Jump to content

Արկադիոս (Բյուզանդիայի կայսր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադիոս
Ծնվել է՝հունվարի 1, 377
ԾննդավայրՀռոմեական Իսպանիա, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝մայիսի 1, 408[1] (31 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԵրկիրԲյուզանդական կայսրություն և Հին Հռոմ
ՏոհմԹեոդոսյան տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԹեոդոսիոս Ա Մեծ[2]
ՄայրAelia Flaccilla?
ԵրեխաներՊուլչերիա, Թեոդոսիոս Բ Փոքր, Arcadia?, Flaccilla? և Marina?

Արկադիոս[3] (հունվարի 1, 377, Հռոմեական Իսպանիա, Հռոմեական կայսրություն - մայիսի 1, 408[1], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), Արևելյան Հռոմեական կայսրության կայսր (383 - 408), Թեոդոսիոս I և Ֆլացիլայի ավագ որդին։

Արկադիուսը ծնվել է Հռոմեական Իսպանիայում, նա Թեոդոսիոս I-ի և Աուրելիա Ֆլացիլայի ավագ որդին է, նրա եղբայր Հոնորիոսը եղել է Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրը։ Նրա հայրը նրան 383 թվականի հունվարին շնորհեց Օգոստոսի կոչում և նշանակեց Արևելյան Հռոմեական կայսրության համաղեկավար։ Նրա փոքր եղբորը նույնեպս շնորհվեց Օգոստոսի կոչում և դարձավ արևմտյան մասի ղեկավար։

Որպես կայսր Հոնորիոսը գտնվում էր վանդալ, ծագումով հռոմեացի Փլավիոս Ստիլիքոնի խնամակալության տակ, մինչդեռ Արկադիոսը գտնվում էր իր նախարար Ռուֆինուսի ազդեցության ներքո։ Ստիլիքոնը, որը ցանկանում էր միավորել և իր հսկողության տակ վերցնել երկու կայսրությունները, աջակցեց Ռուֆինուսի սպանության գործընթացին, որը իրականացրեցին գոթական մարդասպանները 395 թվականին, սակայն Ստիլիքոնի մասնակցության վերաբերյալ ապացույցներ չգտնվեցին։ Արկադիուսը Ռուֆինուսի փոխարեն նոր խորհրդական նշանակեվ Եվտրոպիուսին, ում փաստացի անցավ արևելյան մասին իշանությունը։

Արկադիուսը նաև գտնվում էր իր կնոջ՝ Աելիա Եվդոքսիայի ազդեցության տակ, որը համուզում էր իր ամուսնուն ազատվել Եվտրոպիուսից։ 399 թվականին Արկադիուսը հրամայեց ավերել բոլոր ոչ քրիստոնեական եկեղեցիները։

Եվդոքսիայի ազդեցությանը դեմ էր Կոնստանդինապոլսի պատրիարք Ջոն Կրիսոստոմը, որը համարում էր, որ նա օգտագործում է իր ընտանիքի հարստությունը, որպեսզի իր ձեռքերում վերցնի կայսրության իշխանությունը։ Եվդոքսիան իր ազդեցությունը օգտագործեց և Կրիսոստոմը հեռացվեց պաշտոնից 404 թվականին, սակայն նա մահացավ նույն տարում ավելի ուշ։ Եվդոքսիան Արկադիուսին պարգևեց չորս երեխա՝ երեք դուստր, Պուլչերիա, Արկադիա ու Մարինա և մեկ որդի՝ Թեոդոսիս, որը հետագայում դարձավ կայսր Թեոդոսիս II անվանմամբ։

Արկադիուսը իր կառավարման մնացած ժամանակը գտնվեց Անթեմիուսի ազդեցության տակ, որը խաղաղություն հաստատեց Ստիլիքոնի հետ արևմուտքում։ Արկադիուսը թողեց ուժեղ քրիստոնիայի տպավորությունը, նա քաղաքականության կամ ռազմական հարցերին չէր խառնվում, Արկադիուսը մահացավ 408 թվականին այդպիսով չլինելով իր կայսրության իրական ղեկավարը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Любкер Ф. Arcadius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 126.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադիոս (Բյուզանդիայի կայսր)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 77