Ռայմունդ IV (Տրիպոլիի կոմս)
Ռայմունդ IV | |
---|---|
Տրիպոլիի կոմս, Անտիոքի դքսության արքայազն-ռեգենտ | |
Ծնվել է՝ | 12-րդ դար |
Մահացել է՝ | 1199 |
Նախորդ | Բոհեմունդ III Անտիոքացի |
Ամուսին | Ալիծ Ռուբինյան |
գահի խնամակալ | |
Հայր | Բոհեմունդ III Անտիոքացի |
Մայր | Օրգեյուզ դը Արանկ |
Երեխաներ | Ռուբեն–Ռայմոնդ[1] |
Հավատք | Կաթոլիկություն |
Ռայմունդ IV (12-րդ դար - 1199), Տրիպոլիի կոմս (1187-1189), Անտիոքի դքսության արքայազն-ռեգենտ (1193–1194)։
Ամուսնացած է եղել Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Գ-ի դստեր՝ Ալիծի հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայմունդի ծննդյան թվականն անհայտ է։ Նա 1186 թվականին ստացել է ասպետի տիտղոս։ Լինելով Տրիպոլիի կոմս Ռայմունդ III սանիկը՝ նրա մահից հետո՝ 1187 թվականին, ժառանգել է Տրիպոլիի կոմսությունը։ Երկու տարի անց նրա հայրը՝ Բոհեմունդ III. Անտիոքացին ցանկանալով իր կողքին ունենալ իր ժառանգին՝ հետ է կանչում նրան Անտիոք և Տրիպոլիի կոմսությունը հանձնում իր կրտսեր որդուն՝ Բոհեմունդին։
1193 թվականին Բոհեմունդ III. Անտիոքացին փերբակալվում է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ կողմից։ Նրա բանտարկության ժամանակահատվածում (1193-1194) Ռայմունդ IV-ը դառնում է Անտիոքի դքսության ռեգենտ։ 1195 թվականին Կիլիկյան Հայաստանի և Անտիոքի դքսության միջև խաղաղության ամրապնդման համար Ռայմունդն ամուսնանում է Լևոն Բ եղբայր Ռուբեն Գ-ի դստեր՝ Ալիծի հետ։ Այս ամուսնությունից ծնվում է Ռուբեն–Ռայմոնդը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Steven Runciman, Geschichte der Kreuzzüge. München 2001. ISBN 3-423-30175-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռայմունդ Անտիոքացի (անգլ.)
|