Միրիոկեֆալոնի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրիոկեֆալոնի ճակատամարտ
Բյուզանդա-սելջուկական պատերազմներ
Crusades surprised by turks.jpg
'
Թվական 1176, սեպտեմբերի 17
Վայր Միրիոկեֆալո, Բեյշեխիր լճի մոտ
Արդյունք սելջուկների հաղթանակ
Հակառակորդներ
Բյուզանդական կայսրություն Բյուզանդական կայսրություն

Coa Hungary Country History Bela III (1172-1196).svg Հունգարիայի թագավորություն,
Armoiries Bohémond VI d'Antioche.svg Անտիոքի դքսություն

Սելջուկյան սուլթանություն Սելջուկյան սուլթանություն
Հրամանատարներ
Մանուիլ I Կոմնենոս Կիլիջ֊Արսլան II
Կողմերի ուժեր
25 000, 30 000, 40 000 անհայտ
Կորուստներ
անհայտ անհայտ

Միրիոկեֆալոնիի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Μυριοκέφαλου), Բյուզանդական կայսրության և Մանազկերտի ճակատամարտում պարտություն կրելուց հետո Փոքր Ասիան նվաճած Իկոնիայի սուլթանության միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Տեղի է ունեցել 1176 թվականի սեպտեմբերի 17-ին Փռյուգիա տարածաշրջանում։ Միրիոկեֆալոնի ճակատամարտում թյուրք-սելջուկները դարանամուտ էին եղել Միրիոկեֆալո ամրոցի մոտակայքում գտնվող լեռնային կիրճերից մեկում՝ Իկոնիայի (Ռումի) սուլթան Կիլիջ-Արսլան II-ի գլխավորությամբ, և գլխովին ջախջախեցին բյուզանդացի կայսր Մանուիլ I Կոմնենոսի բանակը։ Տվյալ պարտությունը զրոյացրեց այն թվացյալ ձեռքբերումը, որը ունեցել էին բյուզանդացիները 1117 թվականին Փիլիմելիոնի ճակատամարտում (ներկայիս Ակշեխիր) թուրքերին հաղթելուց հետո։

Ճակատամարտի ընթացք և կողմերի ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական բանակը գնահատվում էր 25 հազար զինվոր (չնայած միջնադարյան աղբյորներում կան 40-ից 200 հազարի հասնող գնահատականներ)։

Բյուզանդացիների զորքն իր կազմում ուներ հունգարացիների դաշնակից ջոկատներ (կայսեր բարեկամ և դաշնակից Բելա III֊ի՝ Հունգարիայի թագավորի), վարձկանների ջոկատներ Արևմտյան Եվրոպայից, Բալկաններից և սևծովյան ափամերձ շրջաններից և փոքրաթիվ զորախմբեր Անտիոքի դքսությունից[1]։

Սելջուկների թվաքանակի վերաբերյալ տվյալները լրիվ տարբեր են։ Նրանց թվաքանակը տատանվում է 10-40 հազարի սահմաններում՝ ներառյալ թեթև հետևակի նշանակալի քանակ (այդ ժամանակների աղբյուրներում՝ 100-400 հազար)։

Հակառակորդի թվային գերակշռության փաստը սուլթանին ստիպում է դիմել դարանակալման։ Բացի այդ, բյուզանդական բանակի մեծ մասը կազմում էին բեռնասայլերի և պաշարողական մեքենաների սպասարկողները[1]։

Բյուզանդական առաջնապահը առաջինը հանդիպում է Կիլիջ-Արսլանի զորքերին, սակայն լեռնանցքներն անցավ գրեթե առանց կորուստների (մեկ այլ տվյալներով բյուզանդացիները չեն իմացել թուրքերի ժամանման մասին մինչ գրոհի սկիզբը)։ Առաջնապահի հետևից կիրճ են մտնում հիմնակակն ուժերը։ Երկու բյուզանդական ստորաբաժանումների կիրճից դուրս գալու պահին ետևի ստորաբաժանումները դանդաղեցին և քանդեցին շարքը։

Թուրքերը սկսեցին գրոհը՝ կրակելով նետերից և քարեր ցած նետելով բյուզանդական զորքերի վրա։ Հիմնական հարվածը ընկավ աջ թևի վրա։ Զորքերը հավաքված էին տարբեր ազգություններից, ինչի արդյունքում առաջացավ խուճապ։

