Կոստանդնուպոլսի գրավում (1204)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստանդնուպոլսի գրավում
Խաչակրաց չորրորդ արշավանք
Gustave dore crusades entry of the crusaders into constantinople.jpg
Խաչակիրների մոտքը Կոստանդնուպոլիս 1204 թվականի ապրիլի 13-ին։Գյուստավ Դորեյի փորագրանկարը
Թվական 1204 թվականի ապրիլի 13
Վայր Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Cross templars.svg Խաչակիրներ
Flag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Byzantine imperial flag, 14th century, square.svg Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Cross templars.svg Բոնիֆացիոս Մոնֆերացի
Flag of Most Serene Republic of Venice.svg Էնրիկո Դանդոլո
Byzantine imperial flag, 14th century, square.svg Ալեքսիոս IV Անգելոս Ալեքսիոս V Դուկաս
Կողմերի ուժեր
10,000 խաչակիր
10,000 վենետիկցի
210 նավ
15,000 մարտիկ
20 նավ
Կորուստներ
անհայտ անհայտ

Կոստանդնուպոլսի գրավում Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումը վենետիկցիների ու խաչակիրների կողմից 1204 թվականի ապրիլի 13-ին։ Գրավմանը նախորդել են երկու ծանր պաշարումներ 1203 և 1204 թվականներին։

Վենետիկի նավատորմը և խաչակիրները քաղաքը գրավելուց հետո թալանել և կազմակերպել են հույն ուղղափառ բնակչության սպանդը, այսպիսով լուծելով 1182 թվականին հույների կողմից կազմակերպված լատինական ջարդերի վրեժը։

Մայիսի 9-ին նոր կայսր հռչակվեց Բալդուին Ֆլարանդիացին, որով հիմնվեց Լատինական կայսրությունը, որն ուներ իր վասալ պետությունները։ Դրանք ղեկավարվում էին իտալական, ֆրանսիական ու գերմանական ազնվականների կողմից։ Հունական ազնվականությունը չհանձնվեց և կայսրության ծայրամասերում շարունակեց պայքարը։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Խաչակրաց չորրորդ արշավանք

Կոստանդնուպոլսի կործանման հիմնական պատճառը կայսրության սոցիալ-տնտեսական վիճակի հետ մնալն էր զարգացող արևմտաեվրոպական պետությունների համեմատ։ Այն պարագայում, երբ եվրոպական երկրներում ակտիվորեն կենցաղ էին բերվում գիտական նոր ձեռքբերումներ, բյուզանդական ազնվականությունը շարունակում էր սեփական միջոցները ներդնել փոքր եկամտաբերություն ունեցող բարրձրարժեք անշարժ գույքի մեջ, ինչի պաշտպանությունը թյուրքական ցեղերի պարբերաբար ասպատակությունների պայմաններում ավելի ու ավելի էր բարդանում։ 12-րդ դարում հայտնվեց հունական առևտրական նոր դաս, որը ավելի շատ հիմնված էր իտալական առևտրական ավանդույթների վրա, այդ դասը սերտորեն համագործակցում էր իտալական տալասակրատիայի հետ, հույս ունենալով վերջիններիս օգնությամբ բարելավել իրավիճակը։

Քաղաքի կործանման հաջորդ հիմնական պատճառը 1187 թվականին կնքված վենետիկա-բյուզանդական պայմանագիրն էր ըստ, որի բյուզանդացիները կրճատեցին ռազմական նավատորմը, հուսալով իտալական «դաշնակիցների» վրա։ Քանի որ հենց վենետիկյան նավերը Կոստանդնուպոլիս հասցրին ավելին քան 30 հազարանոց խաչակրաց բանակը։ Մինչև գրավումը քաղաքը ուներ 250-500 հազար բնակիչ և ժամանակի աշխարհի ամենամեծ քաղաքներիցն էր։ Այնուամենայնիվ քաղաքի մեծ բնակչությունը չխանգարեց խաչակիրներին, քանի որ երկրում արդեն երկար ժամանակ անմիաբանություն էր տիրում պարբերաբար տեղի ունեցող գահակալական կռիվների պատճառով։

Իրադարձությունների ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակիրները արդեն երկար ժամանակ հետևում էին թուլացող քաղաքին։ Իսկ խաչակրաց արշավանքների ընթացքում իտալացիները արդեն հասցրել էին լավ ծանոթանալ Բալկանների և Փոքր Ասիայի աշխարհագրությանը։

Քաղաքը գրավելուց հետո սկսվեց զանգվածային ավազակություն։ Մոտ 2 հազար մարդ սպանվեց գրավման առաջին օրերին։ Քաղաքում մի քանի օր շարունակ հրդեհում էր։ Կրակի մեջ ոչնչացան մի շարք մշակութային հուշարձաններ և դեռ անհիշելի ժամանակներից քաղաքում պահվող անգին ձեռագրեր։ Կրակից առավելագույնը տուժեց կայսերական գրադարանը։

1204 թվականի աշնանը վենետիկա-խաչակրաց ուժերի 24 առաջնորդները կնքեցին ֆրանկոկրատիայի հիմք հանդիսացող Բյուզանդական կայսրության մասնատման մասին պայմանագիրը (Partitio terrarum imperii Romaniae)։

Հունական բնակչությունը զանգվածային լքում էր քաղաքը։ Լատինական տիրապետության վերջում քաղաքում մնացել էր 50 հազար բնակիչ։

Կոստանդնուպոլիսը դարձավ Բյուզանդական կայսրության արևմտյան մասը զբաղեցնող Լատինական կայսրության մայրաքաղաքը։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անհաջող պաշարումներից հետո, 1261 թվականին վենետիկյան նավատորմի բացակայության պայմաններում Նիկիայի կայսրության բանակը զբաղեցրեց վատ պաշտպանված Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդական կայսրությունը վերականգնվեց, սակայն սոցիալ-տնտեսական և դեմոգրֆիկ ճգնաժամը շարունակվեց։ Կոստանդնուպոլսի գրավումը կաթոլիկների կողմից ավելի մեծացրեց Բալկաններում առկա էթնո-կրոնական թշնամանքը և ուժեղացրեց քաղաքական քաոսի մթնոլորտը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժոֆֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը»
  • Ռոբեր դը Կլարի. «Կոստանդնուպոլսի գրավումը»
  • Քոնիաթ. «Իսահակ Անգելոսի եղբայր Ալեքսիոսի գահակալությունը»
  • Ուսպենսի Ֆ. Ի. Բյուզանդական կայսրության պատմությունը XI—XV դարերին. — Մ., 1997.