Կոլյուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլյուշ
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 28, 1944(1944-10-28)[1][2][3][…]
Ծննդավայր՝Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4]
Վախճանի թիվ՝հունիսի 19, 1986(1986-06-19) (41 տարեկան)
Վախճանի վայր՝Օպո[4]
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝կատակերգու, ռադիոհաղորդավար, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0173354
restosducoeur.org

Կոլյուշ (ֆր.՝ Coluche, իսկական անունը՝ Միշել Ժերար Ժոզեֆ Կոլյուչչի, Michel Colucci; հոկտեմբերի 28, 1944(1944-10-28)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[4] - հունիսի 19, 1986(1986-06-19), Օպո[4]), ֆրանսիացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Արժանացել է «Սեզար» հեղինակավոր կինոմրցանակի «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոլյուշ» կեղծանունն ընդունել է 26 տարեկանում՝ դերասանական կարիերայի շեմին։ Հայտնի է դարձել ամենից առաջ հեռուստատեսային իր ելույթներով, իր ինքնատիպ հումորով, որով կոտրել է մի շարք տաբուներ, հատկապես գռեհկաբանություններ օգտագործելու վերաբերյալ։

1981 թվականին Կոլյուշն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում, ու թեև հարցումները ցույց են տվել, որ նա հաջողության հույս կարող էր ունենալ (Le Journal du Dimanche-ի հարցումը տվել է նրան 16 տոկոս աջակցություն), այդուհանդերձ դուրս է եկել ընտրապայքարից. թերևս պատճառն այն է եղել, որ նրան սպառնացել են։

