Գիլյոմ (Տրիպոլիի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիլյոմ Իորդան
կատ.՝ Guillem Jordà
ֆր.՝ Guillaume Jourdain
Սերդանիի կոմս
1095 - 1109
(Գիլյեմ II անվան տակ)
Նախորդող Գիլյեմ I
Հաջորդող Բերնար I
Կոնֆալանայի կոմս
1095 - 1109
(Գիլյեմ II անվան տակ)
Նախորդող Գիլյեմ I
Հաջորդող Բերնար I
 
Մասնագիտություն՝ գահի խնամակալ
Ծննդյան օր 1079(1079)
Վախճանի օր 1109(1109)
Վախճանի վայր Տրիպոլի
Դինաստիա Բերսելոնի տոհմ, Սերդանի ճյուղ
Հայր Գիլյեմ I
Մայր Սանչա Բարսելոնցի

Գիլյոմ (Գիլյեմ) Ժուրդեն կամ Ջորդան[1] (կատ.՝ Guillem Jordà, ֆր.՝ Guillaume Jourdain, 1079 - 1110, Տրիպոլի), Սերդանի, Կոնֆլանայի և Բերգիի կոմս սկսած 1095 թվականից, Տարտուսի կոմս, Տրիպոլի կոմս սկսած 1105 թվականից։

Սերդանի կոմս Գիլյեմ I Ռամոնի և Սանչի Բարսելոնցու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր մահից հետո Գիլյոմը ժառանգել է Սերդանի, Կոնֆլանի և Բերգայի կոմսությունները։

1096 թվականին Գիլյոմի մորեղբայրը՝ Ռայմունդ IV-ը, մեկնում է խաչակրաց առաջին արշավանքին մասնակցելու։ Նրա բանակում մեկնում է նաև Գիլյոմը։ Ռայմոնդ IV-ի մահից հետո, օգտվելով իր ավագ որդու՝ Բերտրանի և մյուս որդու՝ Ալֆոնս I-ի բացակայությունից, Գիլյոմը իրեն հռչակում է Տրիպոլիի կոմս։ Կոսմսությունը բաղկացած էր Տարտուս և Ջբեյլ քաղաքներից, իսկ Տրիպոլին դեռ պետք էր հաղթեր և դուրս գար սելջուկների տիրապետությունից։

Մի քանի տարի անց Բերտրան Տուլուզցին հայտնվում է Սուրբ Երկիր, որպեսզի ընդունի հոր ժառանգությունը։ Դատավորի դերը խաղաց թագավոր Բալդուին I-ը, նա առաջարկում էր Տրիպոլի կոմսությունը կիսել երկու հավասար մասի։

Քաղաքի պաշարման ժամանակ, նա վիրավորվում է հակառակորդի հարվածից և շուտով մահանում է։ Բերտրանը դարձավ կոմսության միակ կառավարիչը։

Գիլյոմը կին և երեխաներ չի ունեցել։ Իր կատալոնական ամբողջ սեփականությունը ժառանգել է իր փոքր եղբայր Բերնար I-ը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Guillem Jordan de Cerdanya|accessdate=2013-01-26
  • «Каталонские графства». Реконкиста. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հորդանան գետում մկրտվելուց հետո ստանում է այդ անվանումը