Վանս
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Վանս | |||||
ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 39,23 կմ² | ||||
ԲԾՄ | 322 մետր | ||||
Բնակչություն | 19241 մարդ (2012) | ||||
Խտություն | 490,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 06140 | ||||
06157 | |||||
Պաշտոնական կայք | vence.fr | ||||
| |||||
Վանս (ֆր.՝ Vence, օքս.՝ Vença, Vènço) համայնք Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Պրովանս Ալպեր Լազուր ափ երկրամասում, Ծովափնյա Ալպեր դեպարտամենտում, Գրաս շրջանում, Վանս կանտրոնում[1]։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանս համայնքը գտնվում է Ալպերի նախալեռնային շրջանում, Սեն Պոլ դե Վանս գյուղի և ծովափնյա Կան սյուր Մեր առողջարանի հյուսիսում։
Համայնքի մակերեսը կազմում է 39,23 կմ², բնակչությունը՝ 18 931 մարդ[2][3] (2006), աճի տենդենցով 19 241 մարդ[4] (2012), խտությունը՝ 490,5 մարդ/կմ²։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանսի տարածքում բնակում էին դեռ նոր քարի դարից։
Մ․թ․ա․ 1-ին դարում Վանսի շրջանում բնակվում էր ներուզիացիների տոհմը՝ գրավված հռոմեացիների կողմից։ Տոհմի անունը հիշատակված էր Ալպիական հաղթանշանի վրա, կանգնեցված Օգոստոս կայսեր կողմից։
Կոստանդիանոսի կառավարման ժամանակ Վանսը թեմ էր։
Մինչև 11-րդ դարի վերջը Վանսը մնում էր եպիսկոպոսների կառավարման ներքո տեղական նշանակության կրոնի կենտրոնը, որոնց մեջ կային մի քանի սուրբ՝ և ապագա Պալուո պապը, և բարոն դե Վիլնյովը։ Հեղափոխությունից հետո թեմը վերացվել է։
19-րդ դարի վերջից և 20-րդի սկզբից Վանսը Նիսի և Կաննի շնորհիվ դառնում է հայտնի հանգստավայր։ Այնտեղ բնակված գրողներն ու նկարիչները մեծ ներդրում են ունենում Վանսի մշակույթի մեջ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 19 160 մարդ[5], իսկ 2012 թվականին՝ 19 241 մարդ[4].
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
7874 | 9420 | 11385 | 13119 | 15330 | 16982 | 18931 | 19160 | 19241 |
Բնակչության աճը[2][6][խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին 11799 աշխատունակ բնակչությունից ( 15-64 տարեկան) 8256 -ը տնտեսապես ակտիվ էին, 3543-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը 70,0 %, 1999 թվականին՝ 67,8 %): 8256 աշխատունակ բնակչությունից աշխատում էր 7521 (3992 տղամարդ և 3529 կին), 735 համարվում էր գործազուրկ (382 տղամարդ և 353 կին)։ 3543 աշխատունակ, բայց ոչ ակտիվ քաղաքացիներից 1290-ը աշակերտ էին կամ ուսանող, 888-ը՝ թոշակառու, իսկ 1365-ը՝ այլ պատճառներով[7][8]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տաճարում կա խճանկար, կատարված Մարկ Շագալի կողմից, իսկ մատուռներից մեկը (Ռոզարիա) կառուցել է Անրի Մատիսը։
Հայտնի մարդկանցից Վանսում ապրում ու աշխատում էին Իդա Ռուբինշտեյնը, Դեյվիդ Հերբերթը, Վիտոլդ Գոմբռովիչը, Ալեքսեյ Գրիշենկոն, Ռաուլ Դյուֆին, Ժան Դյուբուֆյեն, Ռենե Շիկելեն, Միհայ Կարոյին, Լուի Աբբիատեն, Արմանը։
Շարժուն պիցցերիա Վանսի կենտրոնում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 30 августа 2015
- ↑ 2,0 2,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ 4,0 4,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015
- ↑ «Население коммуны Ванс» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 30 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 30 августа 2015 (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վանս համայնքի կայքը Archived 2009-03-07 at the Wayback Machine. (անգլ.), (ֆր.)
|