Գուրդոն (Ծովափնյա Ալպեր)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գուրդոն | |||
ֆր.՝ Gourdon[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 22,53 կմ² | ||
ԲԾՄ | 760 մետր | ||
Բնակչություն | ▼381 մարդ (հունվարի 1, 2017)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 06620[3] | ||
| |||
Գուրդոն (ֆր.՝ Gourdon), հնագույն լեռնային գյուղ և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր գավառի Գրաս շրջանի Վալբոն կանտոնում[4]: Մինչև 2015 թվականի մարտը համայնքը վարչականորեն ընդգրկված էր Լե Բար սյուր Լու կանտոնի կազմում (Գրաս շրջան):
Համայնքի տարածքը 22,53 կմ² է, իսկ բնակչությունը՝ 437 մարդ[5][6] (2006)՝ նվազելու միտումով, 416 մարդ[7] (2012), բնակչության խտությունը՝ 18,5 մարդ/կմ², 396 մարդ (2013)։ Գտնվում է ծովի մակարդակից 758 մետր միջին բարձրության վրա: Գուրդոնը ներառված է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերի ցանկում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմում էր 413 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 416 մարդ[7]:
Բնակչության թվաքանակը՝ ըստ տարիների․
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
216 | 242 | 254 | 231 | 294 | 379 | 437 | 413 | 416 |
Բնակչության թվաքանակի դինամիկան[5][9]․

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին աշխատունակ տարիքի 272 մարդուց (15-ից մինչև 64 տարեկան) 198-ը եղել է տնտեսապես ակտիվ, 74-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշ՝ 72,8 %, 1999 թվականին՝ 71,0 %): 198 աշխատունակ ակտիվ բնակիչներից 183-ը աշխատել է (96 տղամարդ և 87 կին), 15-ը համարվել է գործազուրկ (7 տղամարդ և 8 կին): 74 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 15-ը եղել է աշակերտ կամ ուսանող, 29-ը՝ թոշակառու, իսկ ևս 30-ը եղել է ոչ ակտիվ այլ պատճառներով[10][11]:
2010 թվականի ընթացքում համայնքում հաշվարկվում էր 165 հարկատու տնային տնտեսություն, որոնցում բնակվում էր 412,5 մարդ: Ընդ որում, մեկ հարկատուի միջին եկամուտը կազմում էր 21,175 եվրո[12]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուրդոնի գլխավոր տեսարժան վայրը միջնադարյան դղյակն է, որը կառուցվել է Լուի Լոմբարդի կողմից 13-րդ դարում 9-րդ դարի սարակինոսյան ամրոցի հիմքի վրա: 1610 թվականին դղյակը վերանորոգել են, իսկ 1950՝ բացել այցելությունների համար: Դղյակում սարակինոսներից պահպանվել են կամարակապ առաստաղները, պրովանսյան թագավորող իշխաններից՝ շրջանաձև աշտարակները, վիթխարի օջախներն ու բարձր պատերը, իսկ Վերածննդի դարաշրջանից՝ մեծ պատուհաններն ու գեղեցիկ դռները: Դղյակում, որը մինչև 2011 թվականը կատարել է թանգարանի դեր, պահպանվել է եվրոպական և արևելյան միջնադարյան զենքերի, ասպազենքի, գոբելենի և նկարների հավաքածու: Պահպանվել են նաև Ռեմբրանդի «Ինքնանկար» և Անրի Ռուսոյի աշխատանքները: Տեղական իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով դղյակի սեփականատերը թանգարանի ցուցանմուշները վաճառել է Քրիստիս աճուրդում[13]: Ներկայումս այցելությունների համար բաց են միայն դղյակի այգիները[14]:
Տեռասները ձգվում են մինչև 500 մետր խորություն՝ Գայլի կիրճի մոտ (ֆր.՝ Gorges-du-Loup)։ Լու գետն (ֆր.՝ Loup) անցնում է կրային ժայռերի միջով՝ առաջացնելով գեղեցիկ բնապատկերներ։ Առավել աչքի է ընկնում 40 մետր երկարությամբ Կասկադ դե Գուրմը։
Գուրդոնը համարվում է Լազուրյան ափի օծանելիքների գլխավոր կենտրոններից մեկը, այն շրջապատված է դաշտերով, որտեղ մշակվում է լեռնային Նարդոս։
1995 թվականին Ալֆրեդ Հիչքոքը Գուրդոնում նկարահանել է «Բռնել գողին» (անգլ.՝ To Catch a Thief) ֆիլմը՝ Գրեյս Քելլիի և Քերի Գրանտի գլխավոր դերակատարմամբ։ Այդ ժամանակ է Գրեյս Քելլին ծանոթացել Մոնակոյի իշխան Ռենիեի հետ, ինչի արդյունքում ամուսնացել է իշխանի հետ և ստացել «Արքայադուստր Գրեյս» տիտղոսը։
Այս պատմությունն առ այսօր գրավիչ է Գորդոն այցելող զբոսաշրջիկների համար։ Վերականգնված հնագույն տները վերածվել են խանութների, որտեղ վաճառում են տարատեսակ օծանելիք, տեղական կերամիկա, գեղարվեստական ապակուց պատրաստված արտադրանքներ։
Ավտոմեքենայով Գուրդոն կարելի է հասնել D 2085 ճանապարհով՝ թեքվելով դեպի D 3։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.insee.fr/fr/information/3363419
- ↑ Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 26 августа 2015
- ↑ 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 26 августа 2015
- ↑ 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015
- ↑ «Население коммуны Гурдон» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 26 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.
- ↑ www.christies.com
- ↑ www.chateau-gourdon.com
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лазурный Берег». Журнал «Вокруг Света», М., 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գուրդոն քաղաքային վարչության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)
- Գուրդոն գյուղի կայքը(ֆր.)
|