Երուսաղեմի պաշարում (1099)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Երուսաղեմի պաշարում (այլ կիրառումներ)
Երուսաղեմի պաշարում
Առաջին խաչակրաց արշավանք
Siege of Jerusalem 1099 (1).jpg
Խաչակիրները Երուսաղեմի պարիսպների տակ, XIII դարի մանրանկար
Թվական 1099 թ հունիսի 7-ից — հուլիսի 15
Վայր Երուսաղեմ
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Cross of the Knights Templar.svg Խաչակիրներ Rectangular green flag.svg Ֆաթիմյան խալիֆայություն
Հրամանատարներ
Gules a fess argent.svg Գոտֆրիդ Բուլյոնցի
Blason Languedoc.svg Ռայմոնդ IV Թուլուզցի
Իֆթիքար ալ-Դաուլա
Կողմերի ուժեր
1200—1300 ասպետ
12 000 հետևակային[1]
Քաղաքի կայազորը մոտ 1000 մարդ[1]
մինչև 60,000 զիված բնակիչ[2]
Կորուստներ
անհայտ 40,000-ից ավել[1]

Երուսաղեմի պաշարում, Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր իրադարձությունը։ Տեղի է ունեցել 1099 թվականի հունիսի 7-ից մինչև հուլիսի 15-ը, որի անդյունքում քաղաքը գրավեցին խաչակիրները: Ճակատամարտի հաջող ավարտը հանգեցրեց Առաջին խաչակրաց արշավանքի ավարտին Փոքր Ասիայում:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1095 թվականին Ուրբանոս II պապը հրավիրում է Կլերմոնի ժողովը և հայտարարում է Խաչակրաց արշավանք ընդդեմ մուսուլմանների, նպատակն էր ազատագրել մուսուլմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմ քաղաքը, որտեղ մեծացել, սպանվել և թաղվել էր Հիսուս Քրիստոսը: Ուրբանոսը խոստանալում էր մեղքերի թողություն տալ արշավանքի մասնակիցներին։ Եվրոպացիները թյուր կարծիք ունեին մուսուլմանների մասին և մտածում էին, որ հեշտ հաղթանակ կտանեն նրանց նկատմամբ։

Գյուղացիների խաչակրաց արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1096 թ. հոկտեմբերին մեկնարկում է գյուղացիների կամ աղքատների խաչակրաց արշավանքը։ Արշավի մասնակիցների մեծ մասը կանոնավոր բանակի անդամներ չէին, հետևաբար լուրջ ռազմական ուժ չէին։ Սուրբ Երկրի ճանապարհին խաչակիրները թալանում էին խաղաղ բնակչությանը, կազմակերպում հրեական համայնքի ջարդեր։ Կոստանդնոպոլիսում հավաքվում է շուրջ 180 հազար մարդ, ովքեր մեծ վտանգ էին ներկայացնում Բյուզանդիայի համար։ Ալեքսիոս Ա Կոմնենոսը հասկանում է, որ հմուտ զինվորների փոխարեն Հռոմի Պապը նրա մոտ է ուղարկել աղքատների հյուծված խմբեր, ովքեր պարզապես չեն կարող մարտնչել լավ պատրաստված և զիված մուսուլմանների դեմ։ Բացի դրանից «բանակը» Բյուզանդիայում գտնվելու ընթացքում ոչնչացնում է շատ տներ, պալատներ, առևտրականների կրպակներ չնայած նրան, որ բյուզանդացիները նրանց շարունակում էին սնուցել խաչակիրներին։ Ալեքսիոսը չի կարողանում համոզել Պետրոս Ամյենցուն սպասել ասպետ-խաչակիրների տեղ հասնելուն։ 1096 թ. հոկտեմբերի 21-ին Նիկիայի մոտ գտնվող Ցիվետոտոս քաղաքի մոտ սելջուկները գլխովին ջախջախում են խաչակիրներին։