Դիվիզիայի ջախջախումից հետո թուրքերը կենտրոնացրին իրենց գրոհը բեռնասայլերի վրա․ շուտով պաշարողական մեքենաները սայլերի հետ գերծանրաբեռնվածություն ստեղծեցին կիրճի նեղ հատվածներում։ Քրիստոնյաների ողջ բանակը խուճապի մատնվեց։ «Ձախ թևի» դիվիզիան նույնպես ենթարկվեց հարձակումների և կրեց նշանակալի կորուստներ։ Դրա առաջնորդներից մեկը՝ Իոհան Կանտակուզինը, ինչպես նաև Բալդուին Անտիոքցին սպանվեցին մարտի ժամանակ[1]։ Վերջում միայն սելջուկների որոշ ջոկատներ դուրս եկան դաշտից և հարվածեցին բյուզանդացիների թիկունքից։ Խուճապը հասավ սարսափելի մակարդակի, բյուզանդացիների ողջ զանգվածը խառնիճաղանջ կերպով նետվեց առաջ, որտեղ կայսրը և իր առաջնապահ դիվիզիաները ճամբար էին խփել։

Հանկարծ սկսվեց փոշու փոթորիկ և ճակատամարտը գործնականում կանգ առավ, սակայն բյուզանդացիների հախուռն նահանջը շարունակվեում էր։ Ի վերջո Մանուիլ Կոմնենոսը կարողացավ վերականգնել կարգապահությունը և կազմակերպել իր ուժերը և կիրճի ներսում պաշտպանական դիրքեր զբաղեցնել։

Գիշերը բյուզանդացիները անցկացրին սեջուկների հեռահար գրոհների ներքո։ Կայսր Մանուիլ Կոմնենոսը ուսումնասիրում էր զորքերին լքելու հնարավորություն, սակայն քննադատություններիի պատճառով որոշեց մնալ։ Հաջորդ օրը բյուզանդական ճամբարը շրջապատվեց թուրքերի կողմից, սակայն Կիլիջ-Արսլանը բավարարվեց փոխհրաձգությամբ։ Կայսրը հրամայեց հակագրոհել, ինչի արդյունքում բյուզանդական բանակը կարողացավ կազմակերպված նահանջել[1]։

Ճակատամարտի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայի քարտեզը

Բյուզանդացիները, հնարավորություն չունենալով հարձակվելու Իկոնիայի վրա, ի վիճակի չէին շարունակել արշավանքը։ Բացի այդ՝ սուլթանը դեսպան ուղարկեց կայսեր մոտ։ Նրա առաջարկությամբ բյուզանդական զորքերը կարող էին անխափան կերպով նահանջել սահմանային Դորիլեյ և Սաբլեյ ամրոցների անկման դեպքում[1]։ Բյուզանդացիները չկատարեցին այդ խոստումը, ինչը հանգեցրեց նոր կոնֆլիկտների։ Գիելիոնի ճակատամարտը, սակայն, ավարտվեց բյուզանդական բանակի հաղթանակով 1177 թվականին։

Չնայած նրան, որ բանակի մեծ մասը և անձամբ կայսրը կարող էին փրկվել կործանումից, Միրիոկեֆալոնի պարտությունը խարխլեց Բյուզանդական կայսրության դիրքերը Փոքր Ասիայում, անուղղակիորեն նաև Բալկաններում և Միջերկրականի ողջ արևելյան ափերում։

Բյուզանդացիների պարտությունից հետո քոչվոր թյուրքերի ներհոսքը դեպի Փոքր Ասիա ավելի ուժեղացավ։ Տեղաբնակ բնակչությունը (հույները, հելլենացված սլավոնները, հայերը և քրդերը) ավելի շատ ենթարկվեց թուրքացմանն ու իսլամացմանը։

Չնայած Փոքր Ասիայի արևմտյան հատվածում հունական պետականության կարճատև վերածննդին ի դեմս Նիկիական կայսրության, 1204-1261 թվականներին, և նրա թեթևակի պահպանմանը 1461 թվականին ի դեմս Տրապիզոնյան կայսրության, թերակղզում սկսվեց հունարեն լեզվի և ուղղափառ կրոնի անկումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Н. Хониат. История, начинающаяся с царствования Иоанна Комнина. — Том 1, книга 6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Никита Хониат, История, начинающаяся с царствования Иоанна Комнина. [1].