Բերտրան (Տրիպոլիի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտրան
ֆր.՝ Bertrand de Toulouse
Շարլ-Ալեքսանդր Դեբակկ։ Բերտրանը վերցնում է Տրիպոլին
Թուլուզի կոմս
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112
Նախորդող Ռայմունդ IV
Հաջորդող Ալֆոնսո Ջորդան
Պրովանսի մարքիզ
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112
Նախորդող Ռայմունդ IV
Հաջորդող Ալֆոնսո Ջորդան
Նարբոնիայի դուքս
հունիսի 22, 1105 - ապրիլի 21, 1112
Նախորդող Ռայմունդ IV
Հաջորդող Ալֆոնսո Ջորդան
Տրիպոլիի կոմս
հունիսի 10, 1108 - ապրիլի 21, 1112
Նախորդող Ռայմունդ IV
Հաջորդող Պոնս
 
Ծննդյան օր 1065(1065)
Վախճանի օր ապրիլի 21, 1112
Վախճանի վայր Պաղեստին
Դինաստիա Թուլուզյան տուն
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Ռայմունդ IV
Մայր Էլվիրա Կաստիլացի
Ամուսին Անհայտ
Էլեն Բուրգունդացի
Զավակներ Պոնս
Ռայմունդ Թուլուզեցու զինանշանը
Ռայմունդ Թուլուզեցու զինանշանը

Բերտրան (ֆր. Bertrand de Toulouse, մոտ 1065 - ապրիլի 21, 1112, Տրիպոլի), 1105 թվականից Թուլուզի կոմս, Պրովանսի մարքիզ և Նարբոնիայի դուքս, 1108 թվականից Տրիպոլիի կոմս։ Խաչակրաց առաջին արշավանքի առաջնորդներից մեկի՝ Ռայմունդ Թուլուզեցու, և նրա կին Էրմենգարդայի ավագ որդին։ Այս ամուսնությունը հետագայում չեղյալ համարվեց ազգակցության շատ մոտ աստիճանից, և այդ պատճառով Բերտրանը համարվում է ապօրինի երեխա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարություն Թուլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1095 թվականին Ռայմունդ IV Թուլուզցին ուղևորվեց արևելք՝ մուսուլմանների հետ կռվելու, Բերտրանին թողնելով Թուլուզում ընտանեկան ունեցվածքի կառավարումը։ Բերտրանի կառավարումը անհաջող էր։ 1098 թվականին նա թույլ տվեց իր առաջին սխալը, պակասեցնելով Սան Ժերնին բազիլիկի արտոնությունները, իսկ հանձնվելու մերժումից հետո՝ վառեց այն[1]։

Բացի այդ, նա ամբողջ ժամանակ ստիպված էր ետ մղել Աքվիտանիայի դուքս, Թուլուզի կոմս Գիլիոմ IV-ի դուստր Ֆիլիպիայի ամուսին Գիլիոմ IX-ի հարձակումները, որը գալիս էր Բերտրանի հորեղբայրը և իր եղբայր Ռայմունդ դե Սեն-Ժիլի նախորդն էր[2]։ Վերջինս, այդ ժամանակ գտնվելով Անտիոքում, իմանալով որդու անհաջողությունների մասին, կոչ է արել տեղի ազնվկանությանը պաշտպանել Թուլուզյան տան իրավունքները։

Հոգնելով Գիլիոմ IX-ի մշտական հարձակումներից, Բերտրանը նրան տվեց Թուլուզի կոմսության փոխարքայությունը այն պայմանով, որ 1101 թվականին նա ինքը պետք է գնար Տրիպոլիի կոմսություն։ Նա մանրզնին պատրաստեց արշավանքը և իր հետ վերցրեց կնոջը՝ Էլեն Բորգունդացուն, և որդուն՝ Պոնսին։ Նրա ջոկատի մարդկանց թիվը հասավ հազարի։

