Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամեդ Ալի Փաշա

Փաշա (թուրքերեն՝ раṣа), Օսմանյան կայսրությունում քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող տիտղոս։ 1826 թվականից շնորհվել է մինիստրներին և բարձրաստիճան զինվորականներին։ Հանրապետական Թուրքիայում այն տրվել է գեներալներին, իսկ 1934 թվականի ռեֆորմով վերացվել է։ Օսմանյան կայսրությունում վիլայեթների կառավարիչներն ունեին փաշայի տիտղոս, և հաճախ վիլայեթն էլ անվանվել է փաշալըք (փաշայություն)։ Օսմանյան կայսրության փլուզումից (1918 թվական) հետո փաշա տիտղոսը գործածվել է Եգիպտոսում (մինչև 1952 թվականը) և Իրաքում (մինչև 1958 թվականը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь иностранных слов. М.,1989. С.377.


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png