Մարդին
| Քաղաք | ||
|---|---|---|
| Մարդին | ||
| 37°18′47″N 40°44′6″E / 37.31306°N 40.73500°E | ||
| Վարչական տարածք | Թուրքիա | |
| Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
| Գավառ | Մարդինի գավառ | |
| Այլ անվանումներ | Մարդա, Մարդե, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին | |
| ԲԾՄ | 1083±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | ▲129 864 մարդ (2021) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
| Հեռախոսային կոդ | 0482 | |
| Փոստային ինդեքսներ | 47000–47901 | |
| Ավտոմոբիլային կոդ | 47 | |
| Պաշտոնական կայք | mardin.bel.tr(թուրքերեն) | |
|
| ||
Մարդին (թուրքերեն՝ Mardin, հայտնի է նաև որպես Մարդա, Մարդե, Մարդե բերդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին), քաղաք, բերդաքաղաք Թուրքիայի հարավարևելյան հատվածում։ Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր։ Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով։ Հարավից շրջապատված էր լեռնային վեմերով։ Տները շինված էին լեռան դարավանդների վրա։ Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր։ Օդը առողջարար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիշատակված է հայ միջնադարյան աղբյուրներում։ Օսմանյան տիրապետության շրջանում կոչվել է նաև Մերդին։
Քյաթիբ Չելեբին լեռան վրա «ապակու հանքեր» էր տեղադրել։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Մարդինից տարագրվել է 4663 հայ, իսկ քաղաքի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբներին ուներ 1000 տուն, դարի վերջին՝ մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլք։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով։ Քաղաքի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ քաղաքում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ երկու եկեղեցի, մզկիթներ, դպրոց։ Հայկական եկեղեցին եպիսկոպոսանիստ էր։ Այստեղ կային հրապարակներ, բաղնիքներ, իջևանատներ, ջրհորներ։ Հնում ավելի բազմամարդ և շքեղ էր։
Պահպանվել են մի շարք հնություններ, որոնց թվում Մարդինի անառիկ բերդը՝ իր աշտարակ դիտարանով, որը գտնվում էր լեռան վրա և ուներ քաղաքին կապող արհեստական սանդղավոր ճանապարհ։ Վերևում՝ բերդի ներսում, կային ցանքատարածություն և աղբյուր։ Բերդապահների թիվը 19-րդ դարի սկզբին հասնում Էր 500-ի։ Քաղաքից դուրս կար մենաստան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 728
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 308)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդին» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Բնակավայրեր այբբենական կարգով
- Դիարբեքիրի նահանգի հայաբնակ բնակավայրեր
- Մարդինի գավառի բնակավայրեր
- Ասիայի կաթոլիկ նստավայրեր
- Համաշխարհային ժառանգության նախնական ցանկ
- Համաշխարհային ժառանգություն Թուրքիայում
- Քրդաբնակ տարածաշրջաններ
- Թուրքիայի քաղաքներ
- Թուրքիայի ասորական համայնքներ
- Մարդինի նահանգի շրջաններ
- Տուր Աբդին
- Թուրքիայի քրդաբնակ բնակավայրեր
- Մարդինի մարզի բնակավայրեր
