Հարիմի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հարիմի ճակատամարտ, Զանգիների պետության կողմից մղված ճակատամարտ։ Տեղի է ունեցել 1164 թվականի օգոստոսի 11-ին։ Հարիմի ճակատամարտում, ըստ արաբ պատմիչ Քամալ ալ-Դինի, մասնակցել են Կիլիկյան Հայաստանի իշխանները։

1164 թվականի օգոստոսի 11-ին Անտիոքից արևելք գտնվող Հարիմ ամրոցի մոտ Նուր ալ-Դինի զորքերին հանդիպեցին Դաշտային Կիլիկիայի բյուզանդական կառավարիչ Կոստանդին Կալոմանը, Անտիոքի դուքս Բոհեմունդը, Տրիպոլիի կոմս Ռայմունդը, Ջոսլինի որդի Ջոսլինը, Թորոս Բ-ն ու իր եղբայր Մլեհը։ Նուր ալ-Դինը, ով Զանգիների պետության առաջնորդն էր, իր 60 հազար հեծյալ և 40 հազար հետևակ զորքով ֆրանկներին շրջափակման մեջ գցեց, պաշարեց բերդը ու գրավեց այն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kamal ad-Din ibn al-Adim “Zubdat al-Halab min tarikh al- Halab “ t II,Damas 1954, p 320.