Տարոնի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարոնի Բագրատունիների հայկական իշխանությունը ստեղծվել է 830 թվականին, հիմնադիր՝ Բագարատ իշխան։ Տարոնը նախապես Մամիկոնյան նախարարական տան տիրույթն էր, 8-րդ դարի ընթացքում աստիճանաբար անցնում է Բագրատունիների ձեռքը։ Բագարատի արաբներին գերի ընկնելուց և Բաղդադում վախճանվելուց հետո՝ նրա իշխանությունը ժառանգում է որդին՝ Աշոտը, իսկ վերջինիս մահից հետո (878)՝ Դավիթ-Արքայիկը, ապա՝ վերջինիս որդի Աշոտը։

Կոստանդին Ծիրանածին կայսեր ժամանակ Տարոնի իշխանն էր Գրիգորը, որի մահից հետո՝ նրա երկու որդիները՝ Բագարատն ու Աշոտը։ Սրանց ժամանակ Տարոնի մի մասի վրա տիրում է Թոռնիկը՝ վերոհիշյալների հորեղբայրը, որն իր տիրույթները «կտակում է» Բյուզանդիային։ Նույն բանն ստիպվեցին անել նաև Բագարատն ու Աշոտը, և 966 թ. Բյուզանդիայի կայսրությունը տիրացավ ողջ տարոնին՝ վերացնելով այնտեղ հայկական իշխանությունը։

Անունը Իշխել է Նշումներ
Բագարատ Բագրատունի 830-855 Հայոց իշխան
Աշոտ Ա 855-878 Բագարատի որդի
Դավիթ-Արքայիկ 878-895 Բագարատի որդի
Գուրգեն Ա Բագրատունի 895-895 Աշոտ Ա-ի որդի
Գրիգոր Ա Բագրատունի 895-936 Աշոտ Ա-ի որդի, համիշխան
Ապուղանեմ Մամիկոնյան 895-900 համիշխան
Նիկոլայոս-Թոռնիկ Մամիկոնյան 900-945 համիշխան
Չորտվանել Ա Մամիկոնյան 945-967 համիշխան
Աշոտ Բ Բագրատունի 936-966 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Գրիգոր Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Բագարատ Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Թոռնիկ Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Վարազ-Վաչե Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Չորտվանել Բ Մամիկոնյան 987-991 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Չորտվանել-Բագրատ Մամիկոնյան 987-998 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Բագրատ Գ Մամիկոնյան 998-1020 Թոռնիկի որդի
Մուշեղ Ա Մամիկոնյան 1020-1030 Բագրատ Գ-ի որդի
Թոռնիկ Մեծ Մամիկոնյան 1030-1073 Մուշեղ Ա-ի որդի
Չորտվանել Դ Մամիկոնյան 1073-1120 Թոռնիկ Մեծի որդի
Վիգեն Մամիկոնյան 1120-1175 Չորտվանել Դ-ի որդի
Շահնշահ Մամիկոնյան 1175-1188 Չորտվանել Դ-ի թոռ
Հեթում Մամիկոնյան 1188-1194 Շահնշահի որդի

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 301։