Jump to content

Տրիպոլիի պաշարում (1271)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիպոլիի պաշարում (այլ կիրառումներ)
Տրիպոլիի պաշարում
Թվական1271 թվական
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրՏրիպոլի, Լիբանան
ԱրդյունքՀանվեց Տրիպոլիի պաշարումը
Հակառակորդներ
Տրիպոլիի կոմսություն Մամլուքներ
Հրամանատարներ
Բոհեմունդ VI Բայբարս I
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

դառՏրիպոլիի պաշարում 1271 թվականին մամլուքները պաշարում են Տրիպոլի բերդաքաղաքը։ Այս պաշարումը դարձավ մամլուքների խաչակիրներին վռնդելու քաղաքականության շարունակությունը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIII դարի կեսին խաչակիրները արդեն կորցրել էին իրենց վաղեմի ամուր դիրքերը արևելքում, իսկ 1271 թվականին խաչակրաց պետությունները մեկ ենթարկվում էին հարավից գրոհող մամլուքների հարձակումներին, մեկ էլ՝ արևելքից գրոհող մոնղոլների հարձակումներին, եթե դրան էլ գումարենք եվրոպական երկրներ բավարար աջակցություն ստանալը կարելի է ասել, որ խաչակիրների վիճակ օրհասական էր։ 1260 թվականին Բոհեմունդ VI-ը իր աներ՝ Հեթում Ա թագավորի հորդորով հանձնում է Անտիոքը և Տրիպոլին մոնղոլների սյուզերենության տակ, իսկ իր զորքին ուղարկել մոնղոլյան բանակ մուսուլմանների դեմ մարտնչելու։ Մոնղոլներին հաջողվում է հաղթել Աբբասսյանններին և Այուբյաններին, այդ հաղթանակներն էլ նպաստում են Եգիպտոսում Մամլուքների սուլթանության հիմնադրմանը։ Սակայն, նախքան Պաղեստինից դեպի Եգիպտոս հարձակումը, մոնղոլները ստիպված եղան վերադառնալ Կարակորում, նոր մեծ խան ընտրելու։ Մոնղոլական բանակի մի մասը Կիտբուկայի հրամանատարությամբ մնաց Սիրիայում և մասնակցեց Պաղեստինում ծավալվող ռազմական գործողություններին։ Խաչակիրները և մամլուքները զինադադար զինադադար, ինչը մամլուքներին թույլատրեց խաչակիրների տարածքով առաջանալ դեպի հյուսիս, իսկ 1260 թվականին Այն Ջալութի ճակատամարտում տարած հաղթանակը, ժամանակավորապես ազատեց մամլուքների ձեռքերը Պաղեստինում։ Երբ մոնղոլական բանակի հիմնական ուժերը 1262 թվականին վերադարձան, այդպես էլ չկարողացան վրեժ լուծել պարտության համար։ Ընդ որում, մամլուքները խաչակիրների ձեռքից սկսեցին վերադարձնել Լևանտի մյուս մասը։ 1244 թվականին Երուսաղեմը գրավելուց հետո, եգիպտական մամլուքները սկսեցին մեկը մյուսի հետևից նվաճել խաչակիրների բերդերը։

1268 թվականին մամլուքները պաշարեցին և նվաճեցին Անտիոքը, արդյունքում Բոհեմունդ VI-ի ձեռքում մնաց միայն Տրիպոլին։ Բայբարս IԲոհեմունդ VI-ին ուղղված նամակում, սուլթանը սպառնում է ամբողջովին վերացնել խաչակիրներին և հրճվում է նրանց ու մոնղոլների առաջնորդ՝ Աբակայի դաշինքի վրա։

«Մեր դեղին դրոշները փոխարինեցին քո կարմիրներին, և զանգերի ձայները փոխարինվեցին "Ալլահ Ակբար"-ով(...) Նախազգուշացրեք ձեր եկեղեցինները, և պատերը սպասարկողներին, որ շուտով մեր պաշարողական մեքենաները կզբաղվեն նրանցով, ձեր ասպետներին տեղեկացրեք, որ շուտով մեր սրերը կմտնեն իրենց տներ(...) Մենք կտեսնենք, թե ինչ գին ունի ձեր դաշինքը Աբակայի հետ»
- Letter from Baibars to Bohemond VI, 1271[1]

:

Բոհեմունդ VI-ը զինադադարի խնդրանքով դիմեց սուլթանին։ Սակայն Բայբարս I-ը նրա թուլամորթության վրա հռճվալով պատասխանեց, որ կկնքի հաշտություն, եթե կոմսությունը հոգա մամլուքների ընկերության բոլոր ծախսերը։ Բոհեմունդ VI-ը այնքան հպարտ էր, որ հրաժարվեց առաջարկից։ Այդ ժամանակ մամլուքները արդեն պաշարել էին քաղաքը, բայց միևնույն ժամանակ հասան տեղեկություններ, որ Անգլիայի արքա Էդուարդ I-ի գլխավորությամբ խաչակիրները ժամանել են Սուրբ Երկիր։ Էդուրադ I-ը 1271 թվականի մայիսի 9-ին մտել էր Աքքա, որտեղ նրան միացավ Բոհեմունդ VI-ը իր զարմիկ՝ Գուգո III-ի հետ միասին[2]։

Բայբարս I-ը ընդունեց Բոհեմունդ VI-ի զինադադարի առաջարկը և դադարեցրեց Տրիպոլիի պաշարումը, դրա փոխարեն կենտրոնացրեց իր ուժերը Դամասկոսում, պատրաստվելով ապագա մարտին։ Էդուարդ I-ը քայլեր ձեռնարկեց մոնղոլների հետ համատեղ ռազմական գործողություններ սկսելու համար, սակայն մոնղոլները զբաղված էին ներքին հակամարտություններով, իսկ միայն Էդուարդ I-ի սեփական ուժերը բավարար չէին մամլուքների դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար։ Հետևաբար նա որոշում է հաշտության պայմանագիր կնքել մամլուքների հետ և վերադառնալ Անգլիա։

Հաջորդ խոշոր ռազմական գործողությունները Տրիպոլիի կոմսության դեմ տեղի են ունեցել 1289 թվականին մամլուքների սուլթան Կալաունի հրամանատարությամբ։ Վերջինիս հաջողվեց պաշարել և գրավել Տրիպոլին` այսպիսով ոչնչացնելով Տրիպոլիի կոմսությունը։ Այնուհետև նա նախաձեռնեց պաշարել խաչակիրների վերջին խոշոր ամրոց` Սեն Ժան դե Ակրը, սակայն պաշարումը դեռ չսկսած՝ 1290 թվականին մահացավ։ Աքքայի նվաճումն 1291 թվականին իրականացնում է նրա որդի Հալիլ ալ Աշրաֆը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Quoted in Grousset, p.650
  2. Mongols and Mamluks, p. 125