1105 թվականին հոր մահից հետո նա ժառանգեց Թուլուզի կոմսությունը, սակայն նա երբեք չեղավ այնտեղ և չկառավարեց կոմսի կարգում։ Ռայմունդ IV-ի կին Էլվիրա Կաստիլացին իր երիտասարդ որդի Ալֆոնսո Ջորդանի հետ, ով Թուլուզում Բերտրանի ենթադրյալ հաջորդն էր, 1108 թվականին վերադարձան հայրենիք[3]։ Մինչդեռ, այդ տարի, Բերտրանը հասավ Տրիպոլիի կոմսությանը։

Տրիպոլիի կոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդիայով անցնելիս Բերտրանը երդվեց Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս I-ին, ով նախապես ստացել էր նրա աջակցությունը Անտիոքը Թանկրեդ դ'Օտվիլից գրավելու ժամանակ։ 1108 թվականին Բերտրանը հասավ իր արշավանքի նպատակին՝ Տրիպոլիի կոմսությանը։

1109 թվականին Բերտրանը իր ազգակից, Տրիպոլիի տիտղոսավոր կոմս Գիլյոմ Ջորդանին, ով ապօրինի կերպով գրավել էր գահը, գահընկեց արեց, և հունիսի 10-ին Երուսաղեմի արքա Բալդուին I-ի և գենուացիների նավատորմի հետ քառասուն գալերով վերցրեց Տրիպոլին։ Բերտրանին նաև սպառնում էր Թանկրեդի և Գիլյոմ Ջորդանի միությունը, ով նաև շուտ ճանաչեց իրեն վասալ։ Սակայն 1109 թվականին Գիլյոմը մահացավ, ինչը ամրապնդեց Բերտրանի գահը։

Դրանից հետո նա երդվեց Բյուզանդիայի մեկ այլ կայսեր՝ Մանուիլ I-ին, Ալեքսեյ I-ի թոռանը։ Նա նրա և Բալդուին I-ի հետ միավորվեց Թանկրեդի դեմ, բայց շուտով մահացավ, չկարողանալով կատարել որևէ ակտիվ գործողությունը։ Նա մահացավ 1112 թվականի ապրիլի 21-ին, Թուլուզը թողնելով եղբորը՝ Ալֆոնսո Ջորդանին[4], իսկ Տրիպոլիի կոմսությունը՝ որդուն՝ Պոնսին։

Կանայք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կին. Անհայտ
  2. Կին (1095 թվականից). Էլեն (մոտ 1080-փետրվարի 28, 1141), Բուրգունդիայի դուքս Էդ I-ի դուստր[5]
  • Պոնս[6] (1098-1137, Տրիպոլի), Տրիպոլիի կոմս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cartulaire de l'Abbaye de Saint-Sernin de Toulouse, documento nº 435, pag. 312
  2. Դեջեան, 1979 — 105-106, էջեր 105-106 — 105-106 էջ։
  3. (անգլերեն) #ES Foundation for Medieval Genealogy : Re di Castiglia - (Infanta doña) ELVIRA Alfonso
  4. Գիլյոմ IX-ը օգտվելով Ալֆոնսոյի մանկահասակությունից, անօրինաբար խլել է Թուլուզը
  5. Historia Ecclesiastica, Libri tredicim, Tomus V, pag. 34
  6. Cartulaire de l'église de Saint-Sépulchre de Jerusalem, doc. 97, pag. 190

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lewis, Archibald R. The Development of Southern French and Catalan Society, 718—1050. University of Texas Press: Austin, 1965. (անգլ.)
  • Dom Claude Devic, dom Joseph Vaissète, Histoire générale de Languedoc, avec des notes et des pièces justificatives, Paris, 1730. (ֆր.)
  • Jean-Luc Déjean, Les comtes de Toulouse (1050—1250), 1979 (ֆր.)
  • René Grousset, L’Empire du Levant : Histoire de la Question d’Orient, Payot, coll. " Bibliothèque historique ", Paris, 1949 (réimpr. 1979), 648 p. (ֆր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ռայմունդ IV
Թուլուզի կոմս
11051112
Հաջորդող
Ալֆոնսո I Ջորդան
Տրիպոլիի կոմս
11091112
Հաջորդող
Պոնս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտրան (Տրիպոլիի կոմս)» հոդվածին։