Մենթոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆր.՝ Menton[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 14,05 կմ² | ||||
ԲԾՄ | 16 մետր | ||||
Բնակչություն | ▲30 679 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 06500[3] | ||||
Ավտոմոբիլային կոդ | 06 | ||||
Պաշտոնական կայք | menton.fr(ֆր.) | ||||
| |||||
Մենթոն[4](ֆր.՝ Menton [mɑ̃tɔ̃], Манто́н, օքս.՝ Menton [meⁿˈtaⁿ], իտալերեն՝ Mentone), առողջարանային քաղաք, նավահանգիստ և կոմունա Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի Լազուր ափին, որը 30 կմ հեռավորության վրա է գտնվում Պրովանս երկրամասի Նիցցա քաղաքից, Ալպերից և Լազուր ափից, ծովափնյա Ալպերի գավառ, Նիցցայի շրջան, Մենթոնի կանտոն[5]։ Մինչև 2015 թվականի մարտը կոմունան եղել է Մենթոն-Ուէսթ և Մենթոն-Էսթ (Նիցցայի շրջան) լուծարված կանտոնների վարչական կենտրոնը։
Կոմունայի հրապարակը 71,00 կմ² է, բնակչությունը՝ 27 955 մարդ[6][7] (2006 թվականի տվյալներով) և կայունացման միտում ունի, 2012 թվականի տվյալներով բնակչության թիվը դարձել է 29 073 մարդ[8], իսկ բնակչության խտությունը՝ 1710,2 մարդ/կմ²։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենթոնը քաղաք-հանգստավայր է Ֆրանսիական Ռիվիերայի Լազուր ափին, վերջին ֆրանսիական քաղաքը, որը գտնվում է Իտալիայի սահմանին կից։ Սահմանից այն կողմ գտնվում է Վենտիմիլյան։ Մենթոնը տարբերվում է շատ մեղմ կլիմայով, որի շնորհիվ քաղաքում կան բազմաթիվ այգիներ և զբոսայգիներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1861 թվականը այն եղել է Մոնակոյի իշխանության մաս։ Անցնելով Նապոլեոն III-ի հսկողության տակ՝ բնակիչների խնդրանքով հանձնվել է Ֆրանսիային։ Բնակիչները Կառլ III-ին խնդրել են ճանաչել Մոնակոյի անկախությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը Ֆրանսիայի օկուպացիոն գոտու ամենամեծ կենտրոնն էր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 28 926 մարդ[9], իսկ 2012 թվականի տվյալներով կազմել է 29 073 մարդ[8]։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
19904 | 25040 | 25143 | 25086 | 29141 | 28812 | 27655 | 28926 | 29073 |
Բնակչության թվաքանակի դինամիկան[6][10]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով աշխատունակ տարիքի (15-ից 64 տարեկան) 17 523 մարդկանցից 12 940-ը եղել են տնտեսապես ակտիվ, իսկ 4583-ը ակտիվ չեն եղել (տնտեսական ակտիվության ցուցանիշը 73,8 %, 1999 թվականին՝ 70,4 %): 12 940 ակտիվ աշխատունակ բնակչությունից աշխատել է 11 492-ը (5939 եղել է տղամարդ, իսկ 5553՝ կին), 1448-ը համարվել են գործազուրկ (630 տղամարդ և 818 կին)։ 4583 աշխատունակ մարդկանց մեջ ոչ ակտիվ քաղաքացիները 1595-ն են եղել, որոնք կա՛մ աշակերտ էին, կա՛մ ուսանող, 1515-ը՝ թոշակառու, իսկ 1473-ը ակտիվ չեն եղել այլ պատճառներով[11][12]։
2010 թվականին հասարակությունում հաշվվում էր 15 119 հարկ վճարող տնային տնտեսություններ, որտեղ ապրում էր 26 275,5 մարդ։ Ընդ որում, եկամուտը կազմում էր 19 հազար 477 եվրո՝ մեկ հարկ վճարողի համար[13]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Հրեշտակապետ Միքայելի տաճար, կառուցվել է 1619 թվականին
- Բաստիոն Մենտոնի նավահանգստում, որը կառուցվել է բաց ծովում Մոնակոյի իշխանների կողմից։ Այսօր այն Ժան Կոկտո թանգարանն է։
- Քաղաքային վարչություն։ Հարսանյաց սրահը զարդարված էր 1950 թվականին Ժան Կոկտոյի կողմից։
- Սուրբ Բոգորոդիցի և Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի։
- Ռուսական գերեզմանոցում թաղված մատուռ։
- Ռուսական գերեզմանատուն «Հին ամրոց» (Մենթոն)։
Բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենթոնում ապրել և մահացել է իսպանացի գրող Վիսենտե Բլասկո Իբանեսը։
- Լորեդա Լարշե՝ ֆրանսիացի գրող։

Կիտրոնի փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]
XV դարից Մենթոնում աճեցնում են ցիտրուսային մրգեր, հիմնականում՝ կիտրոններ։ Կիտրոնը համարվում է քաղաքի խորհրդանիշը, տեղական կիտրոնները արժանանում են բարձր գնահատականի իրենց հարուստ համային ու բուրային տվյալների շնորհիվ։ Ամեն տարի փետրվարի վերջին, մարտ ամսվա սկզբին քաղաքում անցկացվում է գունագեղ կիտրոնի փառատոն, որի շրջանակներում կազմակերպվում է տոնական երթ, ինչպես նաև ստեղծում են բազմաթիվ ցիտրուսային կոմպոզիցիաներ[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հին քաղաքում
-
Միջնադարյան փողոց
-
Բաստիոն (1636 — 1639)
-
Միքայել Հրեշտակապետի բազիլիկ եկեղեցին
-
Քաղաքային վարչության շենքը
Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնտրյո, Շվեյցարիա (1953)
Նորդվեյկ, Նիդերլանդներ (1953)
Նամյուր, Բելգիա (1958)
Բադեն-Բադեն, Գերմանիա (1962)
Նաֆպլիոն, Հունաստան (1966)
Սոչի, Ռուսաստան (1966)
Վալենսիա, Իսպանիա (1982)
Լագունա Բիչ, ԱՄՆ[15]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Топокарты Генштаба»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-24-ին։ Վերցված է 2018-06-19
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 29 августа 2015
- ↑ 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 29 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015
- ↑ 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015
- ↑ «Население коммуны Ментона» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 29 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 29 августа 2015 Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
- ↑ «Menton, ville du citron» (ֆրանսերեն)։ Վերցված է 2017-03-12
- ↑ Отношения Лагуна-Бич и Ментоны Archived 2012-07-04 at the Wayback Machine. на сайте lagunabeachsistercities.org
|