Իկոնիայի ճակատամարտ (1190)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իկոնիայի ճակատամարտ
Խաչակրաց երրորդ արշավանք
BattleIconium.jpg
Իկոնիայի ճակատամարտ․ Վիսլիցենսուս (մոտ 1890)
Թվական 1190, մայիսի 18
Վայր Իկոնիա
Արդյունք Խաչակիրների վստահ հաղթանակ[1]
Հակառակորդներ
Cross of the Knights Templar.svg Arms of the Holy Roman Emperor (Hohenstaufen).svg Գերմանացի խաչակիրներ Seljuqs Eagle.svg Սելջուկյան սուլթանություն
Հրամանատարներ
Arms of the Holy Roman Emperor (Hohenstaufen).svg Ֆրիդրիխ I Շիկամորուս

Arms of Swabia.svg Ֆրիդրիխ Շվաբացի

Կիլիջ֊Արսլան II
Կողմերի ուժեր
մոտ․ 100 հազար[2] մոտ․ 65 հազար
Կորուստներ
մոտ․ 20 հազար սպանված 45 հազար սպանված

Իկոնիայի ճակատամարտ (1190 թվական, մայիսի 18), ճակատամարտ, որը տեղի է ունեցել Խաչակրաց երրորդ արշավանքի շրջանակներում Ֆրիդրիխ I Շիկամորուսի կողմից գլխավորվող Սրբազան Հռոմեական կայսրության և Կիլիջ֊Արսլան II-ի գլխավորած Սելջուկյան սուլթանության ուժերի միջև։ Ճակատամարտի արդյունքում Սելջուկյան սուլթանության մայրաքաղաքը հայտնվեց կայսեր ձեռքում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկոնիան համարվում էր Փոքր Ասիայի մայրաքաղաքը և գտնվում էր Զմյուռնիայից 470 կմ դեպի արևելք։ Այդ ժամանակ քաղաքը նաև համարվում էր Սելջուկյան սուլթանության մայրաքաղաքը։

Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում Ֆրիդրիխ Շիկամորուսի ծովային ուժերը հատեցին Դարդանելի նեղուցը բյուզանդական նավերով և ափհանվեցին Փոքր Ասիայում։ Սկսած ապրիլից՝ խաչակիրների ճանապարհն անցնում էր Իկոնիայի սուլթանության տարածքով։ Ժամանակագիրները խաչակիրների թվաքանակը գնահատում եմ մոտավորապես 100 հազար մարդ, որոնցից 20 հազարը ներկայացնում էին ասպետները և թեթև հեծելազորը[3], սակայն, հավանական է, որ այդ թվերը ուռճացրած են։

Դեպի Աքքայում պաշարված քրիստոնյաները տանող, Կենտրոնական Անատոլիայի լեռներով անցնող երկար ու բարդ ճանապարհի ընթացքում խաչակիրները տառապում էին շոգից, ջրի և սննդի պակասից։ Թուրք-սելջուկների մշտական հարձակումներից և դարանակալումներից տառապող քրիստոնյաները կրում էին մեծ կորուստներ, տառապում էին կենդանիները։ Լեռնային տեղանքում խաչակիրների բանակը ձգվում էր կիլոմետրերով, ինչը նրանց խոցելի էր դարձնում մուսուլմանների անսպասելի գրոհների ժամանակ։ Կիլիջ-Արսլան II-ը՝ սելջուկ սուլթանը, երաշխավորեց խաչակիրների ազատ երթը իր տարածքով, նաև տվեց նրանց երկու ուղեկցող։ Դա ապացուցեց Ֆրիդրիխ Շիկամորուսին, որ հարձակումները պատահական խմբերի և ավազակների ձեռքի գործն էին։