Արշավանքի շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական 1099 թվականի հիշատակարան Երուսաղեմի գրավման մասին

Աղքատների խաչակրաց արշավանքի տապալումից հետ գոտֆրիդ Բուլյոնցին (այդ ժամանակ արդեն լոթարինգիայի հերցոգ) իր եղբայրներ՝ Բալդուինի և Էստաշի հետ միասին գլխավորեց խաչակիրների կազմակերպված բանակը։ Նրանց ընկալում էին որպես Հռոմի Պապի դաշնակիցներ։ Աննա Կոմնենոսի վկայությամբ Գոտֆրիդի բանակը կազմված էր 10 հազ. հեծյալից և 70 հազ. հետևակայիններից, սակայ այս թվերը զգալիորեն ուրճացված են։ մինչև զորքերը գլխավորելը Գոտֆրիդը վաճառեց իր ունեցվածքի զգալի մասը այդ թվում նաև Բուլյոնի կոմսությունը[3].: Լոթարինգիացիները արշավեցին առաջինը և նրանց առաջնորդներից պահանջվեց մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ընդհանուր հայտարարի գան Հունգարիայի բնակիչների հետ՝ ովքեր լավ էին հիշում աղքատ-խաչակիրների անմարդկային գործողությունները։ Բելգրադից ոչ հեռու Գոտֆրիդը հանդիպեց Բյուզանդիայի կայսեր Ալեքսիոս Ա Կոմնենոսի դեսպաններին և կնքեց նրանց հետ դաշինք Բյուզանդացիները պարտավորվում էին սննդամթերք տրամադրել խաչակիրներին նրանց հողերը պաշտպանելու պայմանով։ Այս համագործակցությունը տևեց մինչև խաչակիրները անհայտ պատճառներով պաշարեցին Սելիբրիա քաղաքը։ Տագնապահար Ալեքսիոսը հրամայեց Գոտֆրիդին ներկայանալ իր մոտ Կոստանդնոպոլիս: Սակայն գոտֆրիդը հրաժարվեց ընդունել աուդիենցիան և 1096 թ. դեկտեմբերի 23-ին լոթարինգիացիները հասան Կոստանդնոպոլսի պարիսպներին[4].: Ալեքսիոսը որոշեց դադարեցնել խաչակիրների սնուցումը մթերքներով, բայց այն բանից հետո, երբ խաչակիրները սկսեցին թալանել քաղաքի շրջակայքը կայսրը որոշեց վերականգնել սնուցումը։ Զինված բախումներից հետո Ալեքսիոսը և Գոտֆրիդը դաշինք կնքեցին Գոտֆրիդը երթմնակալեց Ալեքսիոսին փոխարենը շատ գումար ստացավ։ Երբ Կոստանդնոպոլիս ժամանեցին մնացած խաչակիրները Գոտֆրիդը շարժվեց դեպի Նիկիա։ Նիկան գրավելուց հետո խաչակիրները բաժանվեցին առաջնագիծը ղեկավարում էր Բոհեմունդը, իսկ թիկունքը Գոտֆրիդը։ Խաչակիրների հրամանատարները դարձյալ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ՝ գրավել Դամասկոսը, թե խայտառակել Ֆաթիմյաններին Կահիրեում, սակայն ի զարմանս բոլորի որոշում են գրավել Երուսաղեմը:

Պաշարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Émile Signol Երուսաղեմի նվաճումը խաչակիրների կողմից, 1099. հուլիսի 15-ին 1847 թ.-ի նկար

