Տրիպոլիի բերդ
Տրիպոլիի բերդ արաբ․՝ قلعة طرابلس ֆր.՝ Château Saint-Gilles | |
---|---|
Տրիպոլիի բերդ, Մոն-Պալերոն, Ռայմոնդ Սեն-Ժիլի ամրոցը, հայտնի է նաև որպես «ամրոց Մոն-Պալերին»։ Խաչակիրների ամրոց լիբանանյան քաղաք Տրիպոլիում` հիմնադրված 1103 թվականին՝ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ կոմս Ռայմունդ Սեն-Ժիլի կողմից[1] Հայաժ բլրի վրա` Միջերկրական ծովից երեք կիլոմետր հեռու[2]։ Կոմսը մահացել է այնտեղ 1105 թվականին՝ լեգենդի համաձայն հուսահատության մեջ ամրոցի բարձունքից ներքև նետվելով[2]։ Կոմս Պոնս Տրիպոլսկին հաղորդում է, որ դա եղել է բերդի վրա հարձակման ժամանակ[3]։ Ստրատեգիական տեղանքը` ծովի և լեռների միջև` տեսքով դեպի Հախր Աբու Ալի հարթավայրը, հուշել է պարսից թագավորին(Խոսրով II) այստեղ տեղադրել կայազոր` սկսած VI-րդ դարից[4].։ 636 թվականին՝ մինչև Խաչակիրների գալը և բերդի կառուցելը, այստեղ գտնվում էր արաբական ամրակետ։ Երբ Ումար իբն ալ-Խաթթաբը 641 թվականին ներխուժում է Սիրիա քաղաքը` բյուզանդացիներին պատկանող, ամրոցը ցույց է տալիս է ուժեղ դիմադրություն։ Մամլուքների սուլթան Սայֆուդդին Կալաունը 1289 թվականին ամրոցի շուրջը կառուցում է Տրիպոլիի քաղաքը[5]։ Մամլուքների և թուրքերի կառավարման ժամանակ ընդլայնվելով` ամրոցն այժմ ունի 140 մետր երկարություն և 70 մետր լայնություն։ XIX դարի սկզբին վերակառուցվել է Տրիպոլիի այդ ժամանակվա քաղաքագլուխ Մուստաֆա Աղա Բարբարի կողմից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Construction de Qalaat Sanjîl ou Mont Pèlerin sur templiers.net
- ↑ 2,0 2,1 Joseph-François Michaud Histoire des Croisades. — 1826. — Т. 3. — С. 33.
- ↑ Richard Simon Explication littérale et historique de tous les mots propres du vieux et nouveau testament // Le grand dictionnaire de la Bible. — 1703. — С. 323.
- ↑ Charles Le Beau и Hubert-Pascal Ameilhon Histoire du Bas-Empire. — 1830. — Т. 1. — С. 323.
- ↑ Désirée Sadek Aziz Liban, terre éternelle. — Бейрут: Arziates, 1995. — С. 62.
- ↑ Patrizia Fabbri et al. Liban - Le livre d'or / перевод Laura Meijer. — Florence: Bonechi, 2001. — С. 73.