Մոնժիզարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնժիզառի ճակատամարտից)
Jump to navigation Jump to search
Մոնժիզառի ճակատամարտ
Խաչակրաց արշավանքներ
Schlacht von Montgisard 2.jpg
Մոնժիզառի ճակատամարտ
Թվական 1177 թվականի Նոյեմբերի 25
Վայր Ռամլաից ոչ հեռու գտնվող` Մոնժիզառ բլուր, Իսրայել
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Cross of the Knights Templar.svg Երուսաղեմի թագավորություն

Cross of the Knights Templar.svg Տաճարականներ

Flag of Ayyubid Dynasty.svg Այուբյաններ
Հրամանատարներ
Բալդուին IV
Ռենո դը Շատիլյոն
Սալահ ալ-Դին
Կողմերի ուժեր
375 աշխարհիկ ասպետ,
մինչև 200 տաճարական,
3—5 հազ. հետևակային նստեցված էշերի վրա
մոտ 18—20 հազ. զինվոր,
մոտ կեսը —
ուղտերի վրա նստեցված
հետևակայիններ և հեծելազոր
Կորուստներ
1100 սպանված,
750 վիրավոր
բանակի 90 %, մեծամասնությունը
դասալիքներ, հիմնական մասը սպանվել է
հետապնդման ժամանակ

Մոնժիզառի ճակատամարտ (ֆր.՝ Bataille de Montgisard, այլկերպ — Ռամլայի ճակատամարտ) տեղի է ունեցել 1177 թ. նոյեմբերի 25-ին Ռամլա քաղաքի մոտ գտնվող Մոնժիզառ բլրի մոտ։ Սալահ ալ-Դինի և Երուսաղեմի թագավորության ուժերի միջև։

1177 թ. Բալդուին IV-ը նախաձեռնում է միանալ Բյուզանդական կայսրության հետ և հարձակվել Եգիպտոսի վրա։ Սակայն ռազմական գործողությունները տեղի չունեցան։

Նույն ժամանակ Սալահ ալ-Դինը նույնպես նախաձեռնում էր ռազմական գործողություններ, սակայն ի տարբերություն խաչակիրների կյանքի է կոչում իր ծրագրերը։ Նոյեմբերի 18-ին հատում է Երուսաղեմի թագավորության սահմանները։ Գազայի տաճարականները կարծում են, որ Սալահ ալ-Դինի նպատակը իրենց պահակակետի նվաճումն է պատրաստվեցին պաշտպանման, սակայն Սալահ ալ-Դինը հարձակվեց Ասկալոնի վրա։

Տեղեկանալով Սալահ ալ-Դինի առաջխաղացման մասին Բալդուին IV-ը լքեց Երուսաղեմը մոտ 500 ասպետի և 1-3 հազ. էշերի, (ջորիների և ուղտերի վրա նստեցված) հետևակայինի հետ և ուղևորվեց դեպի Ասկալոն։ Սալահ ալ-Դինի գլխավոր նպատակը Երուսաղեմն էր։ Տասնվեցամյա արքային օգնում էր Ռենո դը Շատիլյոնը վերջինս համարվում էր Սալահ ալ-Դինի ոխերիմ թշնամին։

Ենթադրելով, որ Բալդուինը չի համարձակվի կանգնեցնել նրան փոքրաթիվ ուժերով գրավեց Ռամլան։ Ըստ քրիստոնյա ժամանակագիրների Սալահ ալ-Դինը իր տրամադրության տակ ուներ 26 հազ. զանվոր, որոնցից 8 հազարը մամլուքներ էին[1], իսկ հազարը հատընտիր հեծյալներ՝ սուլթանի անձնական գվարդիան։ Սալահ ալ-Դինը մտածելով, որ իրենից մինչև Երուսաղեմ չկան զգալի ուժեր թույլատրեց իր մարտիկներին թալանել շրջակայքը այրեցին՝ Լիդիան և Ռամլան, բնակչությունը կամ գերեվարվեց կամ փախուստի մատնեց։ Լիդիայում իսլամիստները ավերեցին Սուրբ Գևորգ-ի եկեղեցին։

Տեղեկանալով մուսուլմանների գործողությունների մասին Բալդուինը խնդրեց տաճարականներին լքել Գազան և մոտենալ իրեն։ Միացյալ ուժերը միասին շարժեվեցին Սալահ ալ-Դինի զորքերի ուղղությամբ։ Երուսաղեմի բնակչությունը փաստացի մնալով անպաշտպան տաճարներում աղոթում էր արքայի և զորքերի համար։ Սակայն Բալդուինը հաղթելով Սալահ ալ-Դինի հերթապահ ջոկատներին հայտնվեց Սալահ ալ-Դինի թիկունքում։ Քրիստոնյաների ուժերը Մոնժիզեռ բլրի մոտ[2] չնայած ուժերի խիստ անհավասարությանը գրոհեցին սարակինոսների մեծ բանակի վրա վերջիններս խուճապի մեջ ընկան։ Քրիստոնյաների ծանր հեծելազորը ջախջախեց մամլուքներին և անձնական գվարդիային։ Մուսուլմանները խուճապահար փախուստի մատնվեցին, հետապնդման ընթացքում ոչնչացվեցին մուսուլմանական շատ ջոկատներ։ Եգիպտոս վերադարձավ միայն Սալահ ալ-Դինի բանակի 10%-ը։

1179 թ. Սալահ ալ-Դինը վերականգնեց գրոհները քրիստոնյաների նկատմամբ, սակայն այս անգամ ևս չհասնելով հաջողության նա իր քարտուղարին ասաց իր հայտնի խոսքերը «Աստված չի ցանկանում, որպեսզի Երուսաղեմի թագավորությունը ընկնի այս արքայի օրոք»: Այս հերոսական ճակատամարտը հետագայում վերածվեց լեգենդի, որը երկար ժամանակ հիշվեց այն բանի շնորհիվ, որ քրիստոնյաները չնայած ուժերի խիստ անհավասարությանը կարողացան ջախջախել մուսուլմաններին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Duggan, A. «The Story of the Crusade». London, 1963.
  • Nicholson, R. B. «Joscelyn III & the Fall of the Crusaders States». Brill, 1973.
  • Runciman, S. «A History of the Crusades», 2 vols. Cambridge, 1952.
  • Schlumberger, G. «Renaud de Châtillon…» Paris, 1898.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. God's Warriors: Knights Templar, Saracens and the Battle for Jerusalem. By Helen Nicholson, David Nicolle. 2005 Osprey Publishing
  2. possibly at Tell el-Jezer (Lane-Poole 1906, էջեր 154–155), or Kfar Menahem (Lyons & Jackson 1982, էջ 123)