Տյուրոսի պաշարում (1187)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տյուրոսի պաշարում
Խաչակրաց արշավանքներ
Tyre 1187.jpg
'
Թվական 1187 թ նոյեմբերի 12-ից — 1188 թ. հունվարի 1
Վայր Տյուրոս
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Cross of the Knights Templar.svg Խաչակիրներ Flag of Ayyubid Dynasty.svg Այուբյաններ
Հրամանատարներ
Cross Templar.svg Կոնրադ Մոնֆերացի
Cross Templar.svg Սանչո Մարտին
Flag of Ayyubid Dynasty.svg Սալահ ալ-Դին
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ
Կորուստներ
անհայտ անհայտ

Տյուրոսի պաշարում շարունակվել է 1187 թ. նոյեմբերի 12-ից մինչև 1188 թ. հունվարի 1-ը։ Սարակինոսների բանակը Սալահ ալ-Դինի հրամանատարությամբ ափանեց քաղաքի պարիսպների մոտ, պաշտպանությունը գլխավորում էր Կոնրադ Մոնֆերացին: Երկամսյա անդադար պայքարից հետո Սալահ ալ-Դինը նահանջեց Աքքա:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաթթինյան ողբերգությունից հետո Սուրբ Երկրի մեծ մասը ներառյալ Երուսաղեմը գրավվեց Սալահ ալ-Դինի կողմից։ Տյուրոսում հաստատվեցին խաչակիրների բանակի մնացորդները։ Ռենո դը Գռանյեն ղեկավարեց քաղաքի պաշտպանությունը, և սկսեց բանակցություններ Սալահ ալ-Դինի հետ քաղաքի հանձման վերաբերյալ, սակայն քաղաք ժամանեց Կոնրադ Մոնֆերացին իր զինվորների հետ և կանխեց քաղաքի հանձնումը։ Ռենոն լքեց քաղաքը, իսկ Կոնրադը ղեկավարեց քաղաքի պաշտպանությունը։ Վերջինս միանգամից սկսեց հզորացնել քաղաքի պաշտպանական ամրությունները։ Մուսուլմանների ուժերի մի մասը ժամանեց նոյեմբերի 20-ին, իսկ մյուսը 13 օր անց[1]:

Պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաժան պայքար էր ընթանում։ Մուսուլմանները իրենց տրամադրության տակ ունեին 17 պաշարողական մեքենա՝ որոնք անդադար գնդակոծում էին քաղաքի պատերը, իսկ խաչակիրների նավերը նետաձիգներով և տեգակիրներով համալրված «ծակծկում» էին հարձակվողներին։

Սալահ ալ-Դինի բոլոր գրոհները տապալվում էին, որի պատճառով ձգձգվում էր պաշարումը։ Ժամանակ առ ժամանակ պաշտպանները դուրս էին գալիս քաղաքից Սանչո Մարտին անունով իսպանացի ասպետի հրամանատարությամբ[2], վերջինս ավելի հայտնի էր «կանաչ ասպետ» անվամբ՝ նրան այդպես էին անվանում իր զրահի գույնի պատճառով[3]: Նրա քջությունը և վարպետությունը հիացնում էր ինչպես քրիստոնյաներին, այնպես ել մուսուլմաններին հատկապես՝ Սալահ ալ-Դինին։ Խոսվում էր, որ Սալահ ալ-Դինը նրան առաջարկել է անսահման գումար, միայն թե Սանչոն ընդունի իսլամ և անցնի ծառայության իր բանակում, սակայն վերջինս հավատարիմ է մնացել իր հավատքին և շարունակել է մարտնչել սարակինոսների դեմ[3]:

Սալահ ալ-Դինի համար պարզ դարձավ, որ միայն ծովում քրիստոնյաներին հաղթելու դեպքում նա կարող է հասնել հաջողության ցամաքում, և իր մոտ հրավիրեց հյուսիսաֆրկյան ծովակալ Աբդ ալ-Սալամ ալ-Մաղրիբիին, վերջինս ներկայացավ 10 նավով։ Մուսուլմանական նավատորմը սկզբից հաջող գործողություններ ծավալեց քրիստոնյաների դեմ, սակայն դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը 17 քրիստոնեական նավեր գրոհեցին մուսուլմանական նավատորմի կեսի վրա և ջախջախիչ հաղթանակ տարան։ Մուսուլմանական նավատորմը վերադարձավ նավերի սակավաթիվ քանակի պատճառով։ Ռազմածովային անհաջողության պատճառով, Սալահ ալ-Դինը նախաձեռնեց վերջին գրոհը քաղաքի վրա, սակայն կրկին կրեց ծանր պարտություն[3]:

Այս իրադարձություններից հետո Սալահ ալ-Դինը հրավիրեց ամիրաների ժողով, որպեսզի քննարկեր պաշարման հետագա ընթացքը։ Սակայն տեսնելով իր բանակում տիրող ծանր վիճակը որոշեց նահանջել Աքքա: Պաշարումը ավարտվեց հունվարի 1-ին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հաղթանակից հետո Կոնրադի հեղինակությունը զգալիորեն մեծացավ։ Իսկ Սալահ ալ-Դինի համար անհաջողությունը առանցքային նշանակություն ունեցավ։ Այս պաշարումը վերջինիս ցույց տվեց, որ իր բանակը չի կարող երկար պաշարում ձեռնարկել։ Խաչակիրների համար սա շատ կարևոր հաղթանակ էր, քանի որ այս հաղթանակի շնորհիվ Տյուրոսը դարձավ Երրորդ խաչակրաց արշավանքի համակարգող կետը։ Եթե պաշարումը ավարտվեր սարակինոսների հաղթանակով, ապա շատ հավանական է, որ Երրորդ խաչակրաց արշավանքը ավելի քիչ արդյունավետություն կունենար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tyerman, Christopher, God’s war, A new history of the Crusades, ISBN 0-7139-9220-4
  • Richard, Jean, Histoire des Croisades, ISBN 2-213-59787-1
  • Runciman, Steven, A History of the Crusades, III, ISBN 014013705X
  • Helen Nicholson, David Nicolle(2005),God’s Warriors: Knights Templar, Saracens and the Battle for Jerusalem
  • George Payne Rainsford James(1854), A history of the life of Richard Coeur-de-Lion, King of England, Vol. 2
  • Jaroslav Folda(2005), Crusader art in the Holy Land: from the Third Crusade to the fall of Acre 1187—1291

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Nicholson" p. 81-82
  2. "Folda" p. 28
  3. 3,0 3,1 3,2 "Payne" p. 280-282