Գրասսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գրասսե
Զինանշան
Blason ville fr Grasse (Alpes Maritimes).svg

Grasse2.JPG
Կոորդինատներ: 43°39′29″ հս․ լ. 6°55′31″ ավ. ե. / 43.65806° հս․. լ. 6.92528° ավ. ե. / 43.65806; 6.92528
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 44,44±0 կմ²
ԲԾՄ 333 մետր
Բնակչություն 50 916 մարդ (2013)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 06130 և 06520
Պաշտոնական կայք ville-grasse.fr
##Գրասսե (Ֆրանսիա)
Red pog.png

Գրասսե (ֆր.՝ Grasse, օքս.՝ Grassa; նաև հանդիպում է Գրասս տարբերակը), քաղաք և կոմունա Ֆրանսիայի հարավարևելյան մասում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասի Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի Գրասսե շրջանում[1]: Գրասսեն հայտնի է իր պարֆյումերիայի արտադրությամբ։ Գրասեյում է տեղի ունենում Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք: Մի մարդասպանի պատմություն» վեպի իրադարձությունները։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունան գտնվում է Մուժենից մի փոքր հյուսիս։

Կոմունայի տարածքը կազմում է՝ 44,44 կմ², բնակչությունը՝ 48 801 մարդ[2][3] 2006 թվականից նկատվում է բնակչության աճի տենդենց՝ 51 021 մարդ[4] (2012), բնակչության խտությունը՝ 1148,1 մարդ/կմ²:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով կոմունայի բնակչությունը կազմում է 51 631 մարդ[5], իսկ 2012 թվականի տվյալներով՝ 51 021 մարդ[4]:

Բնակչության քանակը ըստ տարիների
1962 1968 1975 1982 1990 1999 2006 2011 2012
26258 30907 34579 37673 41388 43874 48801 51631 51021

Բնակչության թվի դինամիկան[2][6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնվել է XI դարում: 1125 թվականին դարձել է Անթիբի եպիսկոպոսի նստավայրը։ 1155 թվականին Գրասսեն դարձել է եպիսկոպոսական քաղաք։ Քաղաքը ակտիվ տնտեսական կաապեր է ունեցել Գենուայի և Պիզայի հետ։ 1482 թվականին Պրովանսի հետ միասին միացել է Ֆրանսիային: XVI դարում Գրասսեյում սկսել է զարգանալ օծանելիքագործությունը։

Գրասսեն հայտնի է իր օծանելիքագործությամբ։ Միջնադարում այստեղ տեղակայվել էին կաշվեգործարանները, որտեղից գարշահոտություն էր տարածվում։ Որպեսզի վերացվի այդ հոտը, Գրասսեյում սկսեցին օգտագործել էֆիրային յուղերի, ծաղիկների և համեմունքների խառնուրդներ։ Այսպես հայտնվեցին առաջին օծանելիքագործները, ոչ միայն Գրասսեյում, այլև ամբողջ աշխարհում[7]:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ծնվել և իրենց մանկությունն են անցկացրել Ժան Օնորե Ֆրագոնարը և Մաթիաս Մարիա Դյուվալը:

1939 թվականի հոկտեմբերից մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ 1945 թվականը «Ժաննեթ» վիլլայում է բնակվել ռուս հայտնի գրող Իվան Բունինը:

1952 թվականին այստեղ մահացել է Մարգերիտա Բուրնա Պրովենսը; 1963 թվականի հոկտեմբերի 10-ին Գրասսեյում մահացել է Էդիտ Պիաֆը, իսկ 1986 թվականի հունիսի 19-ին՝ ֆրանսիացի հայտնի կոմիկ Կոլյուշը:

Տեսարժան վայրեր (ֆոտոպատկերասրահ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոտր Դամ դյու Պյուի — տաճար
  • Ֆրագոնարա վիլլա-թանգարան
  • Պարֆյումերիայի միջազգային թանգարան

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 26 августа 2015 
  2. 2,0 2,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-04-ին։ Վերցված է 26 августа 2015 
  3. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 
  4. 4,0 4,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 
  5. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 26 августа 2015 
  6. «Գրասսեյի կոմունայի բնակչությունը» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 26 августа 2015 года 
  7. Грас (Grasse) — Интересные факты и достопримечательности

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]