Օպոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օպոլե (այլ կիրառումներ)
Բնակավայր
Օպոլե
լեհ.՝ Opole[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1217 թ.
Մակերես96,2 կմ²
ԲԾՄ176±1 մետր
Բնակչություն127 387 մարդ (մարտի 31, 2021)[2]
Ժամային գոտիկենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ77
Փոստային դասիչ45-001–45-960
Ավտոմոբիլային կոդOP
Պաշտոնական կայքopole.pl(լեհ.)(գերմ.)(անգլ.)(ուկր.)
Օպոլե (Լեհաստան)##
Օպոլե (Լեհաստան)

Օպոլե (լեհ.՝ Opole), քաղաք է Լեհաստանի հարավային հատվածում։ Ըստ 2009 թվականի մարդահամարի երկրի բնակչությունը 125,992 մարդ է։ Քաղաքի պաշտոնական լեզուն համարվում է լեհերենը։ Բնակչությունը բազմազան է։ Այստեղ ապրում են մեծ քանակությամբ լեհեր և գերմանացիներ

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ, քաղաքի անունը ծագում է միջնադարյան սլավոնական բնակավայրի անունից[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախալեհական պետության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպոլեն

Այս քաղաքի պատմության կազմավորման թվականը համարվում է 8–րդ դար։ 10-րդ դարում այն նվաճվել է սլավոնական ցեղերի կողմից։ Նույն դարի վերջին նա միայն կցվեց Լեհաստանին և դարձավ Պիաստ դինաստիայի կենտրոնը, իսկ 992 թվականից[փա՞ստ] Մեշկո I-ի կենտրոնատեղին։ Մինչև 11-12-րդ դարերը եղել է Գերմանիայի տիրապետության տակ, իսկ 1172 թվականին անկախանալով հռչակվել է Օպոլեի դքսություն։

XIII դարում Դուքս Կասմիրը[փա՞ստ] հակամարտությունը տեղափոխում է Օպոլե։ Հակամարտության կանխարգելման նպատակով Լեհաստանի արքան այստեղ ամրոց է կառուցում և նվիրում Գերմանիային (Սրբազան Հռոմ)[փա՞ստ]։ 1327 թվականին Լեհաստանի ժամանակավոր անկման պատճառով քաղաքը կցվեց Բոհեմիայի Դքսությանը։ 1521 թվականին քաղաքը միանում է Սրբազան Հռոմեական Կայսրությանը, իսկ Կայսրության անկումից հետո փոխանցվում Բոհեմիային, Գերմանիային և վերջում այժմյան Լեհաստանին։

Հաբսբուրգների իշխանության ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերային Օպոլեն

Լուի II-ի մահից հետո ժառանգորդ Ֆերդինանդ I-ը պարտվեց վճռորոշ ճակատամարտում և Լեհաստանի հարավային հատվածը բռնակցվեց Հաբսբուրգյան Ավստրիայի Թագավորության։ Այս շրջանում կտրուկ շատացավ քաղաքի լեհախոսների քանակը, հասնելով մինչև 63 %-ի։ Շուտով գերմաներենը լիովին կորցրեց իր դիրքերը քաղաքում և լեհերենը դարձավ քաղաքի մեծ մասի պաշտոնական լեզուն։ 1500-ական թվականներին Լեհաստանը Վարշավայի դքսության անվան տակ վերականգնեց անկախությունը։ 1532 թվականին հաբսբուրգները վերսկսեցին արշավանքները դեպի Լեհաստան։ Ջոնի II-ը գահընկեց արվեց և քաղաքը նորից անցավ ավստրիական հաբսբուրգներին։ Քաղաքը Ավստրիայի կազմում մնաց մինչև 18-րդ դարը։ Այս շրջանում քաղաքի գերմանացի բնակչությունը գնահատվում էր շուրջ 20 %։

Պրուսական տիրապետության ներքո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսիայի թագավոր Ֆրեդերիկ II1740-ական թվականներին գրավեց Ավստրիայի գրաված տիրույթները, այդ թվում նաև Օպոլեն։ 1742 թվականին ամբողջովին հաստատվեց պրուսիական (գերմանական) տիրապետությունը Օպոլեում և հարավլեհական մի շարք շրջաններում։ 1871 թվականին Օտտո Բիսմարկը միավորեց Գերմանիան և քաղաքը Պրուսիայից անցավ Գերմանիայի Կայսրության տիրապետության ներքո։

Առաջին աշխարհամարտի տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է այն լեհ փոստային աշխատողներին, որոնք զոհվել են առաջին աշխարհամարտի տարիներին

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով խիստ թուլացած Գերմանիան ի զորու չէր գրաված տարածքները պահել և հենց այս տիրույթները անցան Լեհաստանին։

Գերմանական փոքրամասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպոլեում բնակչության մեջ ձևավորվեց մի նոր բարբառ, որը առաջացավ գերմաներենի և լեհերենի համադրությունից։ Օպելեի Լեհաստանին անցնելուց հետո լեհերի և լեհախոսների թիվը կտրուկ անկում ապրեց և գլուխ կանգնեց գերմաներենը։ Լեհական կառավարությունը վախենում էր թե Օպոլեն ևս կդասվի գերմանախոս քաղաքների շարքին։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպոլե» հոդվածին։