Պոնս (Տրիպոլիի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պոնս (այլ կիրառումներ)
Պոնս
POns.jpg
Ծնվել է 1096
Մահացել է 1137
Ամուսին Սեսիլ դքսուհի
Ծնողներ հայր՝ Բերտրան, մայր՝ Էլեն Բուրգոնդցի
Երեխաներ Ռայմունդ II
Pons of Tripoli Վիքիպահեստում

Պոնս Թուլուզցի (ֆր.՝ Pons de Toulouse; մոտ 10981137), 1112 թվականից Տրիպոլիի կոմս։ Բերտրան Թուլուզցու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ուսուցիչ՝ Գալիլեայի իշխան Թանկրեդ դ'Օտվիլի մահից հետո, Պոնսը կնության վերձրեց նրա այրի Սեսիլին, վերջինս Ֆրանսիայի արքա Ֆիլիպ I-ի քույրն էր։ Այս ամուսնության շնորհիվ վերացան Անտիոքի պաշարման ժամանակ ծագած բախումները նորմանների և պրովանսցիների միջև։

1119 թվականին Անտիոքի դքսությանը պատուհասեց նոր խնդիր՝ մուսուլմանների կողմից հարձակման վտանգ։ Պոնսը իր սյուզերեն Երուսաղեմի արքա Բալդուին II-ի հետ օգնության շարժվեց Անտիոքի դքսության խնամակալ Ռոժերին, սակայն վերջինս չսպասելով արքային 1119 թվականի հունիսի 28-ին ջախջախվեց Արյունոտ դաշտի ճակատամարտում։

1124 թվականին Բալդուին II-ը ազատվեց գերությունից, իսկ Պոնսը նրան ցուցաբերեց ռազմական օգնություն Տյուրոսը գրավելու համար։ 1125 թվականին Բալդուինի և Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի հետ միասին Պոնսը Ազազի ճակատամարտում մարտընչեց Հալեպի մուսուլմանների դեմ և հացթանակ տարավ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ վերադարձնել Երուսաղեմի թագավորության 1119 թվականին կորցրած հեղինակությունը։

1131 թվականին Պոնսը վիճեց Երուսաղեմի նոր արքա Ֆուլկի հետ։ Վիճաբանության արդյունքում Պոնսը Անտիոքի հետ դաշինք կազմեց և ընդունեց Անտիոքի պատրիարքին՝ առանձնանալով Երուսաղեմի պատրիարքությունից[1], դա նույնիսկ շարունակվեց Հռոմի Պապի հակառակը պահանջող հրովարտակից հետո։ Տարաձայնությունների պատճառով տեղի ունեցավ ճակատամարտ, որի արդյունքում կոմսությունը պարտություն կրեց։ Սա արևելքում քրիստոնյաների միջև տեղի ունեցած առաջին ռազմական բախումն էր։

Պոնսը սպանվեց 1137 թվականին Դամասկոսի սուլթանի Տրիպոլի ներխուժման արդյունքում։ Կոմսին հաջորդեց նրա որդի Ռայմունդ II-ը։

Նախորդող
Բերտրան
Տրիպոլիի կոմս
11121137
Հաջորդող
Ռայմունդ II

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tyreman C. "God's war - a new history of the crusades" Harvard University Press. February, 2009. ISBN 9780674030701

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E. A. Babcock and A. C. Krey. Columbia University Press, 1943.
  • Steven Runciman, A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952