Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ե Հայ
Leo V The Armenian.jpg
Ծնվել է՝775
ԾննդավայրՀայաստան
Մահացել է՝դեկտեմբերի 29, 820
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԵրկիրByzantine imperial flag, 14th century according to portolan charts.png Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
ՏոհմԱրծրունիներ[1] և Գնունիներ[2]
գերիշխան
ԵրեխաներConstantine?
Հավատքքրիստոնեություն

Լևոն V Հայ (Լևոն Արծրունի), բյուզանդական կայսր (813 թվականի հուլիսի 11 - 820 թվականի դեկտեմբերի 25 ), սերում էր հայ Արծրունիների նախարարական տոհմից, ինչի համար էլ ստացել է Հայ մականունը։ Հետ է մղել բուլղարների հարձակումները։ Պատկերամարտության կողմնակից էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն V-ի մետաղադրամը

Լևոն V-ի հայրը պատրիկ Բարդասն էր, որը ծագումով հայ էր[3]։ Եղել է զորավար Նիկեփորոս և Միքայել I Ռանգավի կայսրերի օրոք։ 813 թվականի հուլիսի 11-ին, Վերսինիկի ճակատամարտում բուլղարական Կրում խանից պարտություն կրելուց հետո Միքայել I-ը հրաժարվեց գահից, և Լևոնը կայսր դարձավ, թեև սկզբում հրաժարվում էր։ Շուտով Լևոնը հանդիպում է Կրում խանի հետ և բանակցությունների ժամանակ փորձում է սպանել խանին։ Կրումին հաջողվում է փրկվել և վրեժ լուծելու համար հրդեհում է Կոստանդնուպոլսի մերձակայքը։ Շատ մարդիկ զոհվեցին և գերի ընկան։ Այնուհետև խանը զորքերն ուղղեց դեպի Ադրիանապոլիս։

813 թվականի աշնանը Լևոն կայսրը ներխուժում է Բուլղարիա։ Նրա զորքերը հաղթում են բուլղարներին Մեսեմբրիի ճակատամարտում և կոտորում շատ բուլղար երեխաներ։ Կրումը պատրաստվորմ էր վրեժ լուծել՝ արշավելով Կոստանդնուպոլիս, բայց 814 թվականի ապրիլի 13-ին մահանում է։

815 թվականին պաշտոնանկ է անում պատրիարք Նիկիֆորին, հրավիրում եկեղեցական ժողով, որտեղ չեղյալ են համարվում 787 թվականի Յոթերորդ տիեզերաժողովի որոշումները (սրբապատկերների պաշտամունքը վերականգնող) և հայտարարում է 754 թվականի Գիերիի պատկերամարտական ժողովի որոշումների ոչ ամբողջական վերադարձի մասին. սրբապատկերի երկրպագությունը թեև սխալ էր համարվում, սակայն կապ չուներ կռապաշտության հետ։ Պատկերապաշտությունն արմատախիլ անելու միջոցների մասին ժողովում չեն անդրադառնում։ Կայսրը հրաման է արձակում, որի համաձայն ցանկացած սրբապատկեր կարող էր ոչնչացվել առանց հետևանք ունենալու անողի վրա։ Բյուզանդական արվեստի շատ ստեղծագործություններ բարբարոսաբար ոչնչացվեցին։ Սրբապատկերները փշրվում էին կացնով կամ այրվում հրապարակներում։

815 թվականին կայսրը եռեսնամյա հաշտություն է կնքում բուլղար Օմուրտաղ խանի՝ Կրումի որդու և հաջորդի հետ։

820 թվականի դեկտեմբերի 25-ին Լևոն V-ը սպանվում է Միքայել Ամորացու համախոհների կողմից սուրբծննդյան տոնակատարության ժամանակ Սուրբ Սոֆիայի տաճարում։ Միապետի դիակը ջորու վրա տարան նավահանգիստ, որտեղ գտնվում էր Թեոդոսիա կայսրուհին որդիների հետ։ Նրանց աքսորեցին Իշխանաց կղզիներ, չորս որդիներն էլ ամորձատվեցին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած էր պատրիկ Արսաբերի դստեր Թեոդոսիայի հետ, ուներ զավակներ, որոնցից էին.

  • Սիմբատը (Συμβάτιος), որը վերցրել էր Կոստանդին անունը և հոր հետ կառավարչակից էր (814—820)
  • Վասիլը
  • Գրիգորին
  • Թեոդոսիոսը
  • դուստր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 324—327. — ISBN 978-2-7018-0226-8
  2. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 485.
  3. Leo V the Armenian // The Oxford Dictionary of Byzantium / Editor in chief Alexander P. Kazhan. — Oxford University Press, 1992. — Vol. 2. — P. 1209.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дашков С. Б. Императоры Византии. — М., 1997.
  • Сенина Т. А. (монахиня Кассия) (исслед., пер. с древнегреч., комм.). «Лев Преступник». Царствование императора Льва V Армянина в отражении византийских хронистов IX века: Феофан Исповедник, Неизвестный хронист (Scriptor Incertus), Георгий Монах (Амартол). (Montreal: Accent Graphics Communications, 2012).