1099 թ. հունիսի 7-ի վաղ առավոտյան խաչակիրները հասնում են Երուսաղեմին: Երուսաղեմի մոտ է հավաքվում 20-40 հազարանոց խաչակրաց բանակ։ Երուսաղեմի ամիրա Իֆթիքար ալ-Դաուլան խաչակիրների մոտ է ուղարկում դեսպանների՝ թույլատրելով մտնել քաղաք փոքր չզինված խմբերով ուխտագնացության։ Սակայն ամիրայի առաջարկին քրիստոնյաները չեն համաձայնում[5]: Երուսաղեմի պաշարումը սկսում էր հիշեցնել Անտիոքի պաշարումը. քաղաքի ամիրան վռնդում է քաղաքի քրիստոնյաներին և սկսում է ամրացնել պարիսպները։ Բացի դրանից մուսուլմանները թունավորում են շրջակայքի ջրհորները. խաչակիրները ստիպված ջուր էին բերում իրենց ճամբարից 10 կմ հեռավորության վրա գտնվող ջրի աղբյուրից։ Հունիսի 13-ին խաչակիրները սկսեցին գրոհել քաղաքի պարիսպները։ Աստիճաններով բարձրացող քրիստոնյաները մարտի էին բռնվում պաշարվածների հետ, սակայն պարիսպների բարձրության և ամրության շնորհիվ քրիստոնյաները տանուլ տվեցին առաջին գրոհը։ Հունիսի վերջին խաչակիրները ստացան տեղեկություններ, որ դեպի պաշարվածները Եգիպտոսից շարժվում է Ֆաթիմյանների բանակը։ Հասկանալով, որ պասիվ պաշարումը կարող է երկար տևել քրիստոնյաները Սամարիայի անտառներից փայտ բերեցին և սկսեցին կառուցել պաշարողական մեքենաներ։ Հետո տեղի ունեցավ ռազմական ժողով, որի ընթացքում հրամանատարներին բաշխվեցին առաջադրանքներ։ Ամեն մի հրամանատար պարտավոր էր գրոհել քաղաքի ինչոր հատված։ Վճռական գրոհը տեղի ունեցավ հուլիսի 14-ին քրիստոնյաները պաշարողական մեքենաներից սկսեցին քարեր արձակել, սակայն պատերի վրա մուսուլմանների կողմից տեղադրած բամբակով լցված պարկերի շնորհիվ հարվածները լուրջ վնաս չէին հասցնում քաղաքին։ Գրոհը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում։ Մուսուլմանները վախենում էին, որ քրիստոնյաները նոր գրոհ կձեռնարկեն, իսկ քրիստոնյաները վախենում էին, որ սարակինոսները կայրեն պաշարողական մեքենաները։ Հուլիսի 15-ի առավոտը սկսվեց համընդանուր աղոթքով։ Եվրոպացի տեգակիրները ցույց տվեցին մինչ այդ մուսուլմանների համար անհայտ զինատեսակի՝ տեգի հզորությունը՝ դիպուկ կրակելով պատերի վրա կանգնած մուսուլմաններին։ Ասպետները ձեռնարկեցին նոր գրոհ. բարձրանալով պարիսպների վրա՝ հասցնում էին սարսափելի վնասներ մուսուլմաններին։ Նման ճնշման մուսուլմանները չկարողացան դիմակայել։ Ընկան քաղաքի բոլոր պաշտպանները, և արդեն ոչինչ չէր կարող կանգնեցնել քրիստոնյաներին հասնել իրենց նպատակին։ Խաչակիրները սկսեցին ներխուժել քաղաք։ Ըստ ավանդության՝ առաջինը քաղաք է մտել Լետոլդ անունով մի ասպետ, նրան հետևեց Գոտֆրիդ Բուլյոնցին:

