Քաղաքը կառուցվել է արամեա-ասորական Թերկա բնակավայրի տեղում։ Ասորեստանի թագավոր Թուկուլթի-Նինուրտա II-ը մ.թ.ա. 883 թվականին հիմնադրել է այն։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև զանազան անտիկ իրեր, որոնք պահվում են Հալեպի ազգային թանգարանում։ Մինչև 19-րդ դարը շրջանը համարվում էր քաղաքատիպ ավան՝ փոքր տնակներով, առանց արդյունաբերական ձեռնարկությունների։ 1917 թվականին այս տարածքն ազատվեց թուրքական լծից և սկսվեց շրջանի զարգացման գործընթացը։