Էզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինանշան
Blason ville fr Eze (Alpes-Maritimes).svg

Eze-Village-PACA-France.jpg
Կոորդինատներ: 43°43′40″ հս․ լ. 7°21′40″ ավ. ե. / 43.72778° հս․. լ. 7.36111° ավ. ե. / 43.72778; 7.36111
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 9,47 կմ²
ԲԾՄ 424 մետր
Բնակչություն 2343 մարդ (2015)[1]
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 06360
Պաշտոնական կայք ville-eze.fr
##Էզ (Ֆրանսիա)
Red pog.png

Էզ (ֆր.՝ Èze, օքս.՝ Esa), համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջան, Ծովափնյա Ալպեր գավառ, Նիցցա շրջան, Բոսոլեյ կանտոն[2]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքի վարչական կազմի մեջ է եղել Վիլֆրանշ-սյուր-Մեր կանտոնը։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը գտնվում է Նիցցայից 12 կմ արևելք։ Բնակչությունը՝ մոտավորապես 3 հազար բնակիչ (2006)։ Լազուր ափի առողջարանային վայրերից մեկն է։ Համայնքի տարածք՝ 9,47 կմ², բնակչությունը՝ 2932 մարդ[3][4] միտման նվազեցմամբ՝ 2535 մարդ[5] (2012), բնակչության խտությունը՝ 267,7 մարդ/կմ²։

Տեղանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսություններից մեկի համաձայն, իր անունն Էզը ստացել է հնագույն եգիպտական Իսիդա աստվածուհու անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակեցման առաջին հետքերը Էզ տարածաշրջանում տեղի է ունեցել մ․ թ․ ա․ 20-21 դարերում։ Ավելի ուշ այս տարածաշրջանը պատկանել է հռոմեացիներին և մավրերին (մոտ 80 տարի, 973 թվականին նրանց արտաքսել է Գիյոմ I Պրովանսկը):

1383 թվականին Էզն անցավ Սավոյի դինաստիայի տիրակալության տակ, որն ամրապնդում էր քաղաքը, կառուցելով պաշտպանական ամրոցներ, կապված է Էզին մոտ Նիցցա խոշոր քաղաքին։

Հաջորդ հարյուրամյակին Էզը մի քանի անգամ ենթարկվել է ցնցումների՝ 16-րդ դարի կեսերին ֆրանսիացիների տիրապետությունից անցել է թուրքերին, 1706 թվականին Լուի Արև արքան լիակատար ոչնչացրել է պաշտպանական պատը, իսպանական ժառանգության համար պատերազմում քաղաքը շրջապատված էր, և միայն 1860 թվականին Էզը պաշտոնապես դարձավ Ֆրանսիայի մաս քաղաքի բնակիչների միաձայն որոշմամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 2550 մարդ[6], իսկ 2012 թվականին՝ 2535 մարդ[5]։

Բնակչության քանակը ըստ տարիների
196219681975198219901999200620112012
149417921860206324462509293225502535

Բնակչության քանակի շարժընթացը՝[3][7]՝

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից աշխատունակության տարիքի է 1730 մարդ (15-64 տարեկան), 1246-ը եղել են տնտեսապես ակտիվ, 484-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 72,0 %, 1999 թվականին՝ 65,6 %)։ 1246 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 1157 մարդ (607 տղամարդ և 550 կին), 89-ը մնացել են գործազուրկ (40 տղամարդ և 49 կին)։ 484 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 171-ը աշակերտներն են և ուսանողները, 149-ը թոշակառուները, իսկ մնացած 164-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[8][9]։ 2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակը 1157 էր, որտեղ ապրում էին 2429,0 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 24 հազար 629 եվրո[10]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Էզա կարելի է հասնել Նիսի և Մոնակոյի միջոցով՝ ավտոմեքենայով, ավտոբուսով, գնացքով և ուղղաթիռով[11]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 14-րդ դարի Chapelle des Penitents-Blancs եկեղեցի (Սպիտակ եղբայրության ապաշխարհող մեղսագործների եկեղեցի)[12]
  • 18-րդ դարի Notre Dame de l’Assomption եկեղեցի (Աստվածածնի վերափոխման եկեղեցի)[12]։
  • Տարաշխարհիկ այգի (Jardin botanique d'Èze), կակտուսների մեծացմամբ մասնագիտացող[12]։
  • Օծանելիքի գործարան Ֆրագոնար և Գալիմար
  • Նիցշեի՝ հետիոտնային արահետ, Էզը միացնող Էզ-սյուր-Մերի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիցշեն գրել է «Այսպես խոսեց Զրադաշտը» Էզում գտնվելու ժամանակ
  • Էզի ամառանոցում Ստրոգանների դինաստիայի վերջին ներկայացուցիչը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը, անցկացրեց իր կյանքի վերջին տարիները, ։
  • Ուոլթ Դիսնեյը սիրում էր հանգստանալ Էզում։
  • Ամենա հին շենքը քաղաքում՝ Chapelle de la Sainte Croix (Սուրբ Կրեստայի եկեղեցի) (կառուցվել է 1306-ին)։ Եկեղեցու ճարտարապետական ոճը վկայում է այն մասին, որ Էզը պատկանում է նաև Ջենովայի հանրապետությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Recensement de la population 2015 — 2017.
  2. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 6 августа 2015 
  3. 3,0 3,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-04-ին։ Վերցված է 19 августа 2015 
  4. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 
  5. 5,0 5,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 
  6. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015 
  7. «Население коммуны Эз» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 19 августа 2015 года 
  8. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015  (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  9. «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015  (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  10. «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 19 августа 2015  Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
  11. Eze Office du Tourisme — Transports
  12. 12,0 12,1 12,2 Эз (Eze) — это средневековая деревушка, нависающая, как орлиное гнездо, над полуостровом Сен-Жан-Кап-Ферра

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազուր ափ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]