Մանուիլ I Կոմնենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Մանուիլ I Կոմնենոս
Manuel I Comnenus.jpg
Ծնվել է՝ նոյեմբերի 28, 1118
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝ սեպտեմբերի 24, 1180 (61 տարեկանում)
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Տոհմ Կոմնենոսների հարստություն
կայսր
Հայր Հովհաննես Բ Կոմնենոս
Մայր Իրինա Հունգարացի
Երեխաներ Ալեքսիոս II Կոմնենոն, Maria Komnene և Alexios Komnenos

Մանուիլ I Կոմնենոս (Μανουήλ ό Κομνηνός) (նոյեմբերի 28, 1118, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - սեպտեմբերի 24, 1180, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Բյուզանդիայի կայսր 1143 թվականից։ Կոմնենոսների դինաստիայից։ Հոր՝ Հովհաննես Բ Կոմնենոսի օրոք մասնակցել է թուրքերի դեմ արշավանքներին, աչքի ընկել ռազմական տաղանդով։ Բյուզանդիայից կախման մեջ է դրել Անտիոքի դքսությունը, կայսրությանը ենթարկել հունգարներին ու սերբերին, պարտության մատնել պեչենեգներին (1150-1153), Կիևի իշխանի գահի համար պայքարում՝ պաշտպանել Յուրի Դոլգորուկիին։ Նրա օրոք նորմանները գրավել են Հունաստանի մի շարք շրջաններ ու կղզիներ։ 1154 թվականին Մանուիլը նրանց է զիջել Հարավային Իտալիան, իսկ 1176 թվականին Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկներից։

Պայքար Կիլիկիայի Հայկական թագավորության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկյան Հայաստան

Մանուիլ I-ի կառավարման սկզբին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Բ Կիլիկիայից վտարեց բյուզանդացիներին, ընդարձակեց իշխանության սահմանները։ 1152 թվականին բյուգանդական զորավար Անդրոնիկոս Ա Կոմնենոսը արշավեց Կիլիկիա և Մամեստիայի մոտ ծանր պարտություն կրեց հայերից։ 1158 թվականին Մանուիլ I-ին հաջողվեց գրավել Դաշտային Կիլիկիան, իսկ 1159 թվականին դաշնակցեց Թորոս Բ-ի և Երուսաղեմի թագավորի հետ՝ ընդդեմ Հալեպի ամիրա Նուր ադ Դինի։ Նա դիմել է հայկական եկեղեցու պետերին հայ և բյուգանդական եկեղեցիների միության հարցով ու մերժվել։ Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ում պահպանվել է Մանուիլ I-ի՝ հայերին ուղղված նամակների հայերեն թարգմանությունը, որոնց հունական բնագրերը կորել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png