Ժոսլեն III դը Կուրտենե (ֆր.՝ Josselin III de Courtenay, 1134-1200), Եդեսիայի կոմսության տիտղոսավոր կոմս 1159 թվականից։ Երուսաղեմի արքունիքի մարեշալ կամ մարշալ 1156-1159 թվականներին, սենեշալ՝ 1176-1190 թվականներին։ Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի և Բեատրիսա դը Սոնի որդին։
Հարիմի ճակատամարտումՆուր ալ-Դին Մահմուդի կողմից գերի է ընկել[1], որտեղ անցկացրել է տասներկու տարի, սակայն Նուր ալ-Դին Մահմուդի մահից հետո Ժոսլենի քույր Ագնես Կուրտենեի վճարած 50 հազար դինարի դիմաց ազատվել է[2]։ Գործունյա առևտրական և հնարամիտ պալատական Ժոսլենը, որպես Բադուին IV արքայի հորեղբայր՝ արագ հարստացացավ։ Նա ստեղծեց այսպես կոչված Երուսաղեմի թագավորության հինգերորդ ենթակա կոմսությունը (ընդհանուր առմամբ նրանք չորսն էին)։ Նա միակը չէր, ողջ թագավորությունը կազմված էր առանձին հողատարածքներից։ Բացի դրանից, Ժոսլենին անցնում էին որոշ առևտրական մաքսեր, ինչը երբեմն բերում էր ավելի շատ եկամուտ, քան հողը։
1187 թվականի հուլիսին Ժոսլենը մնացել է Աքքայում (հավանաբար, նա Տիբերիայումխաչակիրների հարձակման նախօրեին վնասել է իր ոտքը և չի կարողացել ձի հեծնել) և Հատտինի Կոտոշների ճակատամարտին չի մասնակցել։ Իմանալով պարտության մասին, նա արագ բանակցություններ է սկսել Սալահ ալ-Դինի դեսպանների հետ՝ քաղաքի հանձնման մասին։ Երբ 1191 թվականին քաղաքը Ռիչարդ I Առյուծասիրտ արքայի կողմից գրավվել է, Ժոսլենը վախից չի ներկայացրել իր նախկին պահանջները։
↑The Growth of the Latin States, 1118-1144, Robert L. Nicholson, A History of the Crusades, Vol. I, ed. Kenneth M. Setton, (University of Wisconsin Press, 1969), 551.
↑Malcolm Barber, The Crusader States, (Yale University Press, 2012), 267.