ-Զոր |
Հիմնական լեզու | Արաբերեն, հայերեն |
Բնակչություն (2004) | 239 196 |
Տարածք | 4012,31 |
![]() | |
![]() | |
Ժամային գոտի | UTC+2 |
Դեյր-էլ-Զորի շրջան (արաբ․՝ ناحية دير الزور), Սիրիայի Արաբական Հանրապետության շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Դեյր-էլ-Զորի գավառի 7 շրջաններից մեկը։ Միակ շրջանն է, որ գտնվում է Եփրատ գետի աջ ու ձախ ափերին միաժամանակ։
Վարչական կենտրոնն է Դեյր-էլ-Զոր քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանը ունի 239 196 բնակչություն[1]։ Ի տարբերություն Դեյր-էլ-Զորի մարզի մյուս շրջանների՝ այստեղ բնակչությունը հիմնականում քաղաքաբնակ է։ Գյուղերում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է՝ ուղտաբուծություն, խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Մերձավոր Արևելքի ամենաերկար գետի՝ Եփրատի ափին գտնվելու շնորհիվ բնակչությունը կարողանում է զբաղվել ոռոգովի երկրագործությամբ։
Ունի 10 գյուղ և ավան՝
- Ալ-Բաղիլիա (البغيلية)
- Ալ-Մաաիշիա (المعيشية)
- Ալ-Ջանինա (الجنينة)
- Ալ-Ջաֆրա (الجفرة)
- Ալ-Ջիաա (الجيعة)
- Այյաշ (عياش)
- Իդման (عضمان)
- Մաաիզիլա (معيزيلة)
- Շակրա (شقرة)
- Ջաուլա ալ-Ղիր (جولة الغر)
- Սաֆիրա Ֆուկանի (سفيرة فوقاني)
- Քաբա Ջիբ (كبا جب)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սիրիայի մարդահամար,2004
|