Անդրոնիկոս Ա Կոմնենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրոնիկոս Ա Կոմնենոս
Բյուզանդական կայսրության կայսր
Andronik 1.jpg
Անդրոնիկոս Ա
Իշխանություն 1183-1185
Հունարեն Ανδρόνικος Α’ Κομνηνός
Ծնվել է՝ 1118
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Մահացել է՝ 1185
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Հարստություն Կոմնենոսներ
Նախորդ Ալեքսիոս Բ Կոմնենոս
Հաջորդող Իսահակ Բ Անգելոս
Հայր Իսահակ Կոմնենոս
Կրոնական հավատքներ Ուղղափառություն


Անդրոնիկոս Ա Կոմնենոս (հուն.՝ Ανδρόνικος Α’ Κομνηνός), (1118 - սեպտեմբերի 12, 1185), բյուզանդական կայսր, Կոմնենոսների հարստության կոստանդնուպոլսյան ճյուղի վերջին ներկայացուցիչը։ Տրապիզոնում հետագայում իշխող Մեծ Կոմնենոսների հարստության հիմնադիրը։

Իր բուռն կյանքի ընթացքում Անդրոնիկոսը զգաց իրեն տարբեր դերերում՝ կայսրության թշնամի, բանտարկյալ, քաղաքական էմիգրանտ, մայրաքաղաքային բնակչության սիրելի, «լատինների» հակառակորդ և հասարակ ժողովրդի կողմնակից։ Լինելով հզոր և քաջ անձնավորություն, Անդրոնիկոսը նաև գեղեցիկ և խորամանկ էր։[1]

Մանուել Ա Կոմնենոսի մահից հետո Անդրոնիկոսը զավթեց թափուր մնացած գահը։ Նրա կառավարումը սկսվեց անհրաժեշտ բարեփոխումներով, սակայն շուտով նա վերածվեց բռնապետի։ Այդ ամենը ուղեկցվեց նորմանների ներխուժմամբ, որից հետո բնակիչները ասպատամբեցին Անդրոնիկոսի դեմ և հանձնեցին գահը Իսահակ Բ Անգելոսին։ Վերջինս էլ հանձնեց Անդրոնիկոսին ժողովրդին, ովքեր էլ տանջամահ արեցին նրան։ Անգելոսների հաստության օրոք Բյուզանդիան սկսեց անկում ապրել, որի հետևանքով էլ 1204 թ-ին խաչակիրները նվաճեցին Կոստանդնուպոլիսը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Դ. Նորվիչ. Բյուզանդիայի պատմություն. —էջ. 413—414