Զանգիների ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Զանգիդների պետություն
1127 թ. - 1251 թ.  
Քարտեզ

Zengid Dynasty 1127 - 1250 (AD).PNG
(Պետությունը XII դարի երկրորդ կեսին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Մոսուլ, Դամասկոս, Հալեպ
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Զանգիդներ
Պետության գլուխ Սուլթան

Զանգիդներ, սելջուկ աթաբեկների և ամիրաների տոհմ[1], որը իշխել է Սիրիայի և Միջագետքի մի շարք շրջաններում 11-րդ դարից — 13-րդ դարի կեսերը[2]:

Զանգիների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգիների տոհմը ունի թյուրքական ծագում։ Տոհմի հիմնադիրը Քասիմ ադ-Դաուդա Աք-Սունքուրն է ով՝ 1086 թվականին սելջուկ սուլթան՝ Մալիք-շահ I-ի կողմից նշանակվել է Հալեպի տեղապահ[3]: 1094 թ. ադ-Դաուդան սպանվում է նրա որբացած որդի՝ Զանգիին իր խնամքի տակ է վերցնում Մոսուլի սելջուկ ամիրա` Քարաբուգան: 1127 թվականին Զանգին սելջուկ սուլթանի կողմից նշանակվում է Հյուսիսային Իրաքի և Հյուսիսային Սիրիայի համապատասխանաբար Մոսուլ և Հալեպ կենտրոններով, տեղապահ` աթաբեկ տիտղոսով։ Հետագայում Զանգին իր որդիների հետ դառնում է ինքնուրույն և գերակա ուժ Իրաքո-Սիրիական գոտում՝ 1129 թվականից Զանգիդների տիրապետության տակ է անցնում Սինջար, Խաբուր, և Խառան քաղաքները, 1130 թվականին Համա ( 1133 թվականին Զանգին կորցնում է այն, սակայն 1135 թվականին վերանվաճում), 1132 թվականին Էրբիլ, 1135 թվականին Ռաքա, 1140 թվականին Բաալբեկ, հետո Դիարբեքիրը, Մարդինը, Նասիբինը և ողջ Քրդստանը, 1144 թվականին Անա և Ալ-Հադիսա, 1173 թվականին Մարաշ: 1144 թվականին նույն Զանգին գրավում է Եդեսիան, 1154 թվականին նրա կրտսեր որդի՝ Նուր ադ-Դինը գրավում է Դամասկոսը: 1146 թ. Զանգիի մահից հետո նրա տերությունը կիսվում է երկու որդիների միջև՝ Սիրիան ստանում է Նուր ադ-Դինը, իսկ Մոսուլը սկսում է կառավարել Գազի I-ը[4]: 1183 թվականին՝ Նուր ադ-Դինի մահից հետո երկրին սկսում են տիրել տոհմի նախկին վասսալներ՝ Այուբյանները: Մոսուլում Արսլան-շահ I ի մահից հետո՝ 1211 թվականից Զանգիդները կորցնում են իրենց դիրքը և վերջ ի վերջո 1251 թ. երկիրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Oxford History of the Crusades, Ed. Jonathan Riley-Smith, (Oxford University Press, 1999)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C.E. Bosworth, The New Islamic Dynasties, (Columbia University Press, 1996), 191.
  2. Kirk H. Sowell, The Arab world: An Illustrated History, (Hippocrene Books, Inc., 2002), 102.
  3. David Ayalon, Eunuchs, Caliphs and Sultans: A Study in Power Relationships, (Hebrew University Magnes Press, 1999), 166.
  4. Islam and the Crusades 1096-1699, Robert Irwin, The Oxford History of the Crusades, ed. Jonathan Riley-Smith, (Oxford University Press, 1999), 227.