Քաղաքի թալանը և ջարդերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակվողները սպանում էին իրենց ճամփին հանդիպած բոլոր մուսուլմաններին և հրեաներին։ Քաղաքացիներից շատերը փորձեցին ապաստանել Երուսաղեմի տաճարի տանիքի վրա։ Առավոտյան խաչակիրները այրեցին Սինագոգը իր մեջ պատսպարված բնակիչների հետ միասին։ Հուլիսի 16-ի առավոտի դրությամբ համարյա քաղաքի ամբողջ բնակչությունը սպանված էր։ Ըստ արևմտյան ժամանակագրերը սպանվածների թիվը հասնում է 10 հազարի, սակայն արևելյան ժամանակագրերը հայտնում են մի քանի անգամ գերազանցող թվեր։ Բացի սպանդից Քրիստոնյաները նաև թալանում էին քաղաքը Տանկրեդը ըստ տեղեկությունների Երուսաղեմի տաճարից դուրս է բերել անհամար քանակությամբ ոսկի արծաթ և թանկառժեք քարեր։ Գիյոմ Տյուրոսցին վկայում է, որ ամբողջ թալանվածը որոշժամանակ անց վերադարձվել է։ Ժերար Րիշառը կարծիքով սպանդի պատառը հանդիսանում էր պաշարվածների անարգանքը խաչակիրների նկատմամբ։ Պաշարվածները քաղաքից վիրավորական արտահայտություններ էին ուղում քրիստոնյաներին։

Հաղթանակից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմը գրավելուց հետո Գոտֆրիդը ընտրվեց արքա, սակայն հրաժարվում է թագադրվել այն քաղաքում որտեղ Հիսուս Քրիստոսին թագադրեցին փշե պսակով՝ ընդունում է «Աստծո գերեզմանի պաշտպան» տիտղոսը (լատիներեն՝ Advocatus Sancti Sepulchri)։ Փաստացի արքա դառնալուց հետո Գոտֆրիդը սկսեց ընդլայնել թագավորության տարածքները գրավելով Կեսարիան, Ասկալոնը իրեն ենթարկեցնելով Հորդանան գետի ձախ ափի արաբ բնակչությանը։ Օգոստոսի 1-ին առաջին լատինական պատրիարք է ընտրվում Առնուլֆ Շոկեսցին։ Նա հարցաքննում է մի քանի հրաշքով փրկված բնակչի և իմանում որտեղ է պահված ք՝րիստոնեության գլխավոր մասունքներից մեկը՝ Ամենափրկիչ խաչը (այն խաչը, որի վրա խաչեցին Հիսուս Քրիստոսին)։ Օգոստոսի 12-ին Գոտֆրիդ Բուլյոնցին Ասկալոնի մետ ջախջախում է ալ-Աֆդալի ղեկավարած ուժերին վերացնելով նորաստեղծ թագավորությանը հարող վտանգները։ Այս հաղթանակներից հետո շատ խաչակիրներ համարելով իրենց պարտքը կատարված վերադարձան հայրենիք։ Առաջին խաչակրաց արշավանքը պսակվեց հաջողությամբ ինչի արդյունքում Մերձավոր Արևելքում ստեղծվեցին քրիստոնեական պետություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rodney Stark, God's Battalions: The Case for the Crusades, New York, 2009.
  • Hans E. Mayer, The Crusades, Oxford, 1965.
  • Jonathan Riley-Smith, The First Crusade and the Idea of Crusading, Philadelphia, 1999.
  • Frederic Duncalf, Parallel source problems in medieval history, New York, London : Harper & Brothers, 1912. via Internet Archive. See Chapter III for background, sources and problems related to the siege of Jerusalem.
  • Sir Archibald Alison, Essays, Political, Historical, and Miscellaneous – vol. II, London, 1850.
  • The Siege and Capture of Jerusalem: Collected Accounts Primary sources from the Internet Medieval Sourcebook.
  • Climax of the First Crusade Detailed examanination by J. Arthur McFall originally appeared in Military History magazine.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Միխաիլ Զաբոռով։ «Խաչակիրները արևելքում, գլուխ 2»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  2. Ռայմոնդ Աժիլցի։ «Երուսաղեմը գրաված Ֆռանկերի պատմությունը,»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-28-ին։ Վերցված է 2011-08-23 
  3. Վիյմառ. - Էջ 50.
  4. Կոմնենոս. - Էջ 282.
  5. Խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանը / Ռամբո. — Մ.: ԱՍՏ, 2005. — С. 361-363.