Սուլթանը արժանապատվորեն պաշտպանեց Նիկիան, սակայն քրիստոնյաներին հաջողվեց գրավել քաղաքը, հետո խաչակիրները մեկը մյուսի հետևից՝ Դորիլեայում, Փսիդիայում և Լիկոնիայում պարտության մատնեցին սելջուկներին։ Կիլիջ-Արսլանին հաջողվեց Կապադովկիայում ջախջախել դանիացի խաչակիրներին Սվենոքի հրամանատարությամբ։ Իսկ Անտիոքի արյունալի ճակատամարտում սուլթանը մինչև վերջ տղամարդավայել դիմադրեց, սակայն արդյունքում պարտվեց։
1101 թվականի խաչակրաց արշավանքի քարտեզը
1101 թվականին Կիլիջ-Արսլանին հաջողվում է կանգնեցնել երեք նոր ժամանած խաչակրաց բանակի։ Այդ պարտություններից հետո խաչակիրները ընտրեցին նոր ճանապարհ դեպի Պաղեստին շրջանցելով սելջուկներին, այդ ճամփան ընկած էր Բյուզանդիայով և Կիլիկյան Հայաստանով։ Կյանքի վերջին տարիներին սուլթանը զբաղված էր ըմբոստ ամիրաներին դիմադրելով նույն ժամանակ տեղի ունեցած ճակատամարտերից մեկում սուլթանը խեղդվում է[3]։ Արևմտյան և բյուզանդական աղբյուրներում Կիլիջ-Արսլանին նաև անվանում են Սոլիման (Սուլեյման)։
↑Runciman, Steven, A History of the Crusades, vol. 2: The Kingdom of Jerusalem and the Frankish East, 1100-1187 (Cambridge University Press, 1951), 110.[1]