Մարիա Կոմնենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կոմնենե
Μαρία Κομνηνή
Մարիա Կոմնենեն
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1167 թվական օգոստոսի 29 - 1174
 
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1154
Ծննդավայր Նաբլուս, Պաղեստին
Վախճանի օր 1208 և 1217 թվականների միջև
Դինաստիա Կոմենե
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Հավհաննես Դուկաս Կոմնենե
Մայր Մարիա Տարոնացի
Ամուսին Ամորի I
Բալիան դ'Իբելին
Զավակներ 1-րդ ամուսնությունից՝ Իզաբել Անժուացի
2-րդ ամուսնությունից՝ Ժան I (Բեյրութի սենյոր),
Ֆիլիպ դ'Իբելին (Կիպրոսի արքայի խնամակալ),
Մարգարիհա,
Հելվիս դ'Իբելին (Սիդոնի տիրուհի)

Մարիա Կոմնենե (եբրայերեն՝ Μαρία Κομνηνή‎, մոտ 1154-1208 և 1217 թվականների միջև), Երուսաղեմի թագուհի։ Եղել է արքա Ամորի I-ի կինը և թագուհի Իզաբել Անժուացու մայրը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան Հովհաննես Դուկաս Կոմնենեի և Տարոնի իշխանուհի Մարիա Բագրատունու Բյուզանդական կայսրության կայսր Հովհաննես II Կոմնենոսի թոռնուհին։ Նրա քույր Թեոդորան ամուսնացած էր Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ի հետ, իսկ եղբայր Ալեքսին կարճ ժամանակ, 1185 թվականին, հավակնում էր Բյուզանդիայի գահին։

Առաջին ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորի I-ի և Մարիա Կոմնենեի ամուսնությունը

Երբ 1162 թվականին մահանում է Երուսաղեմի արքա, անզավակ Բալդուին III-ը, նրա եղբայր Ամորին, թագադրվելուց առաջ, Երուսաղեմի պատրիարք Ամորի դը Նելի պահանջով, բաժանվում է Ագնես Կուրտենեից։ Քանի որ Եգիպտոսի համար պայքարում Ամորիին անհրաժեշտ էր հզոր հարևան, նա որոշում է բարեկամանալ բյուզանդական արքունիքի հետ և 1167 թվականի օգոստոսի 29-ին, Տյուրոսում, կայանում է նրա ամուսնությունը Մարիա Կոմնենեի հետ։

1172 թվականին Մարիան ուենում է դուստր Իզաբել, իսկ 1173 թվականին ՝մահացած ծնված երեխա։ 1174 թվականին Ամորի I-ը մահանւմ է, մահվան մահճում Մարիային նվիրելով Նաբլուսը։

Երկրորդ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1177 թվականին Մարիան ամուսնանում է Բալիան դ'Իբելինի հետ, ով 1187 թվականին, Հաթթինի ճակատամարտում երուսաղեմյան բանակի պարտությունից հետո, դառնում է թագավորության փաստացի կառավարիչը։ Մարիան և Բալիանը աջակցում էին Կոնրադ Մոնֆերացում՝ Գի դը Լուզինյանի հետ գահի համար պայքարում։ Նրանք հասնում են Իզաբելի՝ Մարիայի դուստրը առաջին ամուսնությունից, բաժանմանը և կազմակերպում են նրա ամուսնությունը Կոնրադի հետ, որպեսզի ամրապնդեն գահի համար պայքարում նրա դիրքերը։ 1208 թվականի Մարիան մասնակցություն է ունենում իր թոռնուհի Ալիսայի ամուսնությանը Կիպրոսի արքա Հուգո I-ի հետ։

Բալիան դ'Իբելինի հետ ամուսնությունից նա ունեցել է առնվազն չորս երեխա՝ Հելվիս, Ժան I, Մարգարիտա, Ֆիլիպ։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորի I-ի հետ առաջին ամուսնությունից նա ունեցել է երկու երեխա.

Բալիան դ'Իբելինի հետ ամուսնությունից նա ունեցել է առնվազն չորս երեխա.

  • Հելվիս դ'Իբելին, Սիդոնի տիրուհի
  • Ժան I, Բեյրութի սենյոր
  • Մարգարիտա, ով սկզբում ամուսնացել է Հուգո Տիբերացու հետ, իսկ այնուհետև՝ Վոլտեր Ցեզարցու
  • Ֆիլիպ դ'Իբելին, Կիպրոսի արքայի խնամակալ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chronique d'Ernoul et de Bernard le Trésorier, edited by M. L. de Mas Latrie. La Société de l'Histoire de France, 1871.
  • La Continuation de Guillaume de Tyr (1184-1192), edited by Margaret Ruth Morgan. L'Académie des Inscriptions et Belles-Lettres, 1982.
  • Ambroise, The History of the Holy War, translated by Marianne Ailes. Boydell Press, 2003.
  • Chronicle of the Third Crusade, a Translation of Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, translated by Helen J. Nicholson. Ashgate, 1997.
  • Peter W. Edbury, The Conquest of Jerusalem and the Third Crusade: Sources in Translation. Ashgate, 1996.
  • Edbury, Peter W. John of Ibelin and the Kingdom of Jerusalem, 1997
  • Payne, Robert. The Dream and the Tomb, 1984
  • Steven Runciman, A History of the Crusades, vols. II-III. Cambridge University Press, 1952-55.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոմնենե» հոդվածին։