Երբ Ֆրիդրիխի բանակի առաջնապահ ստորաբաժանումները հասան Փիլոմելիոն քաղաքի առջև գտնվող հարթավայր և տեսան մուսուլմանների հսկայական ուժերը, հասկացան, որ իրենց դավաճանել են։ Փիլոմելիոնի մոտ կայացած հետևյալ ճակատամարտում խաչակիրները, առաջին անգամ հանդիպելով թուրք-սելջուկներին, նրանց մեծ կորուստներ պատճառեցին։ Ճակատամարտում հաղթեցին խաչակիրները, և Ֆրիդրիխ Շիկամորուսը առաջնորդեց իր զորքերը դեպի Իկոնիա, որտեղ 1190 թվականի մայիսի 17-ին ճամբար խփեց քաղաքի մոտ։ Միևնույն ժամանակ խաչակիրների մոտ մնացել էին բավականին քիչ նժույգներ և բեռնակիր կենդանիներ, քանի որ նրանք կա՛մ սպանվել էին ճանապարհին, կա՛մ սատկել էին սննդի պակասից։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1190 թվականի մայիսի 18-ի առավոտյան Ֆրիդրիխ I Շիկամորուսը բաժանեց իր բանակը երկու մասի։ Մի մասը Շիկամորուսի որդու՝ Ֆրիդրիխ Շվաբացու գլխավորությամբ պետք է պաշարեր քաղաքը։ Իսկ միևնույն ժամանակ Ֆրիդրիխն անձամբ մնացած զորքերով պետք է մնար քաղաքի մուտքերի մոտ[4]։ Քաղաքի ճանապարհին Ֆրիդրիխ Շվաբացին հանդիպում է Գերմանիայի դեսպանին՝ Գոթֆրիդ Վիզենբախցուն, ով հաղորդում է, որ հին սուլթանը, վախենալով խաչակիրների ուժերից, իր բանակով թաքնվել է քաղաքի միջնաբերդում։ Նրա օրինակին են հետևել նաև բնակիչները՝ իրենց հետ վերցնելով իրենց ողջ հարստությունը և սննդի առատ պաշարներ։ Դուքս Ֆրիդրիխն իր առաջին իսկ գրոհով կործանեց քաղաքի դարպասները, հաջողությամբ կանխեց սելջուկների նահանջը և հասավ հենց միջնաբերդի պարիսպներին։ Մուսուլման բնակիչները, ովքեր մնացել էին քաղաքում, սպանվեցին։

Այդ ժամանակ Շիկամորուսը, չիմանալով իր որդու հաղթանակի մասին, քաղաքի մատույցներում ընկավ սելջուկների շրջափակման մեջ։ Դրությունը թվում էր անհույս, զինվորները և հոգևորականությունը միավորվել էին իրենց կայսեր շուրջ և սպասում էին արագ մահվան։ Սակայն Շիկամորուսը չէր ցանկանում համակերպվել այդ ճակատագրի հետ, և գոռաց իր մարդկանց[5], թե իրենք պետք է վստահեն իրենց Հիսուս Քրիստոսին և իրենց գլուխները դնեն թշնամիների դեմ հարձակվելու։ Ոգևորված իրենց կայսեր խոսքերից՝ խաչակիրներն անցան վճռական գրոհի, որը նրանց թույլ տվեց ճեղքել պաշտպանությունը և միավորվել քաղաքում գտնվող դուքս Ֆրիդրիխի զորքերի հետ։

Բազմաթիվ գրոհների արդյունքում սելջուկներն այդ օրը կորցրին մինչև 40 հազար մարդ, իրենց նահանջի ժամանակ սպանվեց 5 հազար մարդ։ Խաչակիրները կորուստները կազմում էին մոտավորապես 20 հազար մարդ։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիջ-Արսլան II-ը հաջորդ օրը ժամանեց պատանդի կարգավիճակով։ Նաև նա պետք է ապահովեր խաչակիրներին անհրաժեշտ սննդով, ձիերով և օժանդակությամբ իր հողերով անցնող ողջ ճանապարհի ընթացքում։ Իկոնիայում քրիստոնյաները գտան հարուստ ավար՝ ոսկի և արծաթ, ինչպես նաև ծիրանագույն գործվածքներ, որոնք ունեին հսկայական արժեք։

