Ալ-Բուկայայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Բուկայայի ճակատամարտ
Թվական1163 թվական
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԲեքայի հովիտ
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն
Բյուզանդական կայսրություն
Անտիոքի դքսություն
Տրիպոլիի կոմսություն
Զանգիդներ
Հրամանատարներ
Ամորի I
Կոստանտին Կոլոման
Բոհեմունդ III
Ռայմունդ III
Գուգո VIII դը Լուզինյան
Նուր ադ֊Դին Զանգի
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Ալ֊Բուկայայի ճակատամարտ, 1163 թվականին, խաչակիրները և նրանց դաշնակիցները Նուր ադ - Դին Զանգիին՝ Հալեպի և Դամասկոսի ամիրային փոքրաթիվ պարտություններից մեկին մատնեցին։ Ամորի I արքան գլխավորում էր Երուսաղեմի թագավորության բանակը՝ համալրված հյուսիսային խաչակրաց պետություններից զորախմբերով, նշանակալի ուխտավորների քանակով, ովքեր նոր էին ժամանել Ֆրանսիայից, և բանակով, որը գլխավորում էր Կիլիկիայի բյուզանդացի կառավարիչը։ Քրիստոնյաներն այս հաղթանակը միայն կարճատև հանգիստ տվեց մուսուլմանական կայուն հարձակման ֆոնի վրա։

Ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուր ադ - Դինը համարվում էր ամենավտանգավոր հակառակորդներից մեկը, ում հետ երբևէ բախվել էր ֆրանկական թագավորությունը։ Իր գործունեությունը սկսելով որպես Հալեպի ամիրա՝ Նուր ադ ֊ Դինը մշտապես իրեն ենթակա տարածքները ընդարձակում էր իր քրիստոնյա և մուսուլման հարևանների հաշվին, մինչև նա 1154 թվականին չգրավեց Դամասկոսը։ Նա, 1157 թվականի Հուլ լճի ճակատամարտում գլխովին ջախջախեց խաչակիրների բանակը, սակայն դրանից անմիջապես հետո ծանր հիվանդացավ։ Այդ պատահականությունը ֆրանկերին թույլ տվեց պարտությունից հետո վերականգնվել, և Թյերի Էլզասցու և իր ուխտավորների բանակի օգնությամբ գրավել Հարիմ բերդը հենց նույն թվականին։ Այդ ամենով հանդերձ, Շայզարի վրա հարձակումը պսակվեց անհաջողությամբ, երբ Ռենո դը Շատիլյոնը, Անտիոքի դուքսը վիճաբանության մեջ մտավ մյուս ֆրանկների հետ։ Ինչպես և սպասվում էր, Շայզարը շուտով դարձավ Նուր ադ - Դինի սեփականությունը։ 1158 թվականին Թյերին և Բալդուին III արքան Նուր ադ֊Դինի հետ ճակատամ տվեցին Բուտայխում՝ Տիբերիայից հյուսիս֊արևելք[1]։ 1160 թվականին Ռենոն գերեվարում է Նուր ադ֊Դինի կողմից, որտեղ մնաց հաջորդող 16 տարիներին։ 1161 թվականի դեկտեմբերին բյուզանդացի կայսր Մանուել I Կոմնենոսը ամուսնացավ Մարիա Անտիոքցու հետ, և այդ ամուսնությունը ուժեղ պաշտպան տվեց Անտիոքին ի դեմս կայսեր[2]։

Ամորի I֊ին և Նուր ադ֊Դինին շուտով հայտնի դարձան Ֆաթիմյան Եգիպտոսի թուլության մասին լուրերը, որի կառավարությունը անկման իրավիճակում էր գտնվում։ Ալ֊Զաֆիր խալիֆի սպանությունից և պալատական հեղաշրջումներից հետո 1162 թվականին Շավարը իր ձեռքն է վերցնում իշխանությունը, սակայն շուտով գահընկեց է արվում։ Դրանից հետո նա օգնության խնդրանքով դիմում է Նուր ադ֊Դինին։ Ոչ լատին արքան, ոչ մուսուլման ամիրան չէին կարող թույլ տալ ուրիշին տեր դառնալ Եգիպտոսի հարստություններին։ Համապատասխանաբար՝ Նուր ադ֊Դինը իր զորավար Շիրկուխին զորքով օգնության է ուղարկում եգիպտացի վեզիրին[3]։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Շիրկուխը կռվում էր Եգիպտոսում, Նուր ադ֊Դինը Լիբանանում հարձակման է անցնում։ Համապատասխան լատինացիների ավանդական քաղաքականության՝ Ամորի I֊ը բանակ է հավաքում, որպեսզի օժանդակի իր հյուսիսային վասալներին՝ Բոհեմունդ III Անտիոքացուն և Ռայմունդ III Տրիպոլցուն։ Ֆրանսիացի ուխտավորների մեծ զորախումբը՝ Գուգո VIII Լուզինյանի և Ժոֆր Մարտելի գլխավորությամբ միացան երուսաղեմցի արքային։ ԲԱցի այդ, Կոստանտին Կոլոմանը, Կիլիկիայի նահանգապետը, իր հույն զինվորներին ուղարկում է, որպեսզի օգնեն խաչակիրներին։ Նուր ադ - Դինը, չկարողանալով չէր կարող դիմակայել հակառակորդի այդպիսի մեծաքանակ ուժերին, և նրա բանակը պարտություն է կրում։ Եվ մուսուլմանները, և ֆրանկները տպավորված էին բյուզանդացի զինվորների որակներով[4]։ Ճակատամարտի բացասական ելքը ստիպեց Նուր ադ֊Դինին վրեժ լուծել և ռեվանշ անել[5]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրելով, որ իր հյուսիսային ճակատը ապահով է՝ Ամորի I֊ը իր բանակն ուղարկում է դեպի Եգիպտոս։ Նա հայտնվում է հակամարտությունների եռանկյունում՝ իր ֆրանկների, Շիրկուխի և Շավարի միջև։ Վերջինս փորձում էր պահպանել Եգիպտոսի անկախությունը։ Ամորի I֊ը վտարում է Շիրկուխին Եգիպտոսից սակայն շուտով նաև ինքն է ստիպված լինում հեռանալ 1164 թվականին, քանի որ հյուսիսում նոր վտանգ էր կախված։ Նոր կարևոր ճակատամարտ տեղի ունեցավ Հարիմի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oldenbourg, Zoé. The Crusades. New York: Pantheon Books, 1966.
  • Smail, R. C. Crusading Warfare 1097—1193. New York: Barnes & Noble Books, (1956) 1995. ISBN 1-56619-769-4
  1. Oldenbourg, p 353—354
  2. Oldenbourg, p 358—359
  3. Oldenbourg, p 362
  4. Oldenbourg, p 363
  5. Smail, p 136