Աթաբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աթաբեկ (այլ կիրառումներ)

Աթաբեկ, կամ աթաբեյ (թյուրքերենից «աթա» - հայր և «բեկ» - ցեղավար) - ժառանգական տիտղոս սելջուկների մոտ, որը նշանակում էր այն մարդուն, որը կրում է սա, երկրի կամ շրջանի ղեկավարն է և առհաշիվ է միայն միապետին[1],[2],[3],[4],[5]։ Հաճախ աթաբեկները գահապահի դեր էին կատարում մանուկ ժառանգորդի ժամանակ։ Երբեմն աթաբեկները ամուսնանում էին իրենց վստահած մանուկ-թագավորների քույրերին կամ որբեայր մայրերին։ Եղել է նաև, որ աթաբեկները դարձել են անկախ ղեկավարները, նույնիսկ եղել է աթաբեկների հարստության կազմավորում։ Դրա վառ օրինակն է Իմադ էդ Դին Զենգի աթաբեկն է։

Նույն տիտղոսը տարածում գտավ նաև Վրացական թագավորությունում։ Թամար թագուհու ժամանակ այն դարձավ Զաքարյանների հայ իշխանական տոհմի ժառանգական տիտղոսը՝ սկսած աթաբեկ Իվանե Զաքարյանից։

Հայերի մոտ «Աթաբեկ» տիտղոսը առաջին անգամ դարձավ անձնանուն մայրական գծով Զաքարյանների արյունակից Խաչենի Հասան-Ջալալյաններ իշխանական տանը (որտեղ հիշատակված են առնվազն երեք իշխանազուններ Աթաբեկ անունով), որոնցից էլ այնուհետև առաջացավ և Աթաբեկյանների տոհմը (Ջրաբերդի վերջին մելիքները)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Atabeg (en) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-03-01.
  2. Azet.sk, a.s.։ «Preklad „atabeg [also atabek] [hereditary title of nobility of Turkic origin]“ do slovenčiny - Slovnik.sk»։ slovnik.azet.sk։ Վերցված է 2016-06-13 
  3. «atabek - Wiktionary»։ en.wiktionary.org։ Վերցված է 2016-06-13 
  4. «atabey - Vikisözlük»։ tr.wiktionary.org։ Վերցված է 2016-06-13 
  5. «dict.cc | atabeg %5Balso atabek%5D %5Bhereditary title of nobility of Turkic origin%5D | Wörterbuch Englisch-Deutsch»։ www.dict.cc։ Վերցված է 2016-06-13 


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