Ալբիստանի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառ
Ալբիստան
Elbistan - panoramio - Emin Başar ÖZDEMİR.jpg
Կոորդինատներ: 38°12′0″ հս․ լ. 37°11′0″ ավ. ե. / 38.20000° հս․. լ. 37.18333° ավ. ե. / 38.20000; 37.18333
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՆահանգՀալեպի նահանգ
Այլ անվանումներԱբլասթան, Անլաստան, Աբլաստիա, Ալբաթան, Ալբսթան, Ալբստան, Ալպիսթան, Ալպիստան, Ապլաստան, Էլբիսթան, Էլբիստան, Ալպիստան, Էլպիստան
Մակերես2,319 կմ²
ԲԾՄ1150 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն45 000[1] մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալբաստանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ46300
Պաշտոնական կայքelbistan.gov.tr
##Ալբիստանի գավառակ (Աշխարհ)
Red pog.png

Ալբիստան, գավառ Կիլիկիայում, Հալեպի նահանգում։ Կենտրոնը Ալբիստան քաղաքն էր։

Տարածքով համապատասխանում էր Կիլիկյան հայկական պետության Կոկիսոն գավառակին։

XIX դարի վերջերին ուներ 10 գյուղախումբ, 135 գյուղով, որտեղ բնակվում էին 45 000 մարդ։ 1915 թվականին ուներ 153 գյուղ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ուներ 6000-ից ավել հայ բնակիչ, որոնք հիմնականում բնակվում էին Ալբիստան քաղաքում և գավառակի մի քանի գյուղերում։

Հայկական գյուղերն ունեին իրենց վարժարաններն ու եկեղեցիները։ 1914-1918 թվականներին հայկական գյուղերը հիմնահատակ ավերվեցին, իսկ բնակչությունը ոչնչացվեց թուրք ջարդարարների կողմից։ Սակավաթիվ փրկվածները գաղթեցին օտար երկրներ[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 71