Jump to content

Բագրատ Բ Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բագարատ Բ Բագրատունիից)
Բագրատ Բ Բագրատունի
Ծնվել է9-րդ դար
Մահացել է860-ականներ
Մասնագիտությունգերիշխան
Ծնողներհայր՝ Աշոտ Մսակեր
ԵրեխաներQ115180118?

Բագրատ Բագրատունի (ծննդյան թվականն անհայտ-851), Հայոց իշխան (արաբ․՝ بطريق الأرمن‎‎՝ բատրիկ) 826-851 թվականներին, նաև՝ Իշխանաց իշխան (արաբ․՝ بطريق البطاريق‎‎՝ բատրիկ ալ-բատարիկա՝ պատրիկների պաարիկ), Աշոտ Մսակերի որդին։

830 թվականին հիմնադրել է Տարոնի իշխանությունը, որտեղ հետագայում իշխել են իր որդիներ Աշոտը և Դավիթ-Արքայիկը։ Բագրատի իշխանությունը տարածվել է ամբողջ Արմինիայի վրա։ Մուշում կառուցել է սուրբ Փրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ Աշոտ Արծրունու և այլ իշխանների հետ մասնակցել է հակաարաբական ապստամբությանը, 850 թվականին դիմագրավել է Աբու-Սայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ 851 թվականին հաղթել է Տարոնի վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։

Յուսուֆ ոստիկանը նրան Իվաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։ Իշխանական գահը փոխանցվել է եղբորը՝ Սմբատ Բագրատունուն։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Սանկտ Պետերբուրգ, 1887
  • Լեո, Հայ ժողովրդի պատմություն, հ․ 2, Ե․, 1967
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 197