Ալբիստան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբիստան (այլ կիրառումներ)
Բնակավայր | ||
---|---|---|
Ալբիստան | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Քահրամանմարաշի մարզ[1] և Հալեպի վիլայեթ | |
Այլ անվանումներ | Աբլաստանն, Ալպոսդան, Ալպութան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Էլբիստան, Էպլեսթեյն, Ղփթիսթան, Պլասթա | |
Մակերես | 2,319 կմ² | |
ԲԾՄ | 1150 մետր | |
Բնակչություն | 142 548 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալբաստանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 46300 | |
Պաշտոնական կայք | eczanelik.com/kahramanmaras-elbistan-nobetci-eczaneleri.html | |
| ||
Ալբիստան, քաղաք Կիլիկիայում, Հալեպի վիլայեթում Ալբիստանի գավառակում։ 1915 թվականի դրությամբ այն գավառակի ամենահայաշատ բնակավայրն էր։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբիստանն արաբերեն նշանակում է պարտեզ։
Քաղաքի անվանումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ունեցել է բազմաթիվ անվանումներ, որոնք են Աբլաստան, Աբլըստան, Ալբասթայն, Ալբըստան, Ալբիսթան, Ալպիստան, Ալպոսդան, Ալպսթան Ալպստան, Ալպութան, Ալպուստան, Ալպուստան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Ապլեթին, Ապլեսթին, Ապլստան, Էլբիստան, Էպլեսթեյն, Էպլստեյն, Ղփթիսթան, Պլասթա, Պլաստա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է VIII - IX դարերում։ Քաղաքի տները կառուցված են եղել աղյուսով և շրջապատված են եղել պտղատու այգիներով, արգավանդ դաշտերով։
X-XI դարերում քաղաքը հայտնի է եղել Պլաստա անունով։ Այն ժամանակ հայերը զգալի թիվ էին կազմում։
1897 թվականին Ալբիստանում հիմնվել է «Միություն Կիլիկիո» ընկերությունը։
Հայ արհեստավորների աշխատանքը մեծ համբավ ուներ՝ մասնավորապես հայ վարպետների գործած կտավը, կապան և կարպետը։
Ալբիստանը թուրքերի ձեռքով ավերվեց 1915-1918 թվականներին։ Հայերի մեծ մասը ոչնչացվեց և տեղահանվեց։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1873-1873 թվականներին ուներ 130 տուն հայ և մոտ 2000 թուրք բնակիչ։ 1914 թվականին ուներ 12000 բնակիչ, որից 4000-ը հայեր էին։ 1952 թվականին ուներ 7474 թուրք բնակիչ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբիստանում է գտնվում Իչմե ջերմուկը։ Քաղաքն հարուստ է եղել երկաթի պաշարներով, որոնք օգտագործել են զեյթունցիները։
Պատմամշակությային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբիստանն ուներ Սբ. Հակոբ և Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ։ Կար նաև արական և իգական վարժարաններ։ Քաղաքի շրջակայքում կար խեթական, հռոմեական և բյուզանդական հնություններ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 71
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիստան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 148)։ |
|