Մահացել է մոտոցիկլետով վթարի ենթարկվելու հետևանքով։

Նա միջազգայնորեն այնքան հայտնի չէր, որքան ֆրանսիացի այլ կատակերգակներ, բայց Ֆրանսիայում նրա ժողովրդականությունը բավականին մեծ էր, ինչի մասին վկայում է այն փաստը, որ նա զբաղեցրել է 5-րդ տեղը 2005 թվականին «Մեծագույն ֆրանսիացի» թեմայով անցկացված հեռուստատեսային հարցման արդյունքներով կազմված ցանկում։ Կոլյուշն զգալի ներդրում է ունեցել նաև մարդասիրական նախաձեռնություններում. 2005 թվականին (իր մահից մի քանի ամիս առաջ) ձեռնարկել է Les Restaurants du cœur նախագիծը, որով անվճար սնունդ է տրամադրվում աղքատներին և անօթևաններին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականից Կոլյուշի անունն է կրում Փարիզի հրապարակներից մեկը, որն ընկած է այն տան մերձակայում, որտեղ ապրել է դերասանը կյանքի վերջին տարիներին[5]։
  • 2008 թվականին էկրան է բարձրացել դերասանին նվիրված «Կոլյուշ. պատմություն մի ջահելի մասին» ֆիլմը[6]։
  • Ֆրանսիայում ավելի քան 50 փողոց ու հրապարակ[7], ինչպես նաև տասը դպրոց (2015 թվականի դրությամբ)[8] և մոտ 30 այլ հասարակական հաստատություններ կոչվել են Կոլյուշի անունով։
  • Կոլյուշի անունով են կոչվել նաև վարդերի մի տեսակ, 2004 թվականին հայտնաբերված մի աստերոիդ (թիվ 170906-ը), Loyezia coluccii ամոնիտը[9][10]։
  • Սիրված արվեստագետի ողբերգական մահված 30-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում բացվել է նրան նվիրված ցուցահանդես, որն ունեցել է 70 հազարից ավելի այցելու, դերասանի արվեստի երկրպագուների խնդրանքով փակվել նախատեսված ժամկետից էլ մեկ շաբաթ ուշ[11][12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1970 ֆ Վերևներում կապեր ունեցողը Le Pistonné
1970 ֆ Ավանակի կաշի Peau d'Âne վիրավոր գյուղացի
1971 ֆ Բաց թող...սա վալս է Laisse aller, c'est une valse ռեժիսոր
1971 ֆ Տիկին, դուք ազա՝տ եք (ТВ) Madame, êtes-vous libre ? Ժորժ
1972 ֆ Վազում է, վազում ենթավարպետը Elle court, elle court la banlieue Բուբուլ
1973 ֆ Год 01 L'An 01
1973 ֆ Թեմրոք Themroc
1973 ֆ Մեծ իրարանցում Le Grand Bazar
1973 ֆ Սահմանագիծ La ligne de démarcation (TV) Алекс
1975 ֆ Սալավեն (ըստ Ժորժ Դյուամելի) Salavin
1975 ֆ Տիբեթյան զանգ La Cloche tibétaine (TV)
1976 ֆ Համակարգիչ՝ թաղման համար L'ordinateur des pompes funèbres
1976 ֆ Զուգարանը ներսից փակ էր Les Vécés étaient fermés de l'intérieur Շարբոնիե
1976 ֆ Թևիկ կամ տոտիկ L'Aile ou la Cuisse Ժերար Դյուշմեն
1977 ֆ Զվարճալի վագրաձիեր Drôles de zèbres
1977 ֆ Չե՛ք տեսնի Էլզասն ու Լոթարինգիան Vous n'aurez pas l'Alsace et la Lorraine
1980 ֆ Բացբերան տեսուչը Inspecteur la Bavure инспектор Клеман / Կլեմանի հայր
1980 ֆ Թղթակիցներ Reporters
1981 ֆ Նշանը՝ Ֆուրաքս Signé Furax
1981 ֆ Դպրոցի դասատուն Le Maître d'école / The Schoolmaster Ժերար Բարբյե
1982 ֆ Նա ամենուր թզուկներ է տեսնում Elle voit des nains partout
1982 ֆ Մինչև Քրիստոսի ծնունդը՝ երկուսին տասնհինգ պակաս Deux heures moins le quart avant Jésus-Christ
1983 ֆ Բանզայ Banzaï Мишель Бернарден
1983 ֆ Ընկերոջս ընկերուհին La Femme de mon pote Միկկի
1983 ֆ Հաջո՛ղ, պայա՛ց Tchao Pantin / Ciao, pantin / So Long, Stooge Լամբեր
1984 ֆ Բարի արքա Դագոբերտը Le Bon Roi Dagobert Դագոբերտ I]]
1984 ֆ Թևավոր օձի վրեժը La Vengeance du serpent à plumes Լուլու Դյուպեն
1984 ֆ Կատակի արքաները Les Rois du gag Ժորժ
1985 ֆ Փաթեթ / Տոպրակ / Հանգուցապարկ Sac de nœuds / All mixed up Կոյոտ
1985 ֆ Տխմարը պատերազմում Le Fou de guerre / Scemo Di Guerra Օսկար Պիլլի

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սեզար» կինոմրցանակ «Հաջո՛ղ, պայա՛ց» ֆիլմում տպավորիչ դերակատարման համար. 1984 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
  5. Géraldine Doutriaux (2006 թ․ հոկտեմբերի 29). «Une place Coluche inaugurée». Le Parisien (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. Coluche: l'histoire d'un mec (2008)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Rues de France
  8. De Jules Ferry à Pierre Perret, l'étonnant palmarès des noms d'écoles, de collèges et de lycées en France lemonde.fr, 18. April 2015.
  9. Der Asteroid 170906 Coluche in der Datenbank des Jet Propulsion Laboratory
  10. Zdeněk Vašíček: Stratigraphically significant, sporadic Early Cretaceous ammonites in Butkov Quarry (Central Western Carpathians, Slovakia), Seite 602
  11. Coluche, l'histoire d'un mec qui vaut bien une expo lemonde.fr, 6. Oktober 2016.
  12. Culture : le succès de l'exposition Coluche à l'Hôtel de Ville de Paris prolongé francebleu.fr, 24. Dezember 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլյուշ» հոդվածին։