Jump to content

Մարիա Մոնֆերացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարիա Մոնֆերրացիից)
Մարիա Մոնֆերացի
Maria di Montferrat
Մարիա Մոնֆերացի
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1205 - 1212
Նախորդող Իզաբել Անժուացի
Հաջորդող Իոլանտա դե Բրիեն
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1192(1192)
Ծննդավայր Աքքա
Վախճանի օր 1212(1212)
Վախճանի վայր Աքքա
Դինաստիա Ալերամիչիներ
Հայր Կոնրադ Մոնֆերացի
Մայր Իզաբել Անժուացի
Ամուսին Ժան դը Բրիեն
Զավակներ Իոլանտա դե Բրիեն

Մարիա Մոնֆերացի (իտալ.՝ Maria di Montferrat, ապրիլի 5, 1192, Աքքա, Երուսաղեմի թագավորություն - ապրիլ 1212, Աքքա, Երուսաղեմի թագավորություն), Երուսաղեմի թագուհի 1205 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան Կոնրադ Մոնֆերացու և Երուսաղեմի թագուհի Իոլանտայի դուստրն էր։ 1192 թվականի ապրիլի 28-ին Կոնրադը սպանվում է Տյուրոսում ասասինների կողմից։ Թագավորությանն արքա էր հարկավոր և արդեն մի քանի օր անց Իոլանտան ամուսնանում է Հենրիխ II Շամպայնցու հետ, ընդ որում, համաձայն Վիլհելմ Տյուրոսցու, արդեն հղի լինելով Մարիայով[1]։ Մարիան ծնվում է 1192 թվականի ամռանը։

Հենրիխ II Շամպայնցին մահանում է 1197 թվականին։ Այդ ամուսնությունից Մարիայի մայրը ունենում է երեք դուստր՝ Մարիայի խորթ քույրերը։ Իոլանտայի հաջորդ (և վերջին) ամուսինն է դառնում Ամորի II-ը, ով մահանում է 1205 թվականի ապրիլի 1-ին։ Չորս օր անց մահանում է նաև Իոլանտան և Մարիան հռչակվում է Երուսաղեմի թագուհի։ Քանի որ նա անչափահաս էր, թագավորության խնամակալ է դառնում Ժան I դ'Իբելինը, Բեյրութի սենյորը, ով Մարիային քեռի էր գալիս[2]։ Ժան I-ը գործում է շատ իմաստուն, մասնավորապես, անկարող լինելով վերադարձնել 1187 թվականին կորսված տարածքները, նա ամրապնդում էր թագավորությունը նրա ներկայիս սահամաններում, խաղաղության դաշն կնքելով Սալահ ալ-Դինի եղբայր սուլթան ալ-Ադիլ I-ի հետ։

Խնամակալությունն ավարտվում է 1209 թվականին, երբ լրանում է Մարիայի 17 տարին և ազնվականությունը սկսում է թագուհու համար հարմար ամուսնու ընտրությունը՝ նրա կարգավիճակի ամրապնդման համար։ Բարոնները խորհրդի համար դիմում են Ֆրանսիայի արքա Ֆիլիպ II Օգոստոսին և արքան որպես թագուհու ամուսին խորհուրդ է տալիս շամպայնցի Ժան դը Բրիենին։ Սակայն Ժանը հարուստ չէր և Ֆիլիպ II Օգոստոս արքան և Իննովկենտիոս III Հռոմի պապը նրան, յուրաքանչյուրը 40 000 լիվր, փոխատվություն են տրամադրում՝ հարսանիքի կազմակերպման և թագավորության անհետաձգելի խնդիրների լուծման համար։ 1210 թվականի սեպտեմբերի 4-ին կայանում է Մարիայի և Ժանի հարսանիքը[2], իսկ հոկտեմբերի 3-ին, Տյուրոսի տաճարում, նրանք թագադրվում են որպես Երուսաղեմի արքա և թագուհի[3]։

Մարիա Մոնֆերացու և Ժան դը Բրիենի թագադրումը

Ժան դը Բրիենը շարունակում է Ժան դը Իբելինի խաղաղ քաղաքականությունը։ 1212 թվականին Մարիան ունենում է դուստր՝ Իոլանտա, ով Իզաբել II անվան տակ հետագայում դառնում է Երուսաղեմի թագուհի[3], սակայն շուտով մահանում է, հավանաբար ծննդաբերության տենդից։ Ժան դը Բրիենը պահպանում է թագը, սակայն միայն որպես իր դստեր խնամակալ, ով 1225 թվականին ամուսնանում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի հետ։

Մարիայի տոհմը ընդհատվում է 1268 թվականին՝ նրա ոչ հարազատ ծոռ Կոնրադինի (կամ Կոնրադ III Երուսաղեմցի)։ Նա մահապատժի է ենթարկվում Հարավային Իտալիայում, Կառլ Անժուացու հրամանով։ Նրա մահից հետո արքայական տիտղոսն անցնում է Մարիայի կրտսեր խորթ քույր Ալիսայի ժառանգներին։

1210 թվականի սեպտեմբերի 14-ին Տյուրոսում Մարիան ամուսնանում է Ժան դը Բրիենի հետ, ով դառնում է նրա համակառավարիչը, Երուսաղեմի արքա 1210-1212 թվականներին, ինչպես նաև Լատինական կայսր 1231 թվականից։

Ամուսնության ընթացքում ծնվում է Իոլանտա դե Բրիենը (Իզաբելա II), Երուսաղեմի թագուհի 1212 թվականից՝ հոր խնամակալության տակ, 1225 թվականից ամուսնացած է Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի հետ՝ Գերմանիայի արքա (հռոմեական արքա) 1212 թվականից, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր 1220 թվականից։

Սերնդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ришар, Жан. Латино-Иерусалимское королевство / Пер. с фр. А. Ю. Карачинского ; Вступ. ст. С. В. Близнюк. - СПб.: «Издательская группа Евразия», 2002. - 448 с. - 2000 экз. - ISBN 5-8071-0057-3.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство,192
  2. 2,0 2,1 Книга:Ришар Жан: Латино-Иерусалимское королевство,232
  3. 3,0 3,1 Foundation for Medieval Genealogy
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մոնֆերացի» հոդվածին։