Քսերիգորդոնի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսերիգորդոնի պաշարում
Գյուղացիների խաչակրաց արշավանք
Թվական 1096 թվական, սեպտեմբեր
Վայր Քսերիգորդոն, Նիկեայի մոտ
Արդյունք Սելջուկների հաղթնական
Հակառակորդներ
Գյուղացի-խաչակիրներ Իկոնիայի սուլթանություն
Հրամանատարներ
Ռենո դը Բրեյ Կիլիջ-Արսլան I
Էլհանեշ
Կողմերի ուժեր
6000 15,000
Կորուստներ
6,000 Աննշան

Քսերիգորդոնի պաշարում, գեներալ Էլհանեշի գլխավորումթյամբ սելջուկների կողմից Քսերիգորդոն ամրոցի պաշարումը, որը գտնվում էր խաչակիր գյուղացիների ձեռքում, Ռենո դը Բրեի գլխավորությամբ։ Բերդի պաշտպանները յոթօրյա պաշարումից հետո մնացել էին առանց ջրի, որի արդյունքում 1096 թվականի սեպտեմբերի 19-ին նրանք հանձնվեցին։ Խաչակիրներից մի քանիսը համաձայնվեցին ընդունել իսլամ, իսկ նրանք, ովքեր անդավաճան մնացին իրենց կրոնին, սպանվեցին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացի խաչակիրների բանակը 1096 թվականի օգոստոսի 6-ին իջավ Փոքր Ասիա և տեղակայվեցին Դրեպան քաղաքի ճամբարում, որրը գտնվում է Նիկեայից հյուսիս-արևմուտք (այն ժամանակվա Իկոնիայի սուլթանության մայրաքաղաքը)։ Երիտասարդ սուլթան Կիլիջ Արսլան I-ը գտնվում էր ռազմական արշավի՝ պայքարելով Դանեշմանդի ամիրաների հետ։

Խաչակիրների գլխավոր բանակին սպասելով՝ անկազմակերպ գյուղացի-խաչակիրները սկսեցին հարձակվել շրջակա գյուղերի վրա։ Նրանք ջակատներ էին կազմել և նույնիսկ հաղթել Նիկեան կայազորին, երբ վերջինս փորձում էր նրանց կանգնեցնել։ Ռենո դե Բրեյը ղեկավարել է 6000 գերմանացիներից բաղկացած ջոկատը, կանգոբրդներ և ալեմաններ, նրանց թվում կային շուրջ 200 ասպետներ։ Ռենոն բավարարված չէր Նիկեայի շրջակայքում կատարած կողոպուտից՝ անցնելով դեպի Քսերիգորդոն, որպեսզի այնտեղ ստեղծի փախուստի համար ռազմակայան։

1096 թվականի սեպտեմբերի 18-ին Ռենոն հեշտությամբ հաղթել է Քսերիգորդոնի կայազորի հետ։

Կիլիջ Արսլան I-ը գեներալ Էլհանեշին տվեց 15 հազարանոց բանակի ղեկավարությունը, որը հիմնականում կազմված էր նետավոր ձիերից, որոնց նպատակը անկանոնությունները կարգավորելն էր։

Մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլհանեշը ժամանեց երեք օր հետո և սեպտեմբերի 21-ին պաշարեց բերդը։ Թուրքերի ձիավորների շարժման արագությունը անակնկալ մատուցեց գերմանացիներին, քանի որ նրանք պատրաստ չէին պաշարմանը և չպատրաստեցին պահեստամթերքներ։ Ավելին, բերդոում չկար նաև ջուր։

Մեր ռազմիկները ծարավից այնքան էին պապակվել, որը խմում էին իրենց ձիերի և ավանակների արյունը, ուրիշները հանում էին իրենց գոտիներն ու թաշկինակներ և քամում էին ջուրը իրենց բերաններում... որոշները միզում էին միմյանց ափերի մեջ ու խմում, իսկ որոշները փորում էին խոնավ հողը և պառկում մեջքով նրա վրա, որպեսզի նվազեցնեն ծարավի տառապանքները և սառեցնեն մարմինը
- [1]

Խաչակիրներին օգնություն չմիացավ։ Որոշ հետոզոտողներ նշում են, որ թուրքերը խաչակիրների ճամբար ուղարկել են երկու լրտեսներ, որպեսզի նրանք լուր տարածեին, թե Քսերիգորդոնում նախկինի պես անվտանգ է, և նույնիսկ, որ Նիկեան գրավված է Ռենո դե Պրեեմի կողմից։ Ոմանք էլ նշում են, որ խաչակիրների առաջնորդները ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ միմյանց հետ, մինչև վերջապես հոկտեմբերին լուր չստացան Քսերիգոդոնի շրջափակման մասին։

Ութ օրվա ընթացքում խաչակիրները դիմադրում էին ծարավին, կրակոցների անձրևին և թուրքերի ծխի գրոհներին։ Արդյունքում գերմանացիների առաջնորդը առաջարկեց հանձնվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. August. C. Krey, The First Crusade: The Accounts of Eyewitnesses and Participants, (Princeton: 1921), 71-72

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Krey, August. C.. The First Crusade: The Accounts of Eyewitnesses and Participants. [S.l.]: Princeton University Press, 1921
  • Runciman, Steven. A History of the Crusades: The First Crusade and the Foundation of the Kingdom od Jerusalem. [S.l.]: Cambridge University Press, 1951. ISBN 0-521-06161