Սիդոնի պաշարում
| Սիդոնի պաշարում | |||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Նորվեգական խաչակրաց արշավանք | |||||||||||
Արքա Սիգուրդը և արքա Բալդուինը Երուսաղեմից դուրս են գալիս Հորդանան գետի ափ, Գ.Մունտե | |||||||||||
| |||||||||||
| Հակառակորդներ | |||||||||||
| Հրամանատարներ | |||||||||||
| Սիդոնի նահանգապետ[1] | |||||||||||
| Կողմերի ուժեր | |||||||||||
| նորվեգացիներ. ~ 5000, 60 նավ[2] ֆրանկներ |
ֆաթիմյաններ ~ հնարավոր է, միայն կայազորը | ||||||||||
| Ռազմական կորուստներ | |||||||||||
| անհայտ | անհայտ | ||||||||||
Սիդոնի պաշարում, 1110 թվականին Երուսաղեմի և Նորվեգիայի արքաներ Բալդուին I-ի և Սիգուրդ I Խաչակրի ուժերով (Վենետիկի դուքս Օրդելաֆո Ֆալյերի օժանդակությամբ) ափամերձ Սիդոն քաղաքի գրավումը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1110 թվականի ամռանը 60 նավերից բաղկացած նորվեգական նավատորմը Սիգուրդ I արքայի հրամանատարությամբ ժամանեց Արևելյան Միջերկրական։ Աքքա քաղաքում նրան ընդունեց Երուսաղեմի արքա Բալդուին I-ը։ Նրանք երկուսով ձիերով զբոսանքի գնացին Հորդանան գետի ափի երկայնքով, որի ժամանակ Բալդուին I-ը օգնության համար դիմեց Սիգուրդ I-ին մուսուլմանաբնակ նավահանգիստները գրավելու համար։ Սիգուրդի պատասխանեց.
| Մենք եկել ենք այստեղ, որպեսզի մեզ նվիրենք Քրիստոսին ծառայելուն։ |
Սակայն արդյունքում նորվեգացի թագավորը համաձայնեց օգնել գրավելու Սիդոն քաղաքը, որը 1098 թվականին ամրացվել էր Ֆաթիմյանների կողմից։
Պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալդուին I-ի բանակը քաղաքը պաշարեց ցամաքից հենց այն պահին, երբ նորվեգացիները իրենց նավերը դուրս բերեցին ծով, որպեսզի արգելափակեն Սիդոնի նավահանգիստը։ Նավատորմն անհրաժեշտ էր, որպեսզի կանխեր Եգիպտոսից և Տյուրոսից բնակիչներին հասնող օգնությունը։ Սակայն, քաղաքը գրավել հաջողվեց միայն վենետիկյան նավատորմի ժամանումից հետո, 47 օրվա պաշարումից հետո։
Իսլանդացի սկալդ Էյնար Սկուլասոնը տալիս է այդ դեպքերի հետևյալ նկարագրությունը։
|
|
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալդուին I-ի և Երուսաղեմի պատրիարք Իբելին Առլացու հրամանով, որպես երախտագիտություն ցուցաբերած օգնության, Սիգուրդ I-ը Սուրբ Խաչից մասունք ստացավ։
Սիդոնի՝ իշխանության կարգավիճակով կառավարումը հանձնվեց Եվստաքիոս դե Գրանյեին՝ հետագա Երուսաղեմի թագավորության գունդստաբլին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- France, John: The Crusades and the expansion of Catholic Christendom, 1000—1714
- Jacques, Tony: Battles and sieges
- Phillips, Jonathan: The Second Crusade
- Sidney, Donald og ʻIzz al-Dīn Ibn al-Athīr: The chronicle of Ibn al-Athīr for the crusading period from al-Kāmil fīʼl-taʼrīkh
- Sturlason, Snorre: Heimskringla, Snorres kongesagaer
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆաթիմյանները հաճախ էին քաղաքը թողնում նահանգապետի պաշտպանության տակ։
- ↑ Store norske leksikon - Sigurd 1 Magnusson Jorsalfare – utdypning
- ↑ Նավատորմի թվաքանակն անհայտ է:.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||