Դաշտային Կիլիկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաշտային Կիլիկիա
Կարգավիճակբնակավայր
Մտնում էԿիլիկիա
Խոշորագույն քաղաքՏարսոն
ԲԾՄ150 մետր
ՆախորդԿիլիկիայի Հայկական Թագավորություն

Դաշտային Կիլիկիա Փոքր Ասիայի հարավարևելյան մասում գտնվող Կիլիկիայի հարավարևելյան շրջանները, որտեղ առկա են ընդարձակ դաշտավայրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր հեղինակների մոտ և տարբեր դարաշրջաններում տարածքը կոչվել է Դաշտային կամ Հարթավայրային (Pedias) Կիլիկիա, Ադանայի կամ Տարսոնի դաշտավայր։ Այն Տավրոսի արևմտյան լանջերից սկիզբ է առնում Իսավրիան (Սելևկիա կենտրոնով), որի արևմուտքում գտնվող Անամուրի բերդը ժամանակին եղել է Կիլիկիայի հայկական թագավորության տարածքի արևմտյան սահմանակետը։ Դաշտային (Pedias) Կիլիկիան, Տարսոն մայրաքաղաքով, գտնվել է Տավրոսյան լեռների ստորոտին և ձգվել է մինչև Միջերկրական ծով։ 4-րդ դարում՝ Կոստանդին Մեծի վարչատարածքային բաժանումների, ստեղծվել են Առաջին, Երկրորդ և Երրորդ Կիլիկիաները, որոնց մայրաքաղաքներն էին համապատասխանաբար Տարսոնը, Անարզաբան և Սելևկիան[1]։

Մ.թ.ա. 84 թվականին Դաշտային Կիլիկիան ընդգրկվել է Տիգրան Մեծի հայկական աշխարհակալ տերության կազմի մեջ։ Մ․ թ. ա. 66 թվականին Տիգրան Մեծի և Պոմպհոսի միջև Արտաշատի պայմանագրի համաձայն Դաշտային Կիլիկիան անցել է հռոմեացիներին[2]։

Դաշտային Կիլիկիային տիրանալու համար Ռուբինյանների և Անտիոքի խաչակրաց դքսության միջև երկարատև պայքար է տեղի ունեցել։ Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա-ն 1104 թվականին բյուզանդական տիրապետությունից մասամբ ազատագրել է Դաշտային Կիլիկիան՝ Սիս և Անարզաբա քաղաքներով, իսկ Լևոն Ա-ն 1132 թվականին բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիան[3][4]։

Դաշտային Կիլիկիան հարուստ է բարձր որակի աղով։ Դաշտային Կիլիկիայում ցուրտ ձմեռ գրեթե չի լինում, չնայած շրջակա լեռները ծածկված են հավերժական ձյունով։ Այն ծովի մակարդակից գտնվում է 150-200 մետր բարձրության վրա։ Դաշտային Կիլիկիայում աճում է նարինջ, նուռ, խնձոր, խաղող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]