Կիտբուկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիտբուկա
Ծնվել է13-րդ դար
Մահացել էսեպտեմբերի 3, 1260(1260-09-03)
Մահվան վայրՄաայան Հարոդ, Հյուսիսային մարզ, Իսրայել
Քաղաքացիություն Մոնղոլական կայսրություն
ԿրոնՆեստորականություն
Մասնագիտությունզորավար
 Kitbuqa Վիքիպահեստում

Կիտբուկա[1] (Կիտ-Բուկա, Կիտբուգա, Կիտ-Բուգա, 13-րդ դար - սեպտեմբերի 3, 1260(1260-09-03), Մաայան Հարոդ, Հյուսիսային մարզ, Իսրայելմոնղոլական զորահրամանատար։ Ծագումով նայման [1] [2], «Հավատքով քրիստոնյա,.. մարդ, ով վայելում էր մեծ հեղինակություն» [2]. Ուներ բաուրչու (արքայական սեղանապետի) պաշտոն։ Հայտնի է Հուլագուի մերձավոր արևելյան արշավանքում իր մասնակցությամբ։

Պայքար իսմաիլյանների դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1252 թվականին Կիտբուգան ուղարկվում է 12 հազար բանակով պարսից իսմաիլյանների դեմ։ Գրավում է Միհրին, Տուն, Տուրշիզ, Դիզ-ի Միհրին, Դիզ-ի Քեմալի, Դիզ-ի Շալ Բերդերը։ Սակայն իսմաիլյանների իմամ Ռուկն ադ-Դին Խուրշահը չէր շտապում հանձնել առանցքային Մեյմունդիզ, Ալամուտ և Լյումբուսեր ամրոցները։ Կիտբուգայի խորհրդով Հուլագուն 1256 թ. պաշարում է Մեյմունդիզը, իսկ նոյեմբերի 20-ին Ռուկն ադ-Դին Խուրշահը հասկանալով, որ չի կարող դիմակայել մոնղոլներին հանձնվում է։

Հարձակում դեպի Բաղդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ պաշարումը Հուլագուն զավթեց լուրերին և պարսիկ իսմաիլյան-նիզարիտներին (ասսասիններին)։ Մանգուն հրամայել էր իր եղբորը խնայել խալիֆայությունը, եթե նրանք հանձնվեն։ Հուլագուն պահանջեց հանձնել քաղաքը, սակայն ալ-Մուսթասիմը հրաժարվեց։ Հուլագուն ուղղեց զորքերի մի մասը Տիգրիսով դեպի քաղաք, այսպիսով քաղաքը ամբողջացրեց իր «մագիլներում»։ Խալիֆայության բանակը կանգնեցրեց մոնղոլներին արևմուտքում, սակայն հաջորդ մոնղոլական գրոհը կործանեց նրանց, մոնղոլները ուղղեցին նրանց ցածրադիր գոտիներ և ավերեցին պատնեշները, խալիֆայության շատ մարտիկներ խեղդվեցին։

Մոնղոլները սկսեցին գրոհը իրենց ավանդական եղանակով փետրվարի 5-ին քանդեցին պատի մի մասը և նետվեցին հարձակման։ Ալ-Մուսթասիմի բանակցության առաջարկը մերժվեց։

Փետրվարի 10-ին Բաղդադն ընկավ։ Փետրվարի 13-ին մոնղոլները մտան քաղաք, իսկ Հուլագուն թույլատրեց մեկ շաբաթ թալանել քաղաքը։

Պատերազմ Պաղեստինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդոնի պաշարումը մոնղոլների կողմից։ Մանրանկար Հեթում պատմիչի Արևելքի երկրների պատմություն ձեռագրից XIV դար, Կատալոնիա

Հուլագուն Մանգու խանի մահվան պատճառով վերադարձավ Պարսկաստան։ Կիտբուգան մնաց ղեկավարելու մնացած զորքին։ Նա ընկերական հարաբերություններ հաստատեց քրիստոնյաների հետ, սակայն, երբ Ժուլյեն Գրանյեն՝ Սիդոնի սենյոռը հարձակվեց մոնղոլների տիրապետության տակ գտնվող Մարժ Այուն քաղաքի վրա և հարուստ ավարով վերադարձավ հետ։ Կիտբուգայի զարմիկը փոքրաթիվ ջոկատով հետևեց սիդոնցիներին, սակայն սպանվեց։ Կիտբուգան ի պատասխան պաշարեց Սիդոնը։ Նա ավերեց ստորին քաղաքը, բայց չզարգացրեց հաջողությունը։

Ստանալով հայկական օգնական զորաջոկատներ[3], նա Հուլագուի հրամանով շարունակեց նվաճումները Պաղեստինում։ Նրա դեմ դուրս եկավ Զահեր Բայբարսը։ Թվային առավելության շնորհիվ մամլյուքները հաղթեցին հայ-մոնղոլական զորքերին 1260 թ. Սեպտեմբերի 3-ին Այն-Ջալութի ճակատամարտում։ Կիտբուգան գերեվարվեց և սպանվեց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ռաշիդ ադ-Դին., Ժամանակագրությունների ժողովածու, Մ., Լ., 1946 — 23, էջեր 23 — 23 էջ։
  2. 2,0 2,1 Կիրակոս Գանձակեցի։, Հայոց պատմություն, Մ., 1976 — 233-234, էջեր 233-234 — 233-234 էջ։
  3. Սմբատ Սպարապետ., [1], 1974, էջ 134—135։