Ալ-Մայադին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մայադինից)
Քաղաք
Ալ-Մայադին
الميادين
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԴեյր-էլ-Զորի մարզ
ՄինտակաԱլ-Մայադինի գավառ
ՆահիյաԱլ-Մայադինի շրջան
ԲԾՄ187 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն48 922 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+963 51 71XXXX
Ալ-Մայադին (Սիրիա)##
Ալ-Մայադին (Սիրիա)

Ալ-Մայադին կամ Մայադին (արաբ․՝ الميادين‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում, Դեյր-էլ-Զորի մարզում։ Հանդիսանում է Ալ-Մայադինի գավառի և Ալ-Մայադինի շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Մայադին քաղաքը գտնվում է Դեյր-էլ-Զորի մարզի կենտրոնական հատվածում, Եփրատի աջ ափին, Եփրատ և Խաբուր գետերի հատման կետից 12 կմ ներքև ջրի հոսանքի ուղղությամբ։ Ծովի մակարդակից ունի 187 մ բացարձակ բարձրություն[1]։ Մայրաքաղաք Դամասկոսից հեռու է 410 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մարզի կենտրոն Դեյր-էլ-Զորից՝ 40 կմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունն կազմում է 48 922 մարդ, իսկ համանուն շրջանի բնակչությունն իր շրջակա 7 գյուղերով և ավաներով կազմում է 86 091 մարդ[2]։

Տարի 1960 1970 1981 2004 2012
Բնակ. 7 167 10 083 14 966 48 922* 60 376**
Աղբյուր։ World Gazetteer, *գնահատված քանակ **հաշվարկային քանակ

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը հանդիսանում է քաղաքի տնտեսության առանցքային ճյուղը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Մայադինով է անցնում Հալեպ և Աբու Քամալ քաղքները կապող ավտոմայրուղին, որը նաև երկիրը կապում է Իրաքի հետ։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Դեյր-էլ-Զոր քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ալ-Մայադին, Սիրիա»: Ֆիզիկաշխարահգրական տվյալներ: Վերցված է 12 Հունիսի 2015:
  2. «Սիրիայի մարդահամար, 2004»: Սիրիայի Կենտրոնական Վիճակագրական Բյուրո (ԿՎԲ): Վերցված է 12 Հունիսի 2015: