Բալդուին IV (Երուսաղեմի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բալդուին IV
ֆր.՝ Baudouin IV le Lépreux
BaldwinIV.jpg
Դրոշ
Երուսաղեմի արքա
1174 թ. հուլիսի 11 - 1185 թ. մարտի 16
Նախորդող Ամորի I
Հաջորդող Բալդուին V
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1161
Ծննդավայր Երուսաղեմի թագավորություն
Վախճանի օր մարտի 16, 1185(1185-03-16)
Վախճանի վայր Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն
Թաղված Երուսաղեմ
Դինաստիա Շատո-Լանդոնների ընտանիք
Հայր Ամորի I
Մայր Ագնես դը Կուռտեն

Բալդուին IV Բորոտ (ֆր.՝ Baudouin IV le Lépreux, ծն. 1161 թ. — մահ. 16.03.1185 — 1174 թ.-ից), Երուսաղեմի թագավորության արքա, Ամորի I-ի և Ագնես դը Կուռտենի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալդուինը ծնվել է 1161 թ.-ին Երուսաղեմում նույն տարում թագադրվեց իր հայրը՝ Ամորի I-ը։ Երկեւ տարի անց նրա հոր և մոր ամուսնությունը չեղյալ համարվեց մերձավոր բարեկամության պատճառով։ 1167 թվականին նրա հայրը ամուսնացավ երկրորդ անգամ Բյուզանդիայի արքայադստեր՝ Մարիա Կոմնենոսի հետ։ Հինգ տարի անց ծնվեց Բալդուինի կրտսեր քույրը Իզաբելան[1]: 1170 թ.-ին նրա դաստիարակությունը վստահված էր ժամանակի լավագույն պատմաբաններից մեկին՝ Գիլյոմ Տյուրոսցուն։ Բալդուինը վաղ տարիքում վարակվում է բորոտությամբ: Գիլյոմը առաջինն էր, ով նկատեց իր աշակերտի հիվանդությունը։ Երբ արքայազնը իր ընկերների հետ խաղում էր փայտյա թրերով նա ցավ չէր զգում, մարմնի զգայունության կորուստը հիվանդության առաջին ախտանշաններից է։ 1174 թվականի հուլիսի 11-ին մահացավ Ամորի I-ը, իսկ հուլիսի 15-ին թագադրվեց Բալդուինը[2], տասներեք տարեկան հասակում։ Քանի որ երիտասարդ արքան այդ ժամանակ անչափահաս էր, թագավորությունը երեք տարի պետք է ղեկավարվեր խնամակալների կողմից։ Ռայմոնդ III-ը, ով նաև բարեկամական կապեր ուներ Բալդուինի հետ նշանակվեց խնամակալ։ Անբուժելի հիվանդության պատճառով պարզ էր, որ Բալդուինը պետք է մնա անժառանգ և ղեկավարի երկիրը շատ կարճ ժամանակով, ուստի բարոններ սկսեցին ուշադրություն դարձնել նրա քույրերին՝ Իզաբելլային և Սիբիլլային։ 1177 թ. Բալդուինը արդեն ակտիվ մասնակցում էր պետական գործերում։ Որոշում է կազմակերպել պատերազմ Եգիպտոսի դեմ։ 1176 թ. տասնվեցամյա գերությունից ազատվում է Ռենո դը Շատիլյոնը: 1177 թվականին Սալահ ալ-Դին մեծ զորքով ռազմակալում է Գազան և Դորոնը հետո գրավում է Ռամլան։ Բալդուինը անհապաղ օգնության է կանչում Տաճարականներին և Ռենո դը Շատիլյոնի հետ միասին 1177 թ. նոյեմբերի 25-ին Մոնժիզառի ճակատամարտում ջախջախում է Սալահ ալ-Դինին: Տասնվեցամյա արքան ռազմի դաշտում աչքի է ընկնում իր խիզախությամբ։ Ամբողջ 1179 թվականի ընթացքում պատերազմում է մուսուլմանների հետ։ Ապրիլի 10-ին Բանիասկյան անտառում Երուսաղեմ վերադարձող արքայի վրա հարձակվում է Սալահ ալ-Դին-ի զարմիկը արքան ձիով մարտի է բռնվում սարակինոսների հետ, արքան ընկնում է, իսկ ձին փախչում է, սակայն արքային մահից փրկում է թագավորության գլխավոր զորահրամանատար Օնֆռուա III-ը։ Վերջինս արքային փրկելուց մահացու վիրավորվում է։ Ամռան սկզբին Սիդոնի շրջանում շատանում են մուսուլմանների գրոհները։ Հունիսի 10-ին Բալդուինը միավորվում է Ռայմոնդ III-ի և տաճարականների հետ։ Քրիստոնյաները պարտվում են։ Արքայի ձին սպանվում է և կրկին արքան կանգնում է մահացու վտանգի առաջ, սակայն այս անգամ ևս նրան օգնության է հասնում թագավորության ասպետներից մեկը ով արքային դուրս է բերում ռազմի դաշտից, փրկելով գերեվարումից։ Տաճարականների մագիստրոսը և շատ քրիստոնյա մարտիկներ գերեվարվում են։ Ռայմոնդը նահանջում է Տյուրոս: Օգոստոսի 29-ին Սալահ ալ-Դինը պաշարում և գրավում է կիսակառույց Հակոբի ամրոցը, գլխատում է բոլոր տաճարականներին սպանվածների թիվը գնահատվում է 800-1000 մարդ։ 1180 թ. երկամյա հաշտություն է կնքվում Սալահ ալ-Դինի և Բալդուինի միջև։ Սալահ ալ-Դինը իր ուժերը կենտրոնացնում է իր մյուս հակառակորդների դեմ Հալեպում և Մոսուլում: 1180 թվականին Բալդուինն ամուսնացնում է իր քրոջը՝ Սիբիլլային Գի դը Լուզինյանի հետ։ Բալդուինը նաև ամուսնացնում է իր կրտսեր քրոջը՝ Իզաբելլային իր կյանքը փրկած՝ Օնֆռուա III-ի որդու՝ Օնֆռուա IV-ի հետ։ 1183 թ.-ին արքան կուրանում է և համարյա չի կարողանում քայլել նա խնամակալ է նշանակում Գի դը Լուզինյանին: Նոյեմբերին Սալահ ալ-Դինը պաշարում է թագավորության գլխավոր ամրոցներից մեկը՝ Կեռակը։ Հավաքելով ողջ ուժերը մահամերձ արքան, իր բոլոր զորքերի հետ միասին պատրաստվում է օգնության հասնել պաշարվածներին, սակայն Գին չի համարձակվում սկսել գրոհը։ Զայրանալով իր խնամակալի վրա նա զրկում է Գիին իշխանությունից հայտարարելով իրեն հաջորդող՝ Բալդուին դը Մոնֆերրատին՝ Սիբիլլաի հինգամյա որդուն։ Ռայմոնդ III-ը նշանակվում է Բալդուին դը Մոնֆերրատի խնամակալ, իսկ Ակռայում տեղի ունեցած բարոնների ժողովում նա պահանջում է որպեսզի բարոնները խոսք տան նրան, որ իր մահից հետո չեն թույլատրի Գիին գահ բարձրանալ։ 1183 թվականի նոյեմբերի 20-ին արքան գահ է բարձրացնում Բալդուին դը Մոնֆերրատին, ով դառնում էր արքա Բալդուին V անվամբ։ 1185 թ. մարտի 16-ին մահանում է Բալդուին IV-ը։ Նրա կամքին համաձայն նրան հաջորդում է Բալդուին V-ը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hamilton, Bernard. «Women in the Crusader States: The Queens of Jerusalem» // Medieval Women, edited by Derek Baker. Ecclesiatical History Society, 1978.
  • Hamilton, Bernard. The Leper King and his Heirs: Baldwin IV and the Crusader Kingdom of Jerusalem. Cambridge: Cambridge University Press, 2000. ISBN 0-521-64187-X.
    • Review by Jonathan Philips, The Journal of Ecclesiastical History, Vol. 53 (2002), pp. 765–825.
  • Kedar, Benjamin Z. The General Tax of 1183 in the Crusading Kingdom of Jerusalem: Innovation or Adaptation? // The English Historical Review, Vol. 89, No. 351 (Apr 1974), pp. 339–345.
  • La Monte, John L. Feudal Monarchy in the Latin Kingdom of Jerusalem, 1100-1291. Cambridge, MA: The Medieval Society of America, 1932.
    • Review by Einar Joranson, Speculum, Vol. 8, No. 1 (Jan 1933), pp. 96–102.
  • Mitchell, P. D. Leprosy and the case of King Baldwin IV of Jerusalem: mycobacterial disease in the crusader states of the 12th and 13th centuries // International Journal of Leprosy and Other Mycobacterial Diseases. Vol. 61(2) (Jun 1993), pp. 283–91.
  • Newey, W. K., Lay, S. A leper in purple: the coronation of Baldwin IV of Jerusalem // Journal of Medieval History. Vol. 23, No. 4 (Dec 1997), pp. 317–334.
  • Runciman, Stiven. A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952.
  • William of Tyre. A History of Deeds Done Beyond the Sea. E. A. Babcock and A. C. Krey, trans. Columbia University Press, 1943.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Amaury of Jerusalem: Foundation for Medieval Genealogy.
  2. Baudouin of Jerusalem: Foundation for Medieval Genealogy.