Մելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիք (այլ կիրառումներ)

Մելիք (արաբ, malik — տեր, տիրակալ, արքա), Առաջավոր Ասիայի երկրների մուսուլման տիրակալների անվանումը միջին դարերում։

Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մելիք էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող մանր ֆեոդալները։ 14-18-րդ դարերում Իրանում և Արևելյան Հայաստանում Մելիք էին կոչվում նաև խոշոր ավանների և քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետվարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մելիքներից էին Մելիք-Դավիթը և նրա օգնական Գյոզալ-բեկը (17-րդ դարի սկզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, Մելիք-Օվին և Մանվելը (17-րդ դարի 80-ական թվականներին)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և Մելիք-Աղամալյանները՝ Երևանում։ Սյունիքում և Արցախում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մելիքը միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մելիքները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմական հենակետերն էին։


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 385 CC-BY-SA-icon-80x15.png