Կիլիջ-Արսլանի որդիներից ավագը՝ Կուադ ադ-Դինը, միավորվեց Սալադինի որդու հետ, որպեսզի պարտության մատնի խաչակիրներին։ Դրա պատճառով Սալադինը ստիպված եղավ դադարեցնել Աքքայի պաշարումը, որը գրավվել էր քրիստոնյաների կողմից, և իր ուժերն ուղարկել ընդդեմ Ֆրիդրիխ Շիկամորուսի, որպեսզի թույլ չտա խաչակիրների ուժերի միավորումը։

Մայիսի 23-ին Իկոնիայի դարպասների առաջ բացվեց շուկա, որտեղ խաչակիրները գնեցին 6 հազար ձիեր և ջորիներ, ինչպես նաև հացի, մսի, յուղի և պանրի մեծ պաշարներ։ Մայիսի 26-ին խաչակիրները շարժվեցին առաջ, և միայն պատանդներին սպանելու խոստումն էր նրանց թույլ տալիս նրանց ազատ ընթանալ Իկոնիայի սուլթանության հողերով։ Մայիսի 30֊ին նրանք հասան Քարաման քաղաքին, որտեղից ուղղվեցին դեպի հարևան Կիլիկյան Հայաստանի տարածքներ, որտեղ կառավարում էր Ֆրիդրիխ Շիկամորուսի դաշնակից Լևոն II-ը։

Տավրոսի լեռներով անցնելուց հետո՝ Գյոկսու գետակն անցնելու ժամանակ, Ֆրիդրիխ Շիկամորուսը խեղդվում է։ Նրա զորքերի մեծ մասը վեդառնում է Եվրոպա։ Սուրբ Երկրում հետագա ճանապարհը Ֆրիդրիխ Շվաբացու գլխավորությամբ շարունակեց ոչ ավել, քան 20 հազար մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tyerman, p. 426: "The victory at Iconium and the sacking of the Seljuk capital saved the Crusades militarily, in addition to restocking it with food, supplies, and money"
  2. J. Phillips, The Fourth Crusade and the Sack of Constantinople, 66
  3. Tyerman p.418
  4. Tyerman p.426
  5. «But why do we tarry, of what are we afraid? Christ reigns. Christ conquers. Christ commands» — Wolff p.113

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Егер О. Всемирная история. В 4 т. Т. 2. Средние века — М.: АСТ; СПб.: Полигон, 2001. — 608с.
  • Мишо Г. История крестовых походов/ Пер. с фр. С. Л. Клячко. — М.-СПб.: Издание товарищества М. О. Вольф. 1884.
  • Перну Р. Крестоносцы/ Пер. с фр. Карачинский А. Ю. и к.и.н. Малинин Ю. П. — СПб.: Евразия, 2001. — 320 с.
  • Ришар Ж. Латино-Иерусалимское королевство/ Пер. с фр. Карачинского А. Ю. — СПб.: Евразия, 2002. — 448 с.
  • Успенский Ф. И. Очерки по истории византийской образованности. История крестовых походов. — М.: Мысль, 2001. — 442 с. (Из истории великих империй)
  • Эпоха крестовых походов (Под ред. Э. Лависса и А. Рамбо)/ Пер. с фр. Горшензона М. О. — Смоленск: Русич, 2002. — 672 с.
  • Robert L. Wolff / Harry W. Hazard (Editor)։ A History of the Crusades. The later Crusades, 1189—1311. University of Wisconsin Press, Madison, 1969. S. 112 f. ISBN 978-0-299-04844-0.
  • Tyerman, C., God’s war: a new history of the Crusades, 2006.