Մոնժիզարի ճակատամարտ
Մոնժիզառի ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Բալդուին IV Ռենո դը Շատիլյոն |
Սալահ ալ-Դին | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
375 աշխարհիկ ասպետ, մինչև 200 տաճարական, 3—5 հազ. հետևակային նստեցված էշերի վրա |
մոտ 18—20 հազ. զինվոր, մոտ կեսը — ուղտերի վրա նստեցված հետևակայիններ և հեծելազոր | ||||||
Կորուստներ | |||||||
1100 սպանված, 750 վիրավոր |
բանակի 90 %, մեծամասնությունը դասալիքներ, հիմնական մասը սպանվել է հետապնդման ժամանակ |
Մոնժիզառի ճակատամարտ (ֆր.՝ Bataille de Montgisard, այլկերպ — Ռամլայի ճակատամարտ) տեղի է ունեցել 1177 թ. նոյեմբերի 25-ին Ռամլա քաղաքի մոտ գտնվող Մոնժիզառ բլրի մոտ։ Սալահ ալ-Դինի և Երուսաղեմի թագավորության ուժերի միջև։
1177 թ. Բալդուին IV-ը նախաձեռնում է միանալ Բյուզանդական կայսրության հետ և հարձակվել Եգիպտոսի վրա։ Սակայն ռազմական գործողությունները տեղի չունեցան։
Նույն ժամանակ Սալահ ալ-Դինը նույնպես նախաձեռնում էր ռազմական գործողություններ, սակայն ի տարբերություն խաչակիրների կյանքի է կոչում իր ծրագրերը։ Նոյեմբերի 18-ին հատում է Երուսաղեմի թագավորության սահմանները։ Գազայի տաճարականները կարծում են, որ Սալահ ալ-Դինի նպատակը իրենց պահակակետի նվաճումն է պատրաստվեցին պաշտպանման, սակայն Սալահ ալ-Դինը հարձակվեց Ասկալոնի վրա։
Տեղեկանալով Սալահ ալ-Դինի առաջխաղացման մասին Բալդուին IV-ը լքեց Երուսաղեմը մոտ 500 ասպետի և 1-3 հազ. էշերի, (ջորիների և ուղտերի վրա նստեցված) հետևակայինի հետ և ուղևորվեց դեպի Ասկալոն։ Սալահ ալ-Դինի գլխավոր նպատակը Երուսաղեմն էր։ Տասնվեցամյա արքային օգնում էր Ռենո դը Շատիլյոնը վերջինս համարվում էր Սալահ ալ-Դինի ոխերիմ թշնամին։
Ենթադրելով, որ Բալդուինը չի համարձակվի կանգնեցնել նրան փոքրաթիվ ուժերով գրավեց Ռամլան։ Ըստ քրիստոնյա ժամանակագիրների Սալահ ալ-Դինը իր տրամադրության տակ ուներ 26 հազ. զանվոր, որոնցից 8 հազարը մամլուքներ էին[1], իսկ հազարը հատընտիր հեծյալներ՝ սուլթանի անձնական գվարդիան։ Սալահ ալ-Դինը մտածելով, որ իրենից մինչև Երուսաղեմ չկան զգալի ուժեր թույլատրեց իր մարտիկներին թալանել շրջակայքը այրեցին՝ Լիդիան և Ռամլան, բնակչությունը կամ գերեվարվեց կամ փախուստի մատնեց։ Լիդիայում իսլամիստները ավերեցին Սուրբ Գևորգ-ի եկեղեցին։
Տեղեկանալով մուսուլմանների գործողությունների մասին Բալդուինը խնդրեց տաճարականներին լքել Գազան և մոտենալ իրեն։ Միացյալ ուժերը միասին շարժեվեցին Սալահ ալ-Դինի զորքերի ուղղությամբ։ Երուսաղեմի բնակչությունը փաստացի մնալով անպաշտպան տաճարներում աղոթում էր արքայի և զորքերի համար։ Սակայն Բալդուինը հաղթելով Սալահ ալ-Դինի հերթապահ ջոկատներին հայտնվեց Սալահ ալ-Դինի թիկունքում։ Քրիստոնյաների ուժերը Մոնժիզեռ բլրի մոտ[2] չնայած ուժերի խիստ անհավասարությանը գրոհեցին սարակինոսների մեծ բանակի վրա վերջիններս խուճապի մեջ ընկան։ Քրիստոնյաների ծանր հեծելազորը ջախջախեց մամլուքներին և անձնական գվարդիային։ Մուսուլմանները խուճապահար փախուստի մատնվեցին, հետապնդման ընթացքում ոչնչացվեցին մուսուլմանական շատ ջոկատներ։ Եգիպտոս վերադարձավ միայն Սալահ ալ-Դինի բանակի 10%-ը։
1179 թ. Սալահ ալ-Դինը վերականգնեց գրոհները քրիստոնյաների նկատմամբ, սակայն այս անգամ ևս չհասնելով հաջողության նա իր քարտուղարին ասաց իր հայտնի խոսքերը «Աստված չի ցանկանում, որպեսզի Երուսաղեմի թագավորությունը ընկնի այս արքայի օրոք»: Այս հերոսական ճակատամարտը հետագայում վերածվեց լեգենդի, որը երկար ժամանակ հիշվեց այն բանի շնորհիվ, որ քրիստոնյաները չնայած ուժերի խիստ անհավասարությանը կարողացան ջախջախել մուսուլմաններին։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Duggan, A. «The Story of the Crusade». London, 1963.
- Nicholson, R. B. «Joscelyn III & the Fall of the Crusaders States». Brill, 1973.
- Runciman, S. «A History of the Crusades», 2 vols. Cambridge, 1952.
- Schlumberger, G. «Renaud de Châtillon…» Paris, 1898.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ God's Warriors: Knights Templar, Saracens and the Battle for Jerusalem. By Helen Nicholson, David Nicolle. 2005 Osprey Publishing
- ↑ possibly at Tell el-Jezer (Lane-Poole 1906, էջեր 154–155), or Kfar Menahem (Lyons & Jackson 1982, էջ